Ի՞նչն է կանխում շագանակագեղձի բորբոքումը
Շագանակագեղձի բորբոքման վերաբերյալ հարցերն բազմաթիվ են ու, ցավոք, այսօր այն ոչ միայն տարածված, այլև երիտասարդացած հիվանդությունների շարքին է դասվում: Հաշվի առնելով այս ամենը՝ Ձեզ ենք ներկայացնում այնպիսի կերակրատեսակներ, որոնց օգնությամբ հնարավոր է կանխարգելել, իսկ սկզբնական շրջանում՝ նաեւ նպաստել այս հիվանդության բուժմանը:
Վերցնել մաղադանոսի կապ, 4-6 գազար, կտրատել այս ամենը եւ ուտել որպես խավարտ: Կարելի է համեմել աղով, խնձորի քացախով կամ դդմի ձեթով։
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Բորբոքման բարդացման դեպքում պատրաստել աղցան՝ 100 գր․կաղամբ, 2 ճակնդեղի տերևները, 1 կապ սպանախ, 2 լոլիկ: Սպանախը, կաղամբը և լոլիկը կտրատել: Ավելացնել շոգեխաշած և կտրատած ճակնդեղի տերևները, աղ անել։Խավարտին մատուցել մուգ կարմիր գույնի լոլիկով:
Շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ անպայման պետք է օգտագործել դդմի սերմեր, որոնք հանդիսանում են ցինկի լավագույն աղբյուր (ավելի մեծ քանակությամբ ցինկ պարունակում է միայն ոստրեն): Ցինկն անհրաժեշտ է տղամարդկանց՝ ծնված օրվանից մինչեւ ծերանալը: Շագանակագեղձի բորբոքման եւ գեղձուռուցքի հիվանդությունների բուժման համար բավական է օրական 3 անգամ, ուտելուց առաջ ուտել դդմի 20 սերմ: Հայտնի են դեպքեր, երբ ծեր մարդկանց հաջողվել է այդ ձեւով ձերբազատվել մեծ չափերի գեղձուռուցքներից:
Շագանակագեղձի բորբոքման ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել սննդի հետ թարմ մաղադանոսի արմատներ կամ 100 մլ եփջրին լցնել 1 ճաշի գդալ մանր կտրատած արմատներ, թրմել մեկ գիշերվա ընթացքում թերմոսում, խմել 1-ական ճաշի գդալ, օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:
Աղբյուր` Տնային Առողջարան