Ծիծաղել
Առողջ ապրելակերպ,  Հոգեբանություն

Ծիծաղը երկարացնում է կյանքը

Ապրիլի 1-ը հռչակված է ծիծաղի եւ հումորի օրԾիծաղի օգտակարության մասին կան բազմաթիվ տեսություններ, սակայն դրանց ընդհանրությունն այն է, որ ծիծաղը, հումորի զգացումն օգնում են մարդկանց՝ կասեցնելու ագրեսիան, ազատում են սթրեսներից, կանխարգելում են ընկճախտը, անգամ բուժում են :

Վերջին շրջանում կատարված բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հումորի զգացումի բացակայությունը ոչ միայն դժվարացնում է մարդու շփումը շրջապատի հետ, այլեւ կրճատում է նրա կյանքը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Նրանք, ովքեր սիրում են ծիծաղել, ավելի քիչ են տառապում սիրտանոթային համակարգի հիվանդություններից եւ արագ են ազատվում ավելորդ քաշից, ունեն բարձր դիմադրողականություն: Օրվա ընթաքում 100 անգամ ծիծաղելը հավասարազոր է 15 րոպեանոց մարզումներին: Նկատվել է նաեւ հետաքրքիր օրինաչափություն. այն կանայք, ովքեր դիմել են արհեստական բեղմնավորման եւ վիրահատությունից հետո անցել են ծիծաղաթերապիայի կուրս, ավելի  շուտ են զգացել մայրանալու բերկրանքը:

Եվս մեկ հետաքրքիր փաստ. ըստ վիճակագրական տվյալների` 5 տարեկան երեխան ծիծաղում է օրը 300 անգամ, իսկ մեծահասակ մարդը`՝ լավագույն  դեպքում 20: Մտածելու տեղիք չի՞ տալիս: Թեեւ գիտնականները դա բացատրում են նրանով, որ մեծահասակներն ավելի քիչ են հայտնվում զվարճալի իրավիճակներում, քան երեխաները: Երեխաները նաեւ ավելի քիչ են հակված սթրեսի, քանի որ իրենց հույզերն արտահայտում են բարձր ծիծաղի միջոցով:

Հետազոտությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր դիտում են զվարճալի տեսագրություններ կամ ծիծաղաշարժ ֆիլմեր, երեք անգամ ավելի շատ է արտադրվում բետա-էնդորֆին հորմոնը, քան այն մարդկանց մոտ, ովքեր հոդվածներ են կարդում քաղաքականության կամ դժբախտ պատահարների մասին: Բետա-էնդորֆին հորմոնն ունի ցավազրկող ազդեցություն, նպաստում է դեպրեսիայի հաղթահարմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:

Ներկայումս առանձնացնում են ծիծաղաթերապիայի երեք հիմնական ուղղություններ:

Առաջինն անվանում են դասական ծիծաղաթերապիա — անհատական կամ խմբակային պարապմունքների ժամանակ գելոտոլոգները պատմում են ծիծաղաշարժ պատմություններ, անեկդոտներ, այդ թվում՝ իրենց սեփական կյանքից և առաջարկում են մասնակիցներին վերհիշել ծիծաղելի դրվագներ իրենց կյանքից, ընտրում են հումորային լավագույն կինոնկարներն ու գրքերը: ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսի «թերապիան» ի զորու է մարդուն դուրս բերել ընկճախտից՝ առանց որևէ հակաընկճախտային պատրաստուկների կիրառման:

Երկրորդ ուղղությունը «բժշկական խեղկատակությունն» է, որը նույնպես ստեղծվել է ԱՄՆ-ում անցյալ դարի 80-ական թվականներին: «Բժշկական խեղկատակներն» առավել հաճախ աշխատում են մանկական բժշկական հաստատություններում:

Երրորդը բոմբեյացի բժիշկ Մադան Կատարիայի «ծիծաղի յոգան» է: Այս ուղղության հիմնական խնդիրն է սովորեցնել ծիծաղել թեթև և բնական, ծիծաղով արտահայտել սեփական զգացմունքները:

Հիշե՛ք հրաշագործ ծիծաղի մասին ոչ միային ապրիլի մեկին։

Եզրակացությունը մեկն է. հաճախ ծիծաղե՛ք եւ կլինեք ավելի առողջ ու երջանիկ։

Աղբյուր` Տնային Առողջարան

Մեկ մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։