Գեղեցիկ աչքեր
Այլընտրանքային բժշկություն,  Առողջություն եվ գեղեցկություն

Ինչպե՞ս վերացնել աչքերի շուրջ եղած կնճիռները

Լայն բացեք, այնուհետև փակեք աչքերը (20 անգամ):

Փակեք աչքերը, դրանց վրա դրեք ափերը և թեթևակի սեղմեք, այնուհետև ափերը քաշեք (20 անգամ):


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Կնճիռների հարթեցման համար կարելի է կիրառել լեյկոպլաստիր: Գիշերը կնճիռների մասում լեյկոպլաստիրի կտորներ կպցրեք, իսկ առավոտյան շատ զգույշ, առանց մաշկը ձգելու հանեք այն եթերով:

Կարելի է կնճիռների վրա դնել նախապես սնուցող քսուքով պատած սպիտակ ձիգ գործվածքի (ֆլանել կամ թավշակաշի) կտորներ (20-30 րոպեով): Գործվածքի չափսը պետք է համապատասխանի մաշկի այն հատվածի չափսին, որի վրա դնում են միջադիրը: Այտուցվածություն և աչքերի տակի պարկեր։

Կոպերի այտուցվածության առաջացման դեպքում անհրաժեշտ է բժշկական կոնսուլտացիա, քանի որ դա հաճախ առաջանում է երիկամների, սրտի և այլ հիվանդությունների հետևանքով: Առողջ մարդու մոտ կոպերի այտուցվածություն կարող է առաջանալ սննդի ռեժիմի խախտելու, հեղուկների ավելորդ քանակություն ընդունելու, քունը խանգարվելու դեպքում կամ ֆիզիկական և մտավոր մեծ ծանրաբեռնվածության հետևանքով: Կոպերի մաշկի ձգումը և դրա գերչորացումը նույնպես այտուցվածություն է առաջացնում:

Կոպերի այտուցումը կանխելու համար խորհուրդ է տրվում շաբաթը մեկ կոպերին թրջոցներ դնել դեղաբույսերի թուրմերից (երիցուկից, լորենու ծաղկից, սամիթի ջրից, մաղադանոսից, թեյից, եղեսպակից և այլն):

Լավ օգնում է կոպերին թանզիֆից պարկիկները, որոնց մեջ պետք է դնել մանրացրած մաղադանոս կամ թեյի տակի մնացած թեյահատիկներ: Պարկիկները դրեք կոպերին, վրայից դրեք խոնավ բամբակյա խծուծ 10-15 րոպե:

Լավ ազդեցություն են թողնում հում կարտոֆիլից դիմակները: Կարտոֆիլը պետք է քերել, խառնել ցորենի ալյուրի, կաթի հետ. 1 ճաշի գդալ քերած կարտոֆիլին 2 թեյի գդալ կաթ, մի քիչ ալյուր:

Կարելի է հաջողությամբ կիրառել նաև հետևյալ դիմակը. մաղադանոսի մանրացրած ցողունները խառնել թթվասերի հետ, դնել թանզիֆից պարկի մեջ և դիմակը պահել 20-30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով և մաշկին քսուք քսել:

Աղբյուր՝ «Տնային առողջարան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։