Ուզում եմ գիրանալ
Ոմանք երազում են հիհարել, մյուսներն էլ ձգտում են քաշ հավաքել։ Անվիճելի է մեկ փաստը՝ երկու դեպքում էլ արդյունքի հասնելու համար կարևոր է ղեկավարվել խելամիտ սկզբունքներով և բնական, առողջարար միջոցներով։ Կարծում եմ, կհամաձայնեք՝ ոչ մեկին պետք չէ անառողջ քաշը կամ առողջության կորստի գնով ձեռք բերած բարեկազմությունը։
Մարդու սննդի մեջ մտնում են փոխարինելի և անփոխարինելի ամինաթթուներ, կիսահագեցած ճարպաթթուներ, ֆոսֆատիդներ, լեցիտին, խոլեստերին, ճարպեր, շաքար, օսլա, պեկտիններ, վիտամիններ, հանքային նյութեր, օրգանական թթուներ: Ժամանակակից սնման հիգիենան հաշվի է առնում ոչ միայն արտաքին աշխարհից օրգանիզմ ներթափանցած սննդանյութերը, այլ նաև օրգանիզմի ներսում սինթեզվող նյութերը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ռացիոնալ սնունդ ընտրելիս պետք է հաշվի առնել մարդու հասակը, տարիքը, աշխատանքի բնույթը, սեռը, կլիմայական պայմանները և անհատական առանձնահատկությունները:
Ճիշտ սնունդ հասկացությունը նշանակում է քանակական տեսակետից՝ հավասարակշռված, և որակական տեսակետից՝ բարձր որակի սնունդ:
Բժիշկների և դիետոլոգների կողմից մշակված, փորձերով հիմնավորված և առաջարկված են սնման մի շարք նորմեր:
Ձեր ուշադրույանն ենք ներկայացնում դրանցից մեկը․
18-40 տարեկան տղամարդկանց համար կազմում է 89-102 գր. սպիտակուց, կանանց` 53-61 գր.:
ճարպերի նորման 18-40 տարեկան տղամարդկանց համար կազմում է 96-101 գր., կանանց համար 84-97գր.:
Ածխաջրատները լինում են միաշաքարների և բազմաշաքարների ձևով:
Տարեց մարդկանց, ինչպես նաև շաքարախտով, ներզատիչ համակարգի հիվանդություններով տառապողների սննդում պետք է ածխաջրատների (շաքարների) քանակը սահմանափակել:
Վերոհիշյալ բոլոր չափաբաժիններն ու նորմերը վերաբերում են նորմալ սնմանը, իսկ գիրանալու համար անհրաժեշտ է ընդունել հավելյալ սնունդ: Դա պետք է արվի հատկապես ածխաջրատների հաշվին, այսինքն, սննդացանկ պետք է ընդգրկել հաց, ձավարեղեն, ալրեղեն, մակարոնեղեն և այլն:
Գիրանալու համար պետք է օգտագործել նիշաստա, որը սոսկ ցորենի մթերք չէ, նրանում առկա վիտամինները, սպիտակուցները, հանքային և այլ անհրաժեշտ նյութերն այնպիսի կատարյալ համադրությամբ են, որ դարձնում են այն անփոխարինելի սննդում: Հետևաբար, նիշաստան և՛ օգտակար է առողջության համար, և՛ նպաստում է քաշի կարգավորման հարցում:
Նիշաստան կարելի է օգտագործել եփած՝ կիսելի, հյութի, խմորեղենի, բլիթների, շիլաների և այլի ձևերով:
Այսպիսով, հարգելի ընթերցողներ, հետևե՛ք Ձեր կազմվածքին, բայց միևնույն ժամանակ մի՛ մոռացեք Ձեր առողջության մասին և երբեք մի՛ արեք դա առողջության հաշվին:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան