Հումակեր
Փորձագետի խորհուրդներ

Հումակերություն. կո՞ղմ, թե՞ դեմ

Ես եւ աղջիկս սիրում ենք հում ձուկ, նաեւ ձկնկիթն ու փուչիկը: Արդյո՞ք դա օգտակար է, թե՞ վնասակար:
Նարինե, Սպիտակից

Մենք հայերս, միշտ էլ առանձնահատուկ տեղ ենք հատկացնում մսեղենին ու ձկնեղենին: Սակայն անհրաժեշտ է տեղյակ լինել նաեւ անվտանգության կանոններին: Ընթերցողի հարցին պատասխանեց թերապեւտ Հովիկ Խանսանամյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Բժի՛շկ, մեր ընթերցողը ձկան ամեն ինչն (բացի աղիքներից) ուտում է հում վիճակում եւ ցանկանում է իմանալ՝ վնասակա՞ր է դա, թե՞ օգտակար:
— Կան մարդիկ, որոնք կողմնակից են հումակերության եւ ոչ միայն ձկան, այլեւ մսի՝ տավարի, բադի, հավի: Հում մթերքները էներգիա ավելացնող կենդանի ֆերմենտներ են պարունակում, միայն թե ուտելուց առաջ պետք է վստահ լինել, որ ձուկը թարմ է ու որակյալ: Նաեւ հարկավոր է ձուկը լավ լվանալ, որից հետո ուտել այնպես, ինչպես թելադրում է ձեր ախորժակը: Եվ եկե՛ք չմոռանանք, որ մեծ մասի կողմից սիրված սուշին հենց հում ձկան միս է: Սակայն, ամեն դեպքում, մեծ է առողջությանը վնաս հասցնելու հավանականությունը:

Քանի որ ոչ բոլորն են հումակեր, ուստի խնդրում եմ նշել հում սննդի բացասական կողմերը: Նաեւ ձեր խորհուրդը հումակերության կողմնակիցներին:
-Հում ձուկ ուտելը վնասակար չէ (եթե օրգանիզմի պահանջն է), բայց ցանկալի է այն ուտել եփած վիճակում: Ձուկը հեշտ եւ լիարժեք յուրացվող սպիտակուցների, B խմբի վիտամինների, կալիումի, ֆոսֆորի, մանգանի հիանալի աղբյուր է: Այն պարունակում է աղ, յոդ, ճարպաթթուներ, որոնք լավ են անդրադառնում նյութափոխանակության վրա: Թեթեւ աղադրված ձուկը նույնիսկ ցուցված է որոշ դեպքերում ախորժակը բացելու համար: Ամեն դեպքում, աշխատեք խուսափել հում ձուկ եւ միս ուտելուց, քանի որ դրանք կարող են առաջացնել սննդային թունավորումներ: Բացատրեմ. մեծ քանակությամբ կենդանի հարուցիչներ, ընկնելով աղիքների մեջ, սկսում են արագորեն բազմանալ եւ միաժամանակ քայքայվել՝ արտադրելով էնդոտոքսիններ, որոնք հեշտությամբ ներծծվելով աղիքների բորբոքված լորձաթաղանթից, առաջացնում են ամբողջ օրգանիզմի ինքնաթունավորում: Եվ մի հավելում եւս. հում մսից առաջանում է տոքսոպլազմոզ, որը հղիության ժամանակ կարող է ինքնաբեր վիժման կամ պտղի վարակման պատճառ դառնալ, ինչպես նաեւ հումակերությունը կարող է ճիճվային հիվանդություն առաջացել:

Հեղինակ՝  Գոհար Թեւանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։