Ի՞նչ է իմունիտետը
Շատ է խոսվում այն մասին, որ զանազան վարակներից, հիվանդություններից խուսափելու համար մարդ պետք է ունենա օրգանիզմի բարձր դիմադրողականություն: Իսկ ի՞նչ է դա նշանակում:
Արյան սպիտակ գնդիկների «բանակը», որը պտտվում է արյան եւ հյուսվածքային հեղուկի մեջ, ներթափանցում է համարյա բոլոր օրգանները: Այս ամբողջությունը կոչվում է իմունային համակարգ: Ապացուցված է, որ իմունային համակարգի մաս կազմող բջիջները զարմանալի շարժուն են, այդ հատկության շնորհիվ ներգաղթում են համարյա բոլոր հյուսվածքներ, օրգաններ եւ հյուսվածքային հեղուկներ, ինչը հնարավորություն է տալիս օրգանիզմի պաշտպանողական գործընթացներն իրականացնել առավել բազմակողմանիորեն:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
«Իմունիտետը» լատիներեն բառ է, որ նշանակում է ազատվել ինչ-որ բանից, օրինակ՝ վարակիչ ագենտից կամ օրգանիզմ ներթափանցած օտար մարմնից:
Իմունիտետը հիմնվում է ժառանգականության եւ ձեռքբերովի հատկանիշների ամբողջականության վրա, որոնք արգելում են օրգանիզմ ներխուժող մանրէների եւ վիրուսների բազմացումը, ինչպես նաեւ նրանցից անջատվող թույների եւ այլ արգասիքների կենսագործունեությունը:
Իմունոլոգիական հակազդեցություններ կարող են առաջանալ օրգանիզմի համար խորթ, օտար սպիտակուցների ներխուժումից: Մանրէներն ու վիրուսները խախտում են օրգանիզմի նորմալ հավասարակշռությունը: Այդ խախտման դեմ պայքարելու համար օրգանիզմը հավաքագրում է իր հնարավորությունների ողջ համալիրը եւ մշակում իմունիտետ, այսինքն՝ անվարակելիություն, անընկալունակություն:
Տարբերում են բնածին եւ ձեռքբերովի իմունիտետներ:
Բնածին իմունիտետի ազդեցությունը շատ բարձր է: Այն տեսակային առանձնահատկություն է, որը փոխանցվում է ժառանգաբար: Այդպիսի իմունիտետի օրինակ կարող է ծառայել այն փաստը, որ մարդկանց ժանտախտը չի կարող փոխանցվել շանը կամ այն, որ որոշ կենդանիներ չեն հիվանդանում կարմրուկով՝ մարդուն հատուկ հիվանդությամբ:
Բնածին իմունիտետը համարվում է բացարձակ իմունիտետ եւ չի խախտվում, երբ անգամ մեծաքանակ մանրէներ եւ վիրուսներ են ներթափանցում օրգանիզմ:
Բնական իմունիտետը առաջ է գալիս հիվանդություններից ապաքինվելուց հետո:
Ակտիվ արհեստական իմունիտետ առաջ է գալիս պատվաստումից հետո (կենդանի կամ զանազան ձեւերով թուլացված մանրէների ներարկումից): Այսպիսին է, օրինակ, Ցենկովսկու պատվաստանյութը սիբիրախտի դեմ:
Թե՛ ակտիվ բնական, եւ թե՛ ակտիվ արհեստական իմունիտետների առաջացման ժամանակ օրգանիզմն ակտիվորեն մասնակցում է եւ առաջացնում է պաշտպանական մասնիկներ՝ հակամարմիններ, որոնց ստեղծման գործում մեծ դեր ունի փայծաղը:
Բնական իմունիտետն առաջանում է հիվանդության սկսվելուց 2-3 շաբաթ անց, ժառանգաբար չի փոխանցվում, բայց կայուն է:
Ակտիվ, արհեստական իմունիտետը պակաս տեւական է: Հենց առաջին սրսկումից հետո սկսվում է օրգանիզմի իմունոլոգիական վերակառուցումը՝ ապահովելով օրգանիզմի ունակությունը հակամարմինների առաջացման գործում:
Արհեստական պասիվ իմունիտետ առաջանում է շիճուկ ներարկելուց: Այս իմունիտետն առաջանում է շատ արագ՝ ներարկումից 2-3 ժամ անց եւ տեւում է 2-3 շաբաթ:
Թե՛ բնածին, թե՛ արհեստական ակտիվ (պատվաստում), եւ թե՛ պասիվ իմունիտետների առաջացման ընթացքում (շիճուկաբուժում), բացի պատվաստանյութ-շիճուկից, ուրիշ դեղամիջոցներ չպետք է մասնակցեն, որպեսզի իմունիտետն ամուր լինի:
Տարբերում են նաեւ հակամանրէային, հակատոքսիկ իմունիտետներ: Հակամանրէային իմունիտետի օրինակ կարող է լինել տուբերկուլոզ հիվանդության ժամանակ ներարկումից առաջացած իմունիտետը: Հակատոքսիկ իմունիտետն ուղղված է արտաքին աշխարհից ներթափանցած թույների (տոքսիններ) չեզոքացմանը: Նմանօրինակ է պայքարը օձի թույնի, սնկային եւ այլ թունավորումներից առաջացած տոքսինների ու այլ ճանապարհով առաջացած թույների դեմ:
Հայտնի է, որ օրգանիզմում ախտածին մասնիկների մուտք գործելը եւ նրանց դեմ կազմակերպվող պայքարը, որն իրականացնում են լեյկոցիտները (հիմնականում լիմֆոցիտները), կոչվում է իմունոլոգիական գործընթաց: Իմունոլոգիական հակազդեցության ընթացքում առաջանում է բորբոքային գործընթաց, տեղի է ունենում հուժկու պայքար օտարածին մանրէների եւ օրգանիզմի ներմուծված հակամարմինների (պատվաստանյութ, շիճուկ) միջեւ:
Իմունոլոգիական հակազդեցությունների ընթացքի վրա ազդում են արտաքին միջավայրի գործոնները՝ լույսը, ջերմությունը, խոնավությունը, սնունդը (վիտամիններով եւ պրոտեիններով հարուստ), ներարկվող պատվաստանյութի եւ շիճուկի որակը, թարմությունը, պատրաստման կատարելությունը, ինչպես նաեւ մարդու եւ կենդանու տարիքը:
Տարեցների մոտ իմունիտետը թույլ է լինում: Նշելով այս ամենը՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ հիվանդների մոտ իմունիտետի առաջացման համալիրում ոչ մի օղակ չպետք է բացակայի, իսկ ինչ վերաբերում է իմունիտետի առաջացման ընթացքում այլ պարագաների առկայությանը (դեղորայք, օժանդակ միջոցներ եւ միջամտություններ), ապա դրանք ավելորդ են, քանի որ այդ դեպքում իմունիտետը թուլանում է:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ պատվաստումը որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել ալերգիկ հակազդեցություն, օրգանիզմը կարող է բացասաբար արձագանքել տվյալ պատվաստանյութին: Այդ դեպքում ցանկալի արդյունքի փոխարեն կարելի է միայն վնաս հասցնել առողջությանը: Ուստի եղե՛ք չափազանց զգույշ, և օրգանիզմը նախապես պատրաստեք պատվաստմանը։ Մի՛ կատարեք այն վատառողջ վիճակում, թեկուզ եթե չեք ջերմում, օրինակ, թեթև հարբուխ եք տանում։
Շատ կարևոր է նաև պահպանել իմունային համակարգը և հզորացնել այն բնական միջոցների օգնությամբ։ Հ իշե՛ք, որ ամուր դիմադրողականությունը Ձեր պաշտպանիչ վահանն է։
Աղբյուր` Տնային Առողջարան
2 մեկնաբանույթուն
Anna
Barev dzez bjshkuhi jan knereq mi harc tam lezvis taki hatvacum mi poqr gndik e arajacel kndikn nmane puchiki borbiqvaci tesq uni inchic klini
Anna Petrosyan
Anna, հավանաբար բորբոքային բշտիկ է, կատարեք ողողումներ։