Սմբուկ
Առողջարար սնունդ

Սմբուկը խոլեստերինի դեմ

Սմբուկը պատկանում է մորմազգիների ընտանիքին: Նրա հայրենիքն է Հարավային Ասիան, մասնավորապես՝ Հնդկաստանը եւ Բիրման, ուր մինչեւ օրս պահպանվում են նրա վայրի տեսակները:
Սմբուկը Հնդկաստանից բերվել է Նոր Գվինեա, ապա՝ Ճապոնիա: IX դարում այն մշակում էին Աֆրիկայում,  Եգիպտոսում եւ Ալժիրում:

Սմբուկի մասին գիտեին հին հույները եւ հռոմեացիները: Այն ժամանակ նրա պտուղները կշռում էին 3-4 կգ: Հույները եւ հռոմեացիները սմբուկն անվանում էին «կատաղության խնձոր» եւ գտնում էին, որ նրա երկար օգտագործումը կարող է հասցնել խելագարության: Այդ նախապաշարմունքը պատճառ դարձավ, որ սմբուկի տարածումը դեպի Եվրոպա կասեցվեց: Այժմ այն աճեցնում են համարյա բոլոր եվրոպական երկրներում: Մերձարեւադարձային երկրներում սմբուկը մշակում են որպես միամյա բույս՝ սածիլման եղանակով,  բաց հողում, Անդրկովկասյան հանրապետություններում, Ռուսաստանի հարավում, Վրաստանում, նաև Հայաստանում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Սմբուկի պտղամիսը շատ նուրբ է, կանաչադեղնավուն, պարունակում է շատ ջուր, ունի յուրահատուկ հոտ:
Այն բարձրարժեք սննդամթերք է: Կան տվյալներ, որ սմբուկն ունի արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու հատկություն: Այն արագացնում է խոլեստերինի մուտքը լեղու մեջ եւ նրա դուրս բերումը օրգանիզմից:

Սմբուկը կալիումի հիանալի աղբյուր է. 100 գրամի մեջ՝ 226 մգ, որը նպաստում է ջրափոխանակման կանոնավորմանը եւ սրտամկանի աշխատանքի բարելավմանը: Այն պարունակում է շատ ջուր, բակտերիցիդ հատկություններ ունեցող պեկտինային նյութեր, քիչ քանակությամբ C, PP եւ B խմբի վիտամիններ: Սմբուկը ցանկալի է օգտագործել ոչ միայն սեզոնին, այլեւ պետք է ջանալ մթերման հնարքների շնորհիվ բազմազանել ձմեռային եւ գարնանային սննդակարգը այս չափազանց արժեքավոր բանջարեղենով: Իսկ այս բանջարեղենի մթերման լավագույն տարբերակները սառեցնելն ու չորացնելն են, ոչ մի դեպքում մի՛ պահածոյացրեք այն՝ վտանգելով Ձեր և Ձեր ընտանիքի ատողջությունը ։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։