Հղի և նիշաստա
Առողջարար սնունդ

Նիշաստայի գաղտնիքը հղիների և կերակրող մայրերի համար 

Հղի՞ եք՝  նիշաստա կերեք, կերեք ամեն օր։  «Իսկ ի՞նչ է նիշաստան»,– կռահում եմ ոչ միայն հարցը, այլև զարմանքը։ Կարող եմ նաև հանգստացնել. ոչ միայն Դուք, շատերը չգիտեն մեր նախնիների այս հրաշք մթերքի մասին։

Մեր թվարկությունից  դեռևս դարեր առաջ մարդիկ գիտեին հացահատիկային բույսերի բուժիչ հատկությունների մասին։ Նիշաստան հատիկավոր բույսերից ստացված մթերք է, հիմնականում՝ ցորենից։ Նրանում առկա անփոխարինելի ամինաթթուների հարուստ կազմը՝ 15–ը, իր որոշիչ դերն է խաղում օրգանիզմի նյութափոխանակության, հորմոնալ խնդիրների լուծման գործում, ինչը, համաձայնեք, շատ կարևոր է առհասարակ ցանկացած մարդու և հատկապես՝ հղի  կնոջ համար։


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Նիշաստա

Նիշաստայում առկա վիտամին C–ի և B խմբի վիտամինների ռեկորդային կազմի շնորհիվ, այդ մթերքը  կարգավորում և ամրապնդում է թե՛ հղիի  և թե՛  պտղի  նյարդային համակարգը։
Զգալի է այս մթերքի 100 գր նաև հանքանյութերի պարունակությունը.  կալցիումը՝ 71մգ, կալիումը՝ 850մգ, մագնիումը՝ 340, ֆոսֆորը՝ 1000մգ, ցինկը՝ 20 և այլն։
Իսկ նիշաստայում առկա հղիներին ամենաանհրաժեշտ  A  և E վիտամինները  ոչ միայն  հզոր հակաօքսիդանտային դեր են կատարում, այլև առավել յուրացվող են՝ շնորհիվ բնության կողմից նախատեսված  հարուստ կազմի։
Նիշաստան ոչ միայն ամրապնդում է հղիի իմունային համակարգը, ինչի կարիգն ունեն բոլոր հղիները, այլև ուժեղ իմունիտետ է ստեղծում նաև ապագա երեխայի համար։ Այն նպաստում է աճին, ատամների և ոսկրային համակարգի ամրապնդմանը, կանխարգելում է վիժումը և հատկապես անհրաժեշտ է տոքսիկ հղիության ժամանակ։

Իսկ եթե կերակրող մայր եք, առավել ևս ՝ նիշաստա կերեք, քանի որ  վերը թվարկած բոլոր վիտամինների և հանքանյութերի էլ ավելի մեծ պահանջ ունեք, չէ՞ որ բացի Ձեր օրգանիզմից, նաև բալիկին պիտի մատակարարեք, ի դեպ այս դեպքում օգուտն էլ կրկնապատկվում է․ կրծքի կաթով երեխան էլ կստանա ամբողջ առողջարար կազմը։ Կերակրող մայրերի համար շատ կարևոր հանգամանք ևս․ նիշաստան  բնական կերպով նպաստում է կաթի արտադրմանը, համաձայնե՛ք, ո՞ր  կերակրող մայրը կհրաժարվի նման հնարավորությունից։

Այս առողջարար, ունիվերսալ սննդամթերքը բազմաթիվ այլ արժանիքներ ունի, որոնց մասին կարող եք կարդալ նաև  այստեղ, սակայն ամենակարևորը համարում եմ այն, որ  սա լիովին բնական սննդամթերք է, իսկ բնությունից ավելի կատարյալը, համաձայնեք, գտնել գրեթե անհնար է։ Ուստի ձգտեք պահպանել, կարգավորել Ձեր և Ձեր մտերիմների առողջությունը,  ինչպես նաև ստեղծել  Ձեր ապագա երեխայի առողջությունը  բնական միջոցների, այդ թվում նաև նիշաստայի օգնությամբ։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։