Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Ինչու՞ չեմ հղիանում

Զարմանում եմ այն զույգերի վրա, որոնց մոտ  առաջին իսկ անգամից հղիանալըստացվում է ” ։ Մենք արդեն 8 ամիս է գործնականում ամեն օր զբաղվում ենք սեքսով եւ, միեւնույնն է, ոչ մի արդյունք չկա: Ընդ որում, ես ու ամուսինս լրիվ առողջ ենք: Կա՞ն արդյոք ցուցումներ, թե ինչպես կարելի է արագ հղիանալ:
Մ.Ա.

-Եթե վստահ եք, որ լիովին առողջ եք, ուրեմն  հարցը միայն ժամանակն է և անհրաժեշտ միկրոտարրերի անբավարարությունը լրացնելն է, ընդ որում գերադասելի է ՝ բնական միջոցներով: Միմյանց ամեն օր տանջելը պարտադիր չէ: Գլխավոր կանոնը ձվազատման օրերին (դաշտանից հետո 7-րդ օրից հաշված մոտավորապես 10 օրերը) սեքսով ակտիվ զբաղվելն է, երբ բեղմնավորումն առավել հավանական է: Ի դեպ, ձվազատման օրերն ավելի ստույգ  կարելի է պարզել ճերմաչափման մեթոդով։ Սերմնաժայթքումից հետո կինը պետք է գտնվի մեջքի կամ փորի վրա ։


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Եթե բուժզննումը բացահայտել է հեշտոցի կառուցվածքի անհատական հատկություններ, հարկ է ընտրել այնպիսի դիրք, որի դեպքում սերմնահեղուկը չի արտահոսի: Ծայրահեղություններ պետք չեն, սովորաբար, բավական է սրբոսկրի տակ բարձ կամ գլանաբարձ դնել: Իսկ  եթե  բոլոր հետազոտությունները կատարել եք, նաև տղամարդն է կատարել, և գործնականում առողջ եք, հղիանալու համար սեքսից բացի, անհրաժեշտ է կիրառել հղիությանը նպաստող  բնական միջոցներ,   ճիշտ սննդակարգ, հանքային տարրեր եւ վիտամիններ, օրինակ՝ կնոջ օրգանիզմում E վիտամինի եւ որոշ միկրոտարրերի անբավարար լինելու դեպքում նա կամ չի հղիանում, կամ էլ վիժում է: Այնպես որ, «աշխատեք» նաեւ այս ուղղությամբ:

Աղբյուր` Տնային Առողջարան

29 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։