Պիլինգ
Առողջություն եվ գեղեցկություն,  Փորձագետի խորհուրդներ

Ի՞նչ գիտեք պիլինգի մասին

Գեղեցիկ, առողջ եւ հարթ մաշկ ցանկանում են ունենալ  բոլորը: Գեղեցկության սրահներում առաջարկում են մի շարք արարողակարգեր, որոնց օգնությամբ կարելի է հասնել ցանկալի արդյունքի: Այսօր կխոսենք դրանցից մեկի՝ պիլինգի մասին:

Թեմայի շուրջ զրուցեցինք կոսմետոլոգ Ելենա  Սահակյանի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ի՞նչ է պիլինգը` որպես կոսմետիկ միջամտություն:
-Մաշկն ունի 5 շերտ, վերևի շերտը ենթարկվում է մեռուկացման, եւ պիլինիգի նպատակն է հեռացնել հենց այդ եղջերացած շերտի մեռած բջիջները  «պիլինգ» անգլերեն «peel»` քերել բառից է): Պիլինգի արդյունքում բարձրանում է մաշկի տոնուսը, այն սկսում է շնչել, բարելավվում է դեմքի գույնը, ավելորդ ճարպերը դուրս են գալիս: Սակայն ակնհայտ արդյունք ստանալու համար պետք է պիլինգը հետևողական գործընթացով կրկնել` շաբաթը 1 անգամ հաճախականությամբ:

Պիլինգն ունի՞ տեսակներ:
-Այո: Այն ունի մի քանի տեսակներ: Օրինակ՝ «հոլիվուդյան մաքրումը» կատարվում է կոնկրետ նյութերով պատրաստված դիմակներով ու քսուքներով: Քիմիական պիլինգը կիրառվում է միայն ցուրտ ժամանակ եւ կատարվում է բուսական ֆերմենտների, կիտրոնաթթվի, խնձորաթթվի լուծույթներով: Ֆերմենտային պիլինգ եւ լազերային պիլինգը կիրառվում են լաքաների հեռացման նպատակով: Ռադիոալիքային, ուլտրաձայնային, մեխանիկական պիլինգները կատարվում են դեմքի համար նախատեսված սկրաբային միկրոգնդիկների, նշի մանրացված կճեպի և մի շարք այլ նյութերի միջոցով:

Արդյո՞ք պիլինգն անվնաս միջոց է:
-Այո, անվնաս է, բայց բարակ մաշկ ունեցողներին չի թույլատրվում ուժեղ սեղմումներով պիլինգ կատարել: Եթե այդ գործընթացը գրագետ անցկացվի, օգտավետ կլինի: Աղջիկները հաճախ ընկերուհիներով հավաքվում են, որոշում դիմակներ դնել. մեկին դա հիանալի օգնում է, մյուսին` ոչ, իսկ երրորդին կարող է անգամ վնասել` կարմրածություն, բշտիկներ առաջացնելով: Այդ կերպ է նաև պիլինգը` ամեն մաշկ իրենն է պահանջում:

Կախված մաշկի տեսակից` կա՞ն պիլինգի կիրառման առանձնահատկություններ:
-Ամեն դեպքում միակ տարբերությունը կիրառման հաճախականությունն է, յուղոտ մաշկի համար` շաբաթը մեկ անգամ, չոր մաշկին` 10 օրը կամ 2 շաբաթը մեկ անգամ: Մի առանձնահատկություն ևս` պիլինգից հետո յուրաքանչյուր մաշկին դրվում է համապատասխան դիմակ:

Հեղինակ՝ Էթերի Մամուլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։