Վարժություններ գլխապտույտի դեպքում
Առողջ ապրելակերպ

Ի՞նչ անել գլխապտույտի դեպքում

Գլխապտույտ, աղմուկ ականջներում աղմուկ, մշտապես վատ տրամադրություն:  Ծանո՞թ ախտանշաններ են: “Տնային  Առողջարանի” կողմից  առաջարկվող վարժությունների համալիրը կօգնի ազատվել այդ տհաճ ախտանշաններից:

Վարժությունները կատարեք առավոտյան՝  անկողնում պառկած:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Մերսեք ականջները,  ձեռքերի ափերը  30 անգամ քսեք դրանց` վերից-վար:

Ափերը դրեք ճակատին` մեկը մյուսի վրա եւ աջից ձախ 30 անգամ կատարեք տատանողական շարժումներ:

Փակեք աչքերը, բթամատերով  15 անգամ մերսեք ակնագնդերը:

Ագուցեք ձեռքի մատները եւ դրեք ծոծրակին, կատարեք 15-ական շարժում` վերեւ-ներքեւ, աջ ու ձախ:

Ներքաշեք փորը եւ վերադարձեք ելման դիրք: Կատարեք 20-30 անգամ:

Ափերը դրեք փորին եւ դրանցով 30 անգամ ժամացույցի սլաքի ուղղությամբ կատարեք շրջանաձեւ շարժումներ:

Ոտքերը 30 անգամ հերթականությամբ մոտեցրեք կրծքավանդակին:

Ափերը սեղմեք ականջներին եւ թեթեւակի  թմբկահարեք ծոծրակը` հաշվելով մինչեւ 30-ը:

Ոտքը դրեք ոտքին եւ 30 անգամ պտտաձեւ շարժումներով մերսեք ոտնաթաթը: Նույնը կրկնեք մյուս ոտքի հետ: Վարժությունը կատարելուց հետո մի քիչ պառկեք եւ թուլացեք:

Այնուհետեւ կարող եք նախաճաշել:

Այս վարժությունները կօգնեն վերականգնել աշխատունակությունը, կարգավորել քունը եւ վերացնել գլխապտույտը:

Աղբյուր`Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։