Հյութեր
Առողջարար սնունդ

Երբ հյութը վնասակար է

Եթե դուք մտածում եք, թե օրգանիզմին անհրաժեշտ բոլոր վիտամինները ստանում եք մրգահյութերի շնորհիվ, ապա խորապես սխալվում եք: Ոչ բոլոր հյութերն  են օգտակար բոլորին, նաև ոչ էլ <ցանկացած ժամին, հատկապես առավոտյան> հյութ  խմելն է խելամիտ :

Օրինակ` խնձորի, տանձի և խաղողի հյութերը սքանչելի համ ունեն, բայց շաքարախտ ունեցողներին, օրինակ, խաղողի հյութը խստիվ արգելվում է,  իսկ դամբուլի, խաղողի  հյութերում   կալորիաները  շատ են:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Նարնջի և գրեյպֆրուտի հյութերն իրոք հարուստ են C վ իտամինով, իսկ լոլիկի հյութը` յուրահատուկ նյութերով` լիկոպեններով, որոնք պաշտպանում են քաղցկեղից: Սակայն ցիտրուսային մրգերից ալերգիկ հակազդեցություն ունեցողներին, դրանք ևս հակացուցված են։

Իսկ եթե Դուք ավելորդ քաշի, ճարպակալման խնդիր ունեք, ուրեմն ընդհանրապես հրաժարվեք հյութերից։Դրա փոխարեն  կերեք միրգն ու բանջարեղենն ամբողջությամ, քանի որ բջջանքը աղիներում շատ կարևոր գորժառույթ է կատարում և հոգում է  Ձեր բարեկազմ լինելու մասին։

Իսկ առավոտյան սոված փորին հյութ խմելն  ընդհանրապես հղի է առողջական լուրջ խնդիրներով՝ օրինակ, շաքարախտ, հյուծվածություն, ստամոքսի բորբոքում և այլն։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։