Անցանկալի մրգեր
Առողջարար սնունդ

Անցանկալի մրգեր

Այն, որ ավելի շատ վիտամիններ կան «կենդանի» մրգերում ու բանջարեղենում, հայտնի է շատերին: Բայց նաև կան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում այս կամ այն միրգն ուղղակի հակացուցված է:

Ցիտրուսային մրգերը համարվում են C վիտամինի իսկական գանձարան, սակայն ունեն թթու հակազդեցություն եւ գրգռում են լորձաթաղանթը: Հենց դրա համար էլ բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբով կամ բարձր թթվայնությամբ խոցով հիվադը չպետք է չարաշահի նարնջի, կիտրոնի եւ գրեյպֆրուտի օգտագործումը, որոշ դեպքերում անգամ պիտի բացառի : Դրանք կարելի է փոխարինել խաշած խնձորով, ադամաթզով ։


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Իսկ շաքարախտով հիվանդները զգուշությամբ պետք է վերաբերվել նաեւ ադամաթզին: Նրա միջուկը համարյա ամբողջությամբ կազմված է բարդ ածխաջրերից, որոնք համարվում են դժվարամարս: Այն նաեւ հակացուցված է աղիների հիվանդություններ  ունեցողներին:

Ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել նաեւ խաղողը, թուզը: Բանն այն է , որ ջրալի այս պտուղները պարունակում են մեծ քանակությամբ խաղողաշաքար, որը նստում է բերանի եւ կոկորդի լորձաթաղանթին: Իսկ մանրէները, ինչպես հայտնի է, շատ են սիրում քաղցր միջավայր: Ուստի ջանացեք դրանք վայելելուց հետո ողողել բերանի խոռոչը։

Փորկապության դեպքում չի կարելի օգտագործել նուռ, սերկևիլ, փշատ և դրանցից պատրաստուկներ։

Լեղապարկի բորբոքման ժամանակ ցանկալի չէ թթու մրգերի օգտագործումը։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։