Տղամարդը ուտելիս
Տղամարդ եվ կին

Սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց չեն ուտում

— Ամուսինս հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց է ուտում: Լսել եմ, որ հարաբերությունից առաջ խորհուրդ չի տրվում սնվել: Մեկ հարց էլ, հարաբերությունից հետո լողանալն անհրաժե՞շտ է, թե՞…
Հարգանքով` Ն.Ղ.

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը:

— Հարգարժան նամակագիր, խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է, չնայած հաստատված է, որ սեռական գրգռման ժամանակ սովի զգացումը ճնշվում է: Հարաբերությունից առաջ խորհուրդ է տրվում թեթեւ սնունդ ընդունել: Ճիշտ սնունդ ընդունելու դեպքում, ի դեպ, կարող եք բարելավել նաեւ սեռական ֆունկցիան: Առաջին հերթին՝ ձեր ընդունած սնունդը պետք է լինի լիարժեք, այսինքն՝ ածխաջրերով ու սպիտակուցներով հարուստ: Երկրորդ՝ գոյություն ունի հատուկ սննդակարգ, որը խթանում է սեռական ֆունկցիան: Ընդհանրապես, սեռական ֆունկցիայի վրա դրական են անդրադառնում սոխը, սխտորը, մսեղենը, ծովամթերքը, սունկը: Ցանկալի է, որ մսեղենը լինի ոչ թե տապակած, այլ շոգեխաշած: Ճիշտ կլինի հիշել, որ սեռական ֆունկցիայի վրա բացասաբար են անդրադառնում կոֆեին պարունակող ըմպելիքները՝ գազավորված հյութերը, թեյը, սուրճը եւ, իհարկե, ծխախոտը: Քիչ քանակությամբ ալկոհոլը վնաս չէ: Մարդու օրգանիզմում վիտամինները պետք է լինեն բավարար քանությամբ, իսկ դրանցից սեռական ֆունկցիայի համար ամենակարեւորը E վիտամինն է, որին, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված, անվանում են վիտամին սեքս: Վերջինն էլ շատ կարեւոր նշանակություն ունի սեռական գեղձերի լավ աշխատանքի համար: E վիտամին կա ցածր տեսակի հացերի, հացահատիկի, ընկույզի մեջ… Այնպես որ, ճիշտ սնվեք:

Շատ ընտանիքներում մի ընդունված սովորություն կա՝ ամուսիններն անկողին կարող են մտնել ոչ խնամված վիճակում, մտածելով՝ կարիք չկա որեւէ բան ապացուցել կողքինին: Սեռական հարաբերությունից առաջ, եթե տղամարդուց կամ կնոջից քրտինքի հոտ է գալիս, դա կարող է տհաճություն առաջացնել: Լողանալն անհրաժեշտ է սեռական հարաբերությունից առաջ: Իսկ հարաբերությունից հետո պարտադիր չէ անմիջապես վազել լոգարան: Սափրվելն ու ձեռքերը լվանալը դեռ չի խոսում այն մասին, որ մարդը պահպանում է իր անձնական հիգիենան:  Առաջին հերթին ուշադրություն է պետք դարձնել մարմնի հիգիենային: Դա վերաբերում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց:  Մարմնի հիգիենա ասելով՝ ես նկատի ունեմ, որ տղամարդիկ ավելի հաճախ սափրվեն, լողանան, նույնը վերաբերում է կանանց: Հիգիենա ասելով՝ նաեւ նկատի ունեմ սեռական օրգանների մաքրությունը: Ցանկալի է ամեն օր սեռական օրգանների լվացում անել, որովհետեւ մեզի մնացած կաթիլները ստեղծում են մանրէների համար բարենպաստ պայմաններ:

Լվացումները կարելի է անել հատուկ ինտիմ օճառներով, որոնք քիչ են գրգռում լորձաթաղանթը: Սեռական օրգանների լվացման համար խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե հակաբակտերիալ, այլ փափուկ, մանկական օճառներ: Խուսափեք ինքնուրույն լուծույթներ ընտրելուց եւ ներլվացումներ կատարելուց: Հակաբորբոքային նյութերը սպանում են մեր օրգանիզմին երբեմն շատ անհրաժեշտ բակտերիաները: Դա ամենալուրջ խնդիրն է: Եվ այս պարագայում հիվանդը շատ դժվար է բուժվում: Լուծույթներից շատերն էլ լուրջ թերություն ունեն` հաճախակի օգտագործման ընթացքում կորցնում են ուժը: Մի մոռացեք լվանալ ատամները եւ հաճախակի այցելել ատամնաբույժին: Սա հատկապես վերաբերում է օրալ սեքսի սիրահարներին: Հիվանդության աղբյուր կարող է լինել անգամ ատամների ոսկրափուտը:
Առողջ  եղեք:

Հեղինակ՝ Վլադ Մուրադյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։