Դեղաբույսեր
Այլընտրանքային բժշկություն,  Փորձագետի խորհուրդներ

Միզամուղները զգուշություն են պահանջում

— Ի՞նչ միզամուղ միջոցներ կան, խնդրում եմ նաեւ ասել, թե ո՞ր դեղաբույսն է համարվում միզամուղ:
Մշտ. ընթ.

Միզամուղ  են այն միջոցները, որոնք ուժեղացնում, արագացնում են միզարտադրությունըՄիզամուղ միջոցները կիրառվում են սրտի, լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ, երբ դրանք ուղեկցվում են այտուցներով  եւ ջրգողությամբ:
Միզամուղ միջոցները բաժանվում են մի քանի խմբի

1. Սնդիկային միզամուղմ իջոցներ
Դրանք իրենց կազմում ունեն սնդիկի օրգանական միացություններ:
Նման միզամուղ միջոցներից է «Մերկուզալը» որը շրջափակման է ենթարկում երիկամների ֆերմենտային համակարգը, որը մասնակցում է էլեկտրոլիզների ռեաբսորբացիային (հետներծծմանը):
Սնդիկային միզամուղ պատրաստուկները մեզի հեռացման հետ մեկտեղ արագացնում են նաեւ նատրիումի, քլորի եւ ջրի հեռացումը:
Սնդիկային միզամուղ պատրաստուկների օգտագործումը հիմնականում խորհուրդ է տրվում արյան շրջանառության խանգարման, լյարդի ցիռոզի հետ կապված այտուցների, ջրգողությունների ժամանակ: Այս պատրաստուկների ներմուծումը հակացուցվում է քրոնիկական երիկամաբորբի դեպքում, նաեւ երբ օրգանիզմը ջրազրկված է:

2.Ինհիբիտորներ կամ կարբոնահիդրազներ ֆերմենտներ
Դրանք կապված են ածխաթթվի հիդրատացիայի եւ դեհիդրատացիայի հետ:
Այս պատրաստուկների նշանակման ժամանակ հարկավոր է զգուշություն պահպանել, քանի որ դրանք առաջացնում են ամոնյակային թունավորում: Ուստի պետք է խստորեն պահպանել բժշկի նշանակած չափաբաժինը, սովորաբար դրանք ընդունում են  2-4 օր ընդմիջումներով:
«Նովուրիտը» եւս սնդիկաօրգանական խմբի հզոր միզամուղ միջոց է: Այս պատրաստուկի միզամուղ ազդեցությունը  պայմանավորված է ռեաբսորբացնող հատկությամբ, այսինքն՝ այն պակասեցնում է նատրիումի եւ քլորի իոնների հետներծծումը դեպի երիկամային ծորաններ:
Այս միջոցի միզամուղ հատկությունն սկսվում է պատրաստուկի ընդունումից 2-3 ժամ անց եւ շարունակվում 24-48 ժամ: Այն ցուցվում է այտուցների, աղեստամոքսային հիվանդությունների դեպքում:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետեւյալ միզամուղ  միջոցները

Գիհու պտուղներ, արջախաղողի տերեւներ, գիհու տերեւներ եւ ձիաձետ, սակայն դրանք հակացուցված են երիկամաբորբի եւ նեֆրոզների ժամանակ, քանի որ  առաջացնում են երիկամների պարենխիմայի  գրգռում:

Հզոր միզամուղ միջոց է աբեթասունկը: Այն ծառերի բների եւ ճյուղերի վրա աճող պայտաձեւ սունկ է: Այս սունկը քչերին է հայտնի որպես բուժամիջոց, որն օգնում է շագանակագեղձի բորբոքման, գեղձուռուցքի, տանջող միզարտազատության, միզապարկի ու ձվարանների բորբոքումների ժամանակ: Այս սունկն օգտակար է շաքարախտի, ճարպակալման, ուռուցքների, դիզենտերիայի, ֆուրունկուլոզի, թութքի, քրոնիկական խոցերի, արթրիտների, հոդաբորբերի, հոդատապի ժամանակ, լավացնում է մարսողական ուղու աշխատանքը:
Աբեթասունկն ընդունում են հետեւյալ կերպ.
1-2 ճաշի գդալ մանրացրած սնկի վրա ավելացնել 300մլ ջուր, հասցնել եռման, թույլ կրակի վրա եռացնել 20 րոպե, թողնել 4 ժամ փակ վիճակում, ապա քամել: Ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 4-5 անգամ, քնելուց առաջ: Բուժման տեւողությունը 15-20 օր է:

Հեղինակ՝ Եպրաքսյա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։