Բույսեր
Այլընտրանքային բժշկություն

Լեղապարկի պաշտպանները

Լեղապարկս խցանված է քարերով եւ ավազով: Ի՞նչ լեղամուղ միջոցներ կան:
Գայանե, Գյումրիից

Լեղաքարային հիվանդության առաջացմանը նպաստում են քրոնիկական փորկապությունը, թերշարժուն ապրելակերպը, շատակերությունը, ինչպես նաեւ լեղապարկի եւ լեղածորանների կառուցվածքի անհատական տարբերությունները, ոչ կանոնավոր՝ մեծ ընդմիջումներով սնվելը:
Բուսական ծագմամբ լեղամուղ միջոցները կիրառվում են լյարդի եւ լեղապարկի տարատեսակ ախտաբանական գործընթացների դեպքում: Այդ միջոցներից շատերն օժտված են ոչ միայն լեղամուղ, այլեւ ցավերն ու կծկումներն անցկացնող, լյարդը պաշտպանող, նյութափոխանակությունը բարելավող հատկություններով:
Հիշեցնենք նաեւ, որ նախքան ժող. բաղադրատոմսերը կիրառելը պետք է  խորհրդակցեք Ձեզ բուժող բժշկի հետ:

Արդյունավետ են հետեւյալ դեղաբույսերը.

Անթառամ: 1 բաժակ ջրին` 10գ չորացրած, մանրացրած ծաղիկներ, տաքացնել ջրային գոլորշու վրա 30 րոպե, թրմել: Խմել օրական 2-4 անգամ 1-ական ճ.գ.` ուտելուց 15-20 րոպե առաջ:

Եգիպտացորենի մազիկներ. 1 բաժակ եռացրած ջրին` 10գ չորացրած հումք, թրմել 1-2 ժամ: Ընդունել օրական 3-4 անգամ` 1-ական ճ.գ., ուտելուց առաջ:

Վաղենակ: 1/2 բաժակ եռացրած ջրին` 10գ չորացրած ծաղիկներ, շոգեհարել 2 ժամ: Ընդունել օրական 2-3 անգամ 1-ական ճ.գ.` ուտելուց առաջ:

Կեչի: Հյութը՝  օրական 1-2 բաժակ: Թուրմը.  1/2լ  ջրին` 3-4 չորացրած բողբոջ կամ 6-8գ մատղաշ, չորացրած տերեւներ, եռացնել 5-20 րոպե: Ընդունել օրական 3-4 անգամ, 1/2-ական բաժակ` ուտելուց առաջ:

Տատրակ: Տերեւները. 1.ճ.գ. չորացրած տերեւների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե, ընդունել 1-ական ճ.գ., օրական 4-6 անգամ:

Եզան լեզու: 10 գ չորացրած եւ մանրացրած տերեւների վրա լցնել  1 բաժակ եռացրած ջուր եւ թրմել 15 րոպե, ընդունել 2-ական ճ.գ., օրական  3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ:

Երիցուկ դեղատնային: 1 բաժակ եռացրած ջրին` 15գ չորացրած հումք, շոգեհարել 30 րոպե: Ընդունել օրական 3-4 անգամ, 1ճ/գ` նախքան ուտելը:

Մասուր:  Ցանկացած ձեւով, կարելի է թեյ պատրաստել:

Բռնչի: Պտուղները` ցանկացած ձեւով, այդ թվում նաեւ մեղրով եփած վիճակում:

Թրթնջուկ, սամիթ`  ցանկացած ձեւով:

Գազար, խաղող` ցանկացած ձեւով:

Լեղամուղ խառնուրդ. չիչխան (տերեւը)` 3 մաս, հազարատերեւուկ` 2 մաս, անմեռուկ (ծաղիկները)` 2 մաս, պղպեղադաղձ` 1մաս:
2 բաժակ եռացրած ջրին` 2ճ.գ. խառնուրդ, թրմել 6 ժամ: Ընդունել օրական 2-3 անգամ 1-ական ճ.գ.` ուտելուց 15-20 րոպե առաջ:

Լեղաքարային հիվանդության դեպքում

Մատիտեղ թռչնոց. 1 բաժակ եռացրած ջրին` 20գ չորացրած, մանրացրած բույս, թրմել 2 ժամ: Ընդունել օրական 3 անգամ` 1-ական ճ.գ.:

Տարկավան 1լ եռացրած ջրին` 5գ չորացրած ծաղկաբույլ, թրմել 30-40 րոպե: Ընդունել օրական 2-3 անգամ, 1-ական ճ.գ.` մինչեւ ուտելը:

Խատուտիկ. Արմատները եւ բույսը. 1 բաժակ ջրին` 6գ չորացրած, մանրացրած հումք, եռացնել 10 րոպե: Խմել օրական 3 անգամ, 1-ական ճ.գ.` մինչեւ ուտելը:

Ելակ. թարմ պտուղները` ցանկացած ձեւով: Տերեւները եւ պտուղները. 1 բաժակ եռացրած ջրին` 20գ չորացրած, մանրացրած հումք, եռացնել 5-10 րոպե, թրմել 2 ժամ: Խմել օրական 3 անգամ` 1-ական ճ.գ.:

Մասուր ցանկացած ձեւով, կարելի է օգտագործել մասուրի թուրմը:

Հապալաս. Պտուղները` ցանկացած ձեւով: Տերեւները. 1 բաժակ եռացրած ջրին` 1ճ.գ. չորացրած, մանրացրած տերեւներ, թրմել 20-30 րոպե: Խմել օրական 3 անգամ` 1-2-ական ճ.գ.:

Լոռամրգի, խաղող` ցանկացած ձեւով:

Վերջում ավելացնենք, որ լեղաքարային հիվանդության բուժման համար նշված բուսամիջոցները մեծ մասամբ օժտված են նաեւ լեղամուղ հատկություններով:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

48 մեկնաբանույթուն

  • Anna

    Mane, ճիշտ կլինի բուժել այն։ Ի՞նչ չափի է, ինչպիսի՞ ախտանիշեր ունեք, դրանից կախված է նաև հղիության ժամանակ ընթացքը։ Սակայն ես կդիտարկեի հարցն այլ տեսանկյունից. պոլիպը աճելու ու ձևափոխվելու հատկություն ունի, ուստի որքան շուտ զբաղվեք դրա վերացման հարցով, այնքան լավ և դրական արդյունքի հասնելու ավելի մեծ հավանականություն։

  • Mane

    Բարև Ձեզ, ներեցեք ես էլ ունեմ լեղապառկւմ պօլիպ, դա կարելի է բուժել?? և արդյոք հղիության ժամանակ կարող է այն խնդիրներ առաջացնել??? Շնորհակալ եմ

  • Anna

    Karine, նման իրավիճակում ես անպայման կփորձեի խնդիրը լուծել բնական միջոցների օգնությամբ, հատկապես, որ լյարդում էլ խնդիր կա։ Չստացվելու դեպքում կամ պոլիպի արագ աճի դեպքում նոր կդիմեի վիրահատության։ Իսկ Ձեզ համար Դուք պիտի որոշում կայացնեք։ Եթե բնական միջոցներն ընտրեք, կարող եմ օգնել։

  • Anna

    kara, չի բացառվում, նայած թե ի՞նչ դեղ է, սակայն դժվար է հասկանալ,սնու՞նդն է, դե՞ղն է, թե՞ այլ բանն է մեծացման պատճառը։ Իսկ հավանականության տոկոս Ձեզ ոչ մեկ չի կարող ասել, ամեն մարդու մոտ տարբեր է լինում։ Սակայն պետք է առավելագույնս ձգտել պահպանել լեղապարկը և հենց բնական միջոցները (դեղաբույսերը, որոշակի սնունդ ընդունելը կամ բացառելը) կարող են լավագույնս օգնել։ Հատկապես, որ վիրահատությունից հետո շատերի մոտ, թեև լեղապարկ արդեն չկա, բայց քարագոյացումը շարունակվում է, և արդեն տեղի է ունենում լեղածորաններում։ Սա այնքան լեղապարկի խնդիր չէ, որքան ամբողջ օրգանիզմի գործունեության և ,ցավոք, վիրահատությունն այդ հարցը չի լուծում

  • Anna

    Tatev,այո, իմ կարծիքով, պետք է առավելագույնս ձգտել պահպանել լեղապարկը և հենց բնական միջոցները (դեղաբույսերը, որոշակի սնունդ ընդունելը կամ բացառելը) կարող են լավագույնս օգնել։

  • Anna

    Astxik, պետք է կարգի բերել լեղապարկը, ցանկալի է բույսերի օգնությամբ և բնական միջոցներով։Կարող եմ նաև առաջարկել մշակել Ձեզ համար առողջացման անհատական ծրագիր։ Դրանից հետո Դուք տնային պայմաններում կհասնեք ցանկալի արդյունքի։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։

  • Anna

    Susik, կհաջողվեր խուսափել վիրահատությունից, թե ոչ, ոչ ոք չգիտի, բայց փորձել բնաբուժության միջոցները պետք էր, թեկուզ նրա համար, որ հիմա չտուժեք լեղածորանների խնդրից։ Հետ գնալն անիմաստ է։ Իրավիճակը կարող եք փրկել բնական միջոցների կիրառման դեպքում։

  • Anna

    Ani, եթե պոլիպը մեծ չէ, բնաբուժությամբ հնարավոր է նրանից ազատվել և փրկել լեղապարկը։ Կարող եմ առաջարկել խորհրդատվություն։

  • Anna

    kristine, ես այդպես էլ հասկացա։ Կարող եք աշխատանքային օրերը մոտենալ Սեբաստիա 16 հասցեով, մուտքը շենքի առաջին հարկի կողային հատվածից է։ Ճիշտ կլինի, որ կոնկրետ օր և ժամ պայմանավորվենք։

  • Anna

    kristine, վաղը 11։00–14։00 զանգահարեք 010–73–15–21 կխոսենք Ձեր բոլոր հարցերի շուրջ, կբացատրեմ հնարավոր ամենը։ Միայն սրտխառնո՞ց ունեք։

  • Anna

    kristine, ամեն դեպքում բնական միջոցների և Ձեզ համար մշակված համալիր միջոցների շնորհիվ կարելի է փորձել տարրալուծել այն։ Սակայն հոգեպես պիտի պատրաստ լինեք լեղածորանը փակելու դեպքում դիմեք վիրահատության։

  • Anna

    kristine, այս դեպքում լեղածորանի խցանման վտանգ կա։ Սակայն, եթե ես ինձ համար որոշեի, միևնույն է սկզբից կդիմեի բնաբուժությանը, կձորձեի փրկել լեղապարկը։ Իսկ այդ ընթացքում քարը կտարրալուծվի թե կփակի ծորանը, ոչ ոք չգիտի։

  • Anna

    kristine, իմ համոզմամբ, լեղապարկի քարերի դեմ պետք է անպայման պայքարել, հատկապես, որ այն մեծ չէ, եթե չափերը ճիշտ եք նշել։ Բնական միջոցների և Ձեզ համար մշակված համալիր միջոցների շնորհիվ կարելի է խուսափել բարդություններից։ Շատերին թվում է, որ վիրահատությունը խնդիրը լուծում է,իրականում չարաչար սխալվում են։ Վիրահատությունը չի վերացնում քարերի առաջացման հիմնապատճառը։

  • Anna

    Anna, ի՞նչ չափի և քանակի են քարերը։ Նման հղիներ ինձ դիմել են։ Սակայն,եթե հղի չեք, ցանկալի է քարերից ազատվել մինչ այդ և նախընտրելի է ոչ վիրահատական, այլ բնական միջոցներով։ Այդ հարցում կարող եմ օգնել։ Հանդիպման համար զանգահարեք 010 73–15–21։

  • Սաթեն

    ունեմ լեղապարկում քարեր եթե նշված երիցուկով թուրմը օգտագոծեմ ու համատեղ նաև մասուրի թեյ խմեմ իրար չեն խանգարի պրոցեդուրաները։Երիցուկի թուրմը ինչքան ժանակը մեկ կարելի է օգտագործել

  • Anna

    Ձեր հարցի սպառիչ պատասխանը տպագրվել է «Տնային առողջարանի» 2016թ. 6–րդ համարում Հուզող հարցեր խորագրի ներքո։ Ամսագիրը վաճառվում է թերթի կրպակներուն և փոստային բաժանմումքներում։

  • Սոնյա

    Բարեւ Ձեզ, ես լեղապարկում քարեր ունեմ, եւ ցավեր էլ անպակաս, խմում եմ ՍՊԱԶՄԱԼԳՈՆ ու ՆՈՇՊԱ, բայց, քանի որ ԿԿ մայրիկ եմ, վախենում եմ այդ դեղերը շատ օգտագործել, նշեմ, որ բալիկս 1.5 տարեկանա: Ասացեք խնդրեմ ինչ անվտանգ ցավազրկող կարող եմ օգտագործել մինչեւ ԿԿ-ավարտեմ ու վիրահատվեմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։