Աննա Պետրոսյան
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Ինչո՞ւ է խանգարվում դաշտանը

Որո՞նք են դաշտանի խանգարման պատճառները։ Այսօր դաշտանի խանգարումը իրոք ցավոտ խնդիր է` ոչ միայն տարածված լինելու և օրեցօր էլ ավելի մեծ տարածում գտնելու պատճառով, այլև  դրա դրդապատճառների տեսականու աճի, զանազանության, իրական պատճառների չափազանց թաքնված լինելու պատճառով։  Ի վերջո դա անպտղության պատճառ է։ Բոլորին է հայտնի, որ բուժումն արդյունավետ է,  երբ հայտնի է պատճառը, հակառակ դեպքում՝ դա փակ արատավոր շղթա է։ Իսկ դաշտանի խանգարման իրական պատճառը գտնել շատ դժվար է, եթե չասեմ` գրեթե անհնար ։ Ինչո՞ւ գրեթե։ Որովհետև, եթե խանգարումն արդյունք է վերարտադրողական օրգանների ակնհայտ անառողջ վիճակի՝ բորբոքային կամ այլ, այս դեպքում բժիշկը հաջողությամբ բուժում է այն։

Սակայն բոլոր այլ դեպքերում, երբ  դրդապատճառը հորմոնալ դաշտում է, իսկ դրանք այսօր կազմում են ճնշող մեծամասնությունը, խնդիրը պտտվում է արատավոր շղթայով` տարիներով չգտնելով իր լուծումը։ Ասեմ ավելին, տարատեսակ դեղորայքային բուժումների արդյունքում առաջանում են լրացուցիչ առողջական խնդիրներ, օրինակ, հորմոնալ դեղորայքով բուժումը հետագայում շատերի մոտ առաջ է բերում միոմայի առաջացում, նյութափոխանակության խանգարում, գիրացման  և տարբեր այլ խնդիրներ, որոնք շատերը չեն էլ դիտարկում որպես իրենց ստացած բուժման հետևանք, իսկ բուժող բժիշկն ինքը դրա մասին երբեք չի ասի Ձեզ։ Նա լավագույն դեպքում կառաջարկի Ձեզ հիմա էլ դա բուժել և կրկին դեղորայքով, որն ունի կողմնակի ազդեցությունների պատկառելի ցանկ։ Երբևէ կարդացե՞լ եք այն։ Հենց խնդիրն էլ դրանում է։

Ընդհանրապես մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, արագ հարմարվող և վերականգնվող խելացի (ես կասեի նույնիսկ չափից ավելի խելացի) համակարգ է։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ այսօրվա գիտական բժշկությունն անտեսում է դա. օրինակ, կարճատեսին նշանակում են ակնոց կրել, և նա այլևս երբեք չի վերադարձնում իր տեսողությունը, իսկ բնաբուժությունն այն վերականգնում է։

Ինչո՞ւ է այդպես։
Մարդու օրգանիզմում կան գործառույթներ, որոնց ընթացքի արհեստական միջամտության, օրինակ, դեղորայքի, ակնոցի և այլն, դեպքում տվյալ օրգանը կամ համակարգն սկսում է «ծուլանալ», և խինդիրն էլ ավելի է խորանում։ Այդ շարքին են պատկանում նաև հորմոնալ բնույթի դաշտանային խանգարումները։ Երբ օրգանիզմը, օրինակ, լրացուցիչ հորմոն է ստանում դեղորայքի ձևով, սկսում է էլ ավելի քիչ ինքնուրույն արտադրել այն։ Դեղորայքի ազդեցության տակ հորմոնալ խանգարումը որոշ ժամանակ,  կարծես թե, կարգավորվում է, սակայն հետո ամենը կրկնվում է։ Օրգանիզմը շատ արագ ընտելանում է նույն դեղորայքին, արդյունքը թուլանում է, հարկ է լինում փոխել մեկ այլով, հետզհետե գումարվում են նաև այլ խնդիրներ։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է չլուծված։

Հորմոնները սինթեզվում են օրգանիզմի տարբեր օրգաններում. ինչպե՞ս   հասնել նրան, որ այդ օրգաններն ինքնուրույն ճիշտ աշխատեն, չէ՞ որ արհեստական ներմուծումը չի կարգավորում տվյալ օրգանի աշխատանքը, այն ընդամենը ժամանակավորապես լրացնում է պակասը, սակայն օրգանիզմը, ստանալով տեղեկություն, որ թերին լրացված է, այլևս չի էլ փորձում ինքնուրույն արտադրել այդ հորմոնը, նա գիտի, որ դրա կարիքը չկա։ Նույն մեխանիզմն է աշխատում, երբ շաքարախտով հիվանդն սկսում է դեղորայքային ինսուլին ընդունել։ Փաստացի տեղի է ունենում  ոչ թե օրգանիզմի բուժում, այլ խնդրի էլ ավելի խորացման գործընթաց։ Սա է այսօրվա բժշկության ընտրած  ուղին։

Մեկ այլ հարց. իսկ ի՞նչն է հորմոնալ խախտում առաջացնում։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Ինչո՞ւ է այն այդպիսի ահագնացող տեմպերով աճում հենց այս վերջին տասնամյակների ընթացքում, ի՞նչ կարող եք անել Դուք այդ խնդրից խուսափելու կամ ազատվելու համար։

Եթե Ձեզ թվում է, որ այս հարցերով պիտի զբաղվեն բժիշկները, և Դուք այստեղ անելիք չունեք, չարաչար սխալվում եք, որովհետև հորմոնալ խանգարման դեպքում հիմնական անելիքը Ձերն է։

Ինչո՞ւ է այդպես։
Մարդն իր կառուցվածքով նախատեսված չէ վարելու այնպիսի կյանք, որը  քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացման «շնորհիվ» վարում է այսօր։ Այդ զարգացումը շատ ավելի արագընթաց է հենց վերջին երկու տասնամյակներում։ Մենք զբոսնում ենք, խաղում ենք, հյուր ենք գնում, երկրից երկիր ենք մեկնում համակարգչի առջև նստած, առանց շարժվելու. փաստացի համակարգչի կցորդ ենք։ Մենք կլոր տարի ուտում ենք այնպիսի մթերքներ, որոնք խաթարում են մեր օրգանների աշխատանքը, մենք, ձգտելով էլ ավելի մեծ հարմարությունների, օգտվում ենք այնպիսի սարքերից, որոնք մեզ վնասում են։  Բնավ, կոչ չեմ անում այդ ամենից հրաժարվելու, ո՜չ, ուղղակի հուշում եմ, որ դաշտանի խանգարումների դրդապատճառների տեսականու աճը, զանազանությունը, իրական պատճառների չափազանց թաքնված լինելն ապահովում են հենց այսպիսի գործոնները, և ոչ մի բժիշկ սրա մեջ չի խորանում։

Հուշում եմ նաև, որ ցանկացածից պետք է օգտվել` պահպանելով «անվտանգության տեխնիկայի» կանոնները, ծանր ու թեթև անելով առողջության տեսանկյունից։ Իսկ այս ամենը, համաձայնե’ք, հենց Ձեր ձեռքերում է։  Առօրյայում որոշակի  փոփոխություններ կատարելու, սովորություններ փոխելու և կանոնների հետևելու դեպքում հորմոնալ խանգարումները կարգավորվում են։ Այս ամենը, բնաբուժության հետ զուգորդմամբ, կարգավորում է օրգանիզմի խաթարված գործառույթը, հիմնովին վերականգնում նրա ճիշտ աշխատանքը։ Հասկանալի է, որ դա միանգամից չի կատարվում, խախտումն էլ միանգամից չի եղել։ Այն արտահայտվել է Ձեզ համար գուցե անսպասելի, ուստի միանգամից, բայց  հասունացել, կուտակվել և խաթարել է  օրգանիզմի աշխատանքը տարիներ շարունակ։ Հիմա էլ պահանջվում են ջանքեր և ժամանակ օրգանիզմը կարգի բերելու համար։ Եվ բնությանը համահունչ լինելու դեպքում այդ կարգավորումը կատարվում է անվնաս և հիմնովին։

Այս խնդրին վերաբերող  իրավիճակներն արտացոլվում են բազում ստացած հարցերում։ «16 տարեկան եմ, դաշտան չեմ տեսնում։ Դաշտանս 2-3 ամիս մեկ է լինում, 23 տարեկան եմ։ Չեմ հղիանում, ֆոլիկուլ չի ձևավորվում։» և այլն։

Եվ, իհարկե, հարց՝ ի՞նչ անել։
Պատասխանը մեկն է՝ զբաղվել խնդրով. դիմել բժշկի, ստանալ ախտորոշում, որից հետո որոշել` բուժվել դեղորայքով, թե՞ բնաբուժության մեթոդներով, թե՞ զուգորդել այդ 2–ը։ Սակայն  այս 2 դեպքում էլ սխալ է ակնկալել բուժում հեռակա կարգով, ինչը փորձում են անել շատերը։ Սա ևս դասում եմ տեխնոլոգիաների վնասակար կողմին։ Լավ է, որ կարելի է դրանց շնորհիվ ստանալ բազմաթիվ տեղեկություններ առողջության մասին, հեռակա շփվելով պարզել ընդհանուր հարցեր, սակայն 2 կամ թեկուզ 10 բառով նկարագրել խնդիրն ու սպասել, որ  Ձեզ բուժում կնշանակեն, առնվազն անլուրջ է։  Անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն ողջ օրգանիզմի վիճակի, առկա հիվանդությունների և ախտորոշումների մասին, անհրաժեշտ է զրույց, որի ընթացքում քննարկվում են  կարևոր հարցեր։ Եվ այդ ամենից հետո միայն մշակվում է բուժման անհատական  ծրագիր։ Այսինքն`բուժում, որը կազմվել է միայն Ձեզ համար և ոչ հարևանի, բարեկամի խնդրի լուծման. «ինձ օգնել է, դու էլ փորձիր» սկզբունքով։

 

Ցավոք,  հեռանում ենք բնությունից, չգիտենք ու չենք վստահում նրա ուժին, բայց նա զորեղ է։ Ի սկզբանե նա տվել է մեզ ամենակարևորը՝ առողջութունը, իսկ  դրա տնօրինումն արդեն յուրաքանչյուրի  ձեռքում է։ Պահպանե՛ք  Ձեր առողջությունը  բնական միջոցներով, դա լավագույն ուղին է։

Հեղինակ՝ Աննա Պետրոսյան

287 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։