Ինչո՞ւ է ցավում ծնկահոդը
Երեխաներ,  Փորձագետի խորհուրդներ

Ինչո՞ւ է ցավում ծնկահոդը

-13 տարեկան երեխայիս ծնկները ցավում են եւ նստելիս ճրթճրթում, իսկ երկար քայլելիս ցավն անցնում է: Ինչի՞ հետ է կապված, ի՞նչ անել:
Անահիտ, Երեւանից

Ծնկահոդը մարմնի ամենաբարդ ու ամենամեծ հոդն է: Այն կազմված է ազդոսկրի ստորին հատվածից, մեծ ոլոքի վերին հատվածից եւ ծնկոսկրից: Ծնկոսկրն ազատ տեղաշարժվող ոսկր է, որը գտնվում է հոդի առաջնային մակերեսին:
Ծնկահոդի վնասվածքները բազմազան են. կապանների վնասվածք, հոդախախտ, հոդի կազմության մեջ մտնող ոսկրերի կոտրվածքներ եւ այլն:
Հոդերի վնասման համար ամենավտանգավոր սպորտաձեւերն են բասկետբոլը, ֆուտբոլը, չմշկասահքը, դահուկներով սահելը, վոլեյբոլը: Վնաս է մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպես ասում են` ամեն ինչ չափի մեջ է օգտակար: Ցավացող հոդերի համար մեծ ծանրաբեռնվածություն է վազքը, ցատկոտելը: Օգտակար է մաքուր օդում քայլելը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ծնկոսկրազդրային ցավի համախտանիշը ծնկների ցավն է, որն առաջանում է վարժությունների ընթացքում կամ դրանցից հետո: Նախանշանները սովորաբար սկսվում են դեռահասության շրջանում, սպորտային խմբակներ հաճախելիս: Կանայք ավելի շատ են հակված ծնկների ցավեր ունենալուն:
Սովորաբար նման խնդիր ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում հանգստանալ եւ խուսափել ցավ առաջացնող գործունեությունից:
Հոդախտ առաջանում է հոդի երկարատեւ վնասման, ներզատիչ համակարգի, նյութափոխանակության խանգարումների, ավելորդ քաշի հետեւանքով: Այն առաջանում է նաեւ հոդաճառի քրոնիկական վնասման դեպքում` հոդերի վրա մշտական ֆիզիկական չափից ավելի բեռնվածության հետեւանքով:
Ոտնաթաթի հոդախտի պատճառ կարող է դառնալ նեղ կոշիկ կրելը:
Մեր ընթերցողին հուզող հարցը պարզաբանում է օրթոպեդ-վնասվածքաբան Էդուարդ Սարգսյանը:

— Երեխաների մոտ  ո՞ր դեպքերում է առաջանում ծնկների ցավճրթճրթոց: Որո՞նք են ցավի պատճառները: 13 տարեկան երեխայի մոտ ինչի՞ հետ դա կարող է կապված լինել:
— Եթե երեխան նախկինում եւս նշել է ճրթճրթոցի զգացողություն, բայց առանց ցավի են դրանք արտահայտվել, շատ հնարավոր է, որ կապված լինի մանկական հասակում գոյություն ունեցող մի այսպիսի իրավիճակի հետ, երբ երեխաների մոտ կապանային, ջլային ապարատը չափից ավելի ձգվող է, եւ այն արտահայտվում է ամբողջ օրգանիզմի բոլոր հոդերում, բոլոր կապաններում եւ ջլերում: Եվ այդ առաձգականության պատճառով հոդերում շարժումների ժամանակ (ծալելու, բացելու) հնարավոր են այդ ճրթճրթոցները զգացվեն, մանավանդ մեծ հոդերում (ծնկահոդ) դրանք ավելի են արտահայտված լինում: Դա սովորաբար տարիքի հետ բերում է ցավերի:

— Ինչո՞վ է պայմանավորված այս դեպքում ցավի զգացողությունը:
— Հոդերը, հոդամակերեսները իրար հետ աշխատում են շատ սահուն, իսկ տարիքի հետ, մանավանդ եթե մանկական հասակում մարդը զբաղվում էր նաեւ սպորտաձեւով, այդ ցավերը կարող են առաջանալ:
Երեխայի բուռն աճի շրջանում նույնպես կարող են ցավեր առաջանալ: Աճով պայմանավորված լինելու դեպքում, ցավերը կապված են հորմոնալ փոփոխությունների հետ, որոնց ընթացքում տեղի են ունենում նույն կերպ, ինչպես որ մնացած կենսահեղուկների փոփոխությունները, օրինակ՝ ներզատիչ գեղձերի արտազատումներ, հորմոնների փոփոխություններ են կատարվում, դա վերաբերում է նաեւ մյուս կենսահեղուկներին, այսինքն` արյան պլազմայի, եւ այդ թվում նաեւ ներհոդային հեղուկի մեջ կարող են փոփոխություններ առաջանալ, եւ դա կբերի ցավերի: Կարող են նաեւ ծնկահոդերում ցավեր առաջանալ կապված երեխայի ֆիզիկական ծանրաբեռնվածության  հետ:

— Ի՞նչ անել ծնկահոդի ցավի դեպքում:
— Եթե այդ ցավերը չեն զուգակցվում հոդի շրջանում կարմրածությամբ, հոդի այտուցներով, ելքը բարվոք է:
Եթե դրանք հորմոնալ փոփոխությունների հետ են կապված, հարկ է նշել, որ հորմոնալ փոփոխություններին օրգանիզմը որոշ ժամանակ հետո արդեն հարմարվում է, եւ ցավերը գնալով մեղմանում են:
Եթե կապված է կապանային ապարատի առաձգականության հետ, սովորաբար երեխայի աճին զուգահեռ այդ կապաններն ավելի ձիգ են դառնում, եւ այդ առաձգականությունն այդքան չի անհանգստացնում նրանց: Իսկ եթե ցավերը զուգակցվում են նաեւ հոդերի այտուցով, կարմրածությամբ, արդեն այդ դեպքում խնդիրն ավելի լուրջ է, եւ անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որովհետեւ ե՛ւ օրթոպեդիայի, ե՛ւ ռեւմատոլոգիայի, ե՛ւ մանկաբուժության ասպարեզում կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող են արտահայտվել նման ձեւով, ունենալ նման ախտանշաններ:

— Խնդրում եմ թվարկեք այդ հիվանդություններից մի քանիսը:
— Ամենատարածվածը ռեւմատիզմանման  բազմահոդաբորբն է, ինչպես նաեւ քրոնիկական տոնզիլիտը, վարակները, ինչպիսիք են` բրուցելոզը,  պարբերական հիվանդությունը եւ այլն:

— Հնարավո՞ր է՝ ծնկներում ցավեր լինեն վնասվածքներից հետո:
— Սուր վնասվածք կարող է լինել ցանկացած տարիքում, որն արտահայտվում է սուր ցավերով: Հետազոտվում է, ռենտգեն է արվում, ոչ մի խնդիր չի նկատվում, վնասումները լինում են փափուկ հյուսվածքային, որոնք շատ արագ` մոտավորապես 4-5-րդ օրը, հետ են զարգանում, հիվանդը վերադառնում է իր բնականոն կյանքին: Սակայն շատ հնարավոր է, որ մնան մնացորդային, թեկուզ շատ հասարակ՝ կպումային երեւույթներ, որոնք ժամանակի ընթացքում ծանրաբեռնվածության հետ կարող են մարդուն անհանգստացնել: Դրանք ճրթճրթոցով չեն արտահայտվում:
Կա նաեւ այսպիսի մի հիվանդություն` ծնկոսկրի սովորույթային հոդախախտ: Մարդ կարող է մի անգամ վնասվածք ստանալ, թեկուզ`պատանեկան հասակում, որի ընթացքում ունենա ծնկոսկրի հոդախախտ, որն ուղղվում է, անցնում, բայց  ծնկահոդերում առաջանում է ոչ կանոնավոր վիճակ: Այդ հոդախախտն ուղղվելուց հետո շատ կարեւոր է, որ լավ, իր ժամկետի մեջ անշարժացում կատարվի, որպեսզի վնասված հոդաշապիկը վերականգնվի: Երբեմն լինում է, որ անշարժացումից հետո ժամկետը չի պահվում` ավելի շուտ է անշարժացումը հանվում, երեխան սկսում է քայլել, եւ դա հանգեցնում է նրան, որ այդ վնասված հոդաշապիկն ամբողջովին չի վերականգնվում: Այն ժամանակի ընթացքում կարող է բերել արդեն սովորույթային հոդախախտի, այսինքն` հաջորդ անգամ` թեթեւ վնասվածք, եւ հոդախախտը կարող է կրկնվել:

Հեղինակ՝ Աննա Իսկանդարյան

34 մեկնաբանույթուն

  • Սահարյան Ռիտա

    Տիկին Աննա արդեն երկու ամիս է ինչ երկու ծնկան հոդերում ունեմ այրոց, կոշտություն. Արել եմ քացախով թրջոց , դրել եմ սառույց. Հիմա ուժեղ ցավերն անցել է, բայց կա այրոց ու կոշտություն. Ինչ խորհուրդ կտաք ինչպես վարվել. .

  • Դավիթ

    Բարև ձեզ ,բժիշկ ջան ուրեմն ծնկներիս շրջանում զգում եմ որոշակի անհարմարություն չգիտեմ թե դա ինչ կարող է լինել խնդրում եմ ասեք ինձ թե դա ինչ կարող է լինել ։

  • Աիդա

    Տեսնում եմ մեկնաբանությունները վաղանց են,սակայն հույս ունեմ ,որ կօգնեք․2 տարի առաջ ընկել եմ ,ունեցել եմ կոնք ազդրային կոտրվածք։Արվել է էնդոպրոթեզավորում։Վիրահատությունից հետո ձեռք եմ բերել թրոմբոֆլեբիտ;Բժիշկս խորոիրդ տվեց ցավազրկող օգտագործել։Երկար խմելուց հետո հասկացա ,որ սխալ եմ վարվում։Այժմ ,արդեմ 4 ամիս է նույն ոտքիս ծունկն ահավոր ցավում է,խմում եմ արկոքսիա,10-14օր։Անցնում է ,դադարեցնում եմ դեղը,նորից է սկսում։Ինչ անեմ,ինչով կարող եմ ցավերս մեղմացնեմ,ցավերս դարձել են իմ կենսակերպը։Հարգելի բժշկուհի,օգնեք ,խնդրում եմ ձեր խորհուրդներով։

    • Anna Petrosyan

      Աիդա, ինչպիսի՞ այլ առողջական խնդիրներ ունեք, քանի՞ տարեկան եք։ Թրոմբոֆլեբիտի դեմ անպայման պետք է պայքարել, ընդ որում բնական միջոցներով։ Եթե ունեք կատարած հետազոտություններ, ուղարկեք նայեմ։ Խորհուրդներ տալիս եմ խնդիրները մանրամասն ուսումնասիրելուց հետո միայն և անհատական։

  • Anna

    Էդիկ, առաջին հերթին չափից շատ ծանրաբեռնել ծնկահոդը չի կարելի, անհրաժեշտ է կարգավորել օրգանիզմի ճիշտ նյութափոխանակությունը, իսկ խիստ դիետաները վնասում են առողջությանը ու նվազած քաշն էլ շատ արագ վերադառնում է։ Մանրամասներ կարող եմ բացատրել անհատական հանդիպման ժամանակ։

    • Մարինե Հայրապետյան

      Բարեվ ձեզ հարգելիս տղաս 15 տարեկան է ծնկան հոդում ցավեր է զգում բայց կարմրած եվ այտուցված չէ ասացեք ինչ է դա եվ ինչ անենք

  • Էդիկ

    Բարև ձեզ ես երկար ժամաբակ ունեցել եմ ավելորդ քաշ 10֊15 կգ հենց այդ ժամանակ երբ փորձում էի կքանստել պպզել ցավում էր ծնկներս 13 տարեկանում հիմա 14 տարեկան եմ ազատվել եմ ավելորդ քաշիցս խիստ դիետաների (օրը 500֊700 կկալ) և ամենօրյա մարզումների շնորհիվ; այժմ դադարեցրել եմ սակայն վերջին շրջանում նկատել եմ ծնկի ցավի ուժեղացում ի՞նչ անել։ Հնարավոր է որ դա եղանակից լինի։ Ե կարող է՞ հարթաթաթությունը դրա հետ ինչ֊որ կապ ունենալ։

  • Anna

    Հռիփսիմե, հեռակա կարգով հոդերի համալիր բուժումն իրական չէ։ Ամեն դեպքում ձեզ օգտակար կլինեն խնձորի քացախով թրջոցները, ինչպես նաև խմել խնձորի քացախի լուծույթ։

  • Հռիփսիմե

    Բարեւ Ձեզ:Sintrom-ի հաբերը ընդունում եմ ամենամսյա հսկողությամբ:Ուղղակի ինձ անհանգստացնում էր ծնկներիս հոդացավը:Շնորհակակություն:

    • Քրիստինե

      Երեխաս 3տարեկան է արդեն երկու ամիս է ինչ բողոքում է ծնկների ցավից,մանկաբուժը նայել է ասեց որ հարթաթաթություն չկա,պետք է Այրան անալիզ երակից հանձնել։Ուզում էի իմանալ դա պարտադիր է ,թե կարելի է ռենտգեն հետազոտություն անել և տեսնել խնդիրը,ցավը հիմնականում երեկոյան է լինում և երկար չի ցավում,մի քանի րոպե ձեռքով տրորելով անցնում է։

  • Anna

    Հռիփսիմե, Ձեր գլխացավը (мигрень) կարորող է լինել սինտրոմի կողմնակի ազդեցություն և այդ դեղը երկարատև ընդունել չի կարելի։

  • Հռիփսիմե

    Բարեւ Ձեզ բժշկուհի Աննա:Ինձ մոտ 8 տարի առաջ արել են սրտի փականի ստենդավորում (cateterismo):Ունեմ միգրեն:Խմում եմ sintrom (արյան մակարդելիության համար),ինչպես նաեւ 2 ուրիշ դեղ (սրտի համար):Ապրում եմ արտասահմանում:

  • Anna

    Հռիփսիմե, համենայն դեպս բնական միջոցներից դեղերի պես կողմնակի ազդեցություններ չեն լինում, կարգավորում ենք ամբողջ օրգանիզմի աշխատանքը, պահանջում են հետևողական մոտեցում, չի կարելի 1–2 օր անել, ու թողնել։ Եթե այսպիսի մոտեցումը ձեզ հարմար է, գրեք առողջական ուրիշ ինչպիսի՞ խնդիրներ ունեք։

  • Anna

    Լիլիթ, առաջարկում եմ հանդիպենք, Դուք բերեք ձեզ հետ բոլոր առկա ախտորոշումները, ինչպես նաև չհղիանալու հետ կապված։ Զանգահարեք 010–73-15-21 օր և ժամ պայմանավորվելու համար։

  • Հռիփսիմե

    Բարեւ Ձեզ :Շնորհակալ եմ պատասխանելու համար:Այո խմել եմ 2 հատ (15 օր — 1հատ):Այսիքն 30 օրում 2 հատ:Եթե կօգնի բնաբուժությունը,պատրաստ եմ:

      • Anna Petrosyan

        Լյուդմիլա Բադալյան, պարզեք, արդյո՞ք չի ցատկել կամ հարվածել, կամ երկար ոտքերը ծալված վիճակում նստել և այլն։ Անգինա կամ կոկորդի ցավ վերջին անգամ ե՞րբ է ունեցել…

  • Լիլիթ

    Իմ երկու ծնկներն են շատ ցավում և եւսագլեւխներս..աջ ոտքս գետին չեմ կարողանում դնել մի կերպ եմ քայլում:ուրիշ խնդիր ես երեխա չեմ կարողանում ունենալ,ուրիշ խնդիր երևի չունեմ:

  • Anna

    Լիլիթ,բնական միջոցները համառություն են պահանջում, արդյունքն էլ արտահայտվում է ամբողջ օրգանիզմի վրա։ Ռևմատիզմն ընհանրապես նենգ հիվանդություն է, որի դեմ բնաբուժությունը պայքարում է բույսերի, սննդի, ապրելակերպի, արևի համալիր ներգործությամբ։ Յուրաքնչյուր մարդու համար ես մշակում եմ իր պլանը՝ ելնելով իր մոտ առկա այլ առողջական խնդիրներից։ Դուք ուրիշ ինչպիսի՞ խնդիրներ ունեք։

  • Anna

    Լիլիթ, ամեն դեպքում ցանկալի է ազատվել ռևատիզմից։ Իսկ հղիության ընթացքը ինչպես կանցնի, ոչ ոք չգիտի։ Բարելավեք ձեր առողջական վիճակը մինչև հղիություն։ Դրան կարող ենք հասնել բնական միջոցներով։ Կարող եմ առաջարկել իմ խորհրդատվությունը։

  • Լիլիթ

    Հարգելի բժիշկ, ես 34 տարեկան եմ,14տարի է ծնկներս և ուսահոդս ցավում է, բուժվել եմ ռևմատիզմի դեմ չի օգնել. Ես այս ցավերով կարող եմ արդյոք հղիանալ, վտանգավոր չի լինի?

  • Anna

    Հռիփսիմե, Ձեզ կօգնեն բնաբուժության միջոցները, եթե,իհարկե, դրանց կողմնակից եք։ Դրանց շնորհիվ հնարավոր է բարելավել առողջությունը։ Սակայն, առանց լրացուցիչ տեղեկության հնարավոր չէ խորհուրդ տալ։ Դուք ընդամենը 2 հա՞բ եք խմել, այսինքն 2 հա՞տ։

  • Հռիփսիմե

    Բարեւ Ձեզ:Արդեն մեկ ամիս է ունեմ ծնկների հոդացավ:Դժվարանում եմ ծալել ծնկներս:Դա նկատվեց ինձ մոտ վիտամին D-ի հաբեր խմելուց հետո:Մեկ ամսում խմել եմ 2 հաբ:Հիմա դժվարանում եմ քայլել:Փոքր հասակում ունեցել եմ ռեւմատիզմ:Տարիքս 57 է:Ինչպես կանխարգելեր:Կանխավ շնորհակալ եմ:

  • Ալեքսան

    Իմ մոտ նույնպես ծնկացավ է, սակայն երկար քայլելուց չի անցնում, ամեն անգամ դասից տւոն գալուց իմ մոտ առաջանում է այս ցավը: Քսում եմ մազեր, յասամանից պատրաստած հեղուկ դեղեր, սակայն ուղակի ժամվա մեջ է անցնում ու էլի սկսում: Ինչպես բուժեմ?

  • arpine

    bjishk 5tari araj krunkis vra mazol kar heracrecin, dranich heto votqs shat tuyl baych chavum er, hima arden aveli ujex e chavum u hima chunks el e shat ujex chavum,hxi em u chem karox rengen hetazotutyun ancnel, karox eq asel inch hetazotutyunner,analizner karox em handznel vorpesi parzenq u xusapenq hetaga bardutyunnerich, kxndrei patasxaneiq

    • Անանուն

      Տիկին Աննա երկու ծնկներումս էլ ունեի ուժեղ ցավեր, հիմա զգում եմ միայն այրոց ու կոշտություն :Արել եմքացախով թրջոցներ, մեղրով մերսումներ:Խնդրում եմ տվել ձեր խորհուրդները;Կանխավ շնորհակալություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։