Մայրիկն ու փոքրիկը
Երեխաներ

Ի՞նչ գիտենք Դաունի հիվանդության մասին

Պարզաբանում է  կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վոլոդյա ԳրիգորյանըԺառանգական հիվանդությունները պայմանավորված են քրոմոսոմային ու գենային մուտացիաներով, ինչպես նաեւ գենետիկական ինֆորմացիայի պահպանման, հողորդման եւ իրականացման գործընթացների խանգարումներով: Ոչ սեռական քրոմոսոմների անկանոնության դեպքում առաջանում է Դաունի հիվանդությունը:

Դաունի հիվանդությունից տառապող երեխաների աճը դանդաղում է: Այդ երեւույթը ցայտուն երեւում է երկվորյակների մոտ, երբ նրանցից մեկն աճով ետ է մնում ու դա պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Հիվանդների մոտ հատկապես նկատվում է պարանոցի հաստացում: Բնորոշ է գլխի փոքրացումը, ինչպես  նաեւ ճակատի կնճռոտությունը,  աչքերի խորը դասավորվածությունը:
Դաունի հիվանդությունից տառապողների դեմքը տափակ է, քիթը՝ փոքր, լեզուն մեծ է ու հաճախ դուրս է ընկնում կիսափակ բերանից, ատամներն ու ականջախեցիներն անհավասար չափեր ունեն, արտաքին լսողական անցքերը շատ անգամ փոքրացած են, մասնակիորեն խցանված: Կրծքավանդակը նեղ է՝ այսպես կոչված «հավի կրծքավանդակ»: Վերջույթները թերզարգացած են, անհավասարաչափ: Հիվանդ երեխաները մտավոր թերզարգացած են: Դաունի հիվանդությամբ երեխաները 8-9 տարեկանում հազիվ են կարողանում բռնել խաղալիքները: Նրանց սրունքները կարճ են եւ փափուկ, ասես զարգանում են միայն հորիզոնական ուղղությամբ:

Բազմաթիվ գիտնականների կատարած կենսաքիմիական հետազոտություններից պարզվել է, որ Դաունի հիվանդության ժամանակ ավելանում է լեյկոցիտների ակտիվությունը բարձրացնող հիմնային ֆոսֆատազան (ֆերմենտ):
Այս հիվանդության բուժման գործում մեծ նշանակություն ունի բժշկագենետիկ խորհրդատվությունը: Բուժման եւ կանխարգելման գործում մեծ դեր ունեն հիմնականում ընտանիքի անդամները: Դաունի հիվանդությամբ երեխայի ծնվելու հավանականությունը մեծանում է մոր տարիքի հետ:

Դաունի հիվանդության ժամանակ հայտնաբերվում է պսիխոմոտոր (հոգեկան եւ շարժողական) զարգացման կասեցում: Այդպիսի երեխաները դժվարությամբ են տեղաշարժվում, նստելը եւ կանգնելը դժվարացած է: Հիվանդները զգում են սնման, պարբերական բուժիչ մարմնամարզության կարիք:

Դաունի հիվանդությունը  վաղ թե ուշ բերում է ռախիտի: Ուստի անհրաժեշտ է  կանխարգելիչ նպատակներով, խորհրդակցելով բժշկի հետ, երեխային տալ ձկան յուղ եւ D վիտամին, ներզատիչ համակարգը կարգավորող պատրաստուկներ  եւ լիպիդներ:

Ծննդյան առաջին ամիսներին նպատակահարմար է տալ գլյուտամինաթթու՝ դրա ընդունումը զուգակցելով թիրոիդինով (վահանագեղձի վրա ազդող պատրաստուկ): Թիրոիդինով բուժման ժամանակ հիվանդները զգալիորեն նիհարում են, դա նպաստում է նրանց ճարպակալման կասեցմանը:

Բուժման նպատակով օգտագործվում է հիպոֆիզի առաջնային բլթի հորմոնը՝ պրեֆիզոնը:

Դաունի հիվանդության ժամանակ ցուցվում է հյուսվածքային թերապիա (հալվե) եւ այլն:

Ավելի մեծ տարիքի երեխաների ինքնազգացողության վրա բարերար է ազդում ժենշենը:

Ապացուցված է, որ վերոհիշյալ միջոցների կիրառումը բարերար է ազդում հիվանդների վրա, կանխում է վարակիչ հիվանդությունների առաջացումը, հիվանդների թուլությունը եւ ընկճվածությունը:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։