Հիվանդ երեխա
Այլընտրանքային բժշկություն,  Երեխաներ

Հաղթահարենք մրսածությունը

Ցուրտ եղանակին մեր փոքրիկները հաճախ են հիվանդանում: Ի՞նչ է առաջարկում ժողովրդական բժշկությունը երեխաների մրսածության դեպքում: Նախ՝ պետք է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Փոքրիկի օրգանիզմն այժմ առավել քան երբեւէ վիտամինների  (բանջարեղենի, մրգերի) կարիք  ունի:

Երեխային անհրաժեշտ է խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ՝ թեյ, բնական հյութեր, կոմպոտ եւ այլն:

1 թ.գ. մեղրը լուծել 2 ճ.գ. տաք ջրի մեջ: Բամբակե ծայրերով ձողիկները (երեխաների համար նախատեսված) թրջել այդ լուծույթի մեջ եւ դնել քթի մեջ 20 րոպեով: Եթե երեխան անհանգիստ է, ապա մշակեք սկզբում մեկ, հետո միայն մյուս քթանցքը:

3 տարեկանից բարձր երեխաների համար.
Վերցնել 1 պճեղ սխտոր, տրորել, վրան լցնել 2ճ.գ. եռացրած տաք ջուր, 40 րոպե թրմել տաք տարայի մեջ, քամել եւ հերթականությամբ կաթեցնել քթանցքների մեջ:

Մրսածության, գրիպի ժամանակ խորհուրդ է տրվում գուլպաների մեջ չոր մանանեխ լցնել եւ հագցնել երեխային: Թող երեխան ամբողջ օրը մնա դրանցով:

Եթե երեխան մեղրի հակազդեցություն չունի, թեյի գդալով մեղր  տվեք, որ ծծի կոնֆետի պես:

Ընդհանրապես, ցուրտ ամիսներին աշխատեք հաճախակի պատրաստել բուժիչ թեյեր՝ մասուրի, անանուխի, ուրցի, սեւ հաղարջի, մոռենու տերեւների եւ այլն, քաղցրացնելով դրանք մեղրով: Ե՛վ համեղ է, ե՛ւ առղջարար:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։