Մայրիկը փոքրիկի հետ
Այլընտրանքային բժշկություն,  Երեխաներ

«Գազիկներ» այլևս չկան

— Երկու ամսական երեխային անհանգստացնում են  «գազիկները»: Ի՞նչ    դեղաբույս կարելի է օգտագործել եւ ինչպե՞ս:
Գայանե

Մայրական կաթը փոքրիկի համար ամենակատարյալ սնունդն է, որն ամրացնում է նրա իմունիտետը, պաշտպանում զանազան հիվանդություններից: Սակայն մայրիկները, որոնք իրենց փոքրիկին կրծքով են կերակրում, պետք է ուշադիր լինեն իրենց սննդակարգի նկատմամբ: Կերակրող մայրերի սնունդը փոքրիկի մոտ  «գազիկների» առաջացմանպատճառկարող է դառնալ:

Սամիթի օգտակարությունն այս դեպքում անվիճելի է: Սրճաղացում մանրացված 1ճ.գ սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր եւ դնել ջրային բաղնիքում, հասցնել եռման աստիճանի, թողնել 30 րոպե: Այնուհեւ սառեցնել եւ քամել: Եփուկը պատրաստում են երկու օրը մեկ անգամ եւ պահում սառնարանում: Այն ունի հակակծկանքային ազդեցություն, ինչպես նաեւ ավելացնում է միկրոֆլորայի կազմի մեջ մտնող օգտակար բակտերիաների քանակը:

Ջեռակի մեջ տաք ջուր լցնել եւ դնել երեխայի փորիկին:

Կատարել փորիկի եւ մեջքի միաժամանակ մերսում ժամացույցի սլաքի ուղղությամբ:

Երեխային պառկեցնել, ոտքերը  ծալել եւ ուղղել, կատարել այդ մարզանքը մինչեւ «գազիկները» դուրս գան:

Որպես շտապ օգնություն տանն ունենալ մշկընկույզ: Նրանից դանակով քերել 1/4 թ.գ փոշի, որը պետք է խառնել որեւէ հեղուկի՝ կաթի, ջրի հետ եւ խմեցնել երեխային: 10-15 րոպեից երեխան կհանգստանա:

Շատ կարեւոր է կերակրելուց հետո երեխային 10-15 րոպե պահել հորիզոնական դիրքում: Այդ ընթացքում դուրս է գալիս երեխայի սննդի հետ կուլ տված օդը, որը մնալու դեպքում եւս դառնում է նրա անհանգստության պատճառը:

Երեխային պառկեցնել մահճակալին եւ գլորել մեկ այս, մեկ՝ այն կողմ: Շատ արդյունավետ միջոց է:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

44 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։