Աղջիկ բանջարեղենով
Այլընտրանքային բժշկություն

Ձվարանների պոլիկիստոզի բուժումը ժողովրդական միջոցներով

— Ինչպե՞ս  ժող. միջոցներով բուժել ձվարանների պոլիկիստոզը:
Կարինե, Երեւաից:

Կանացի հիվանդությունների,  այդ թվում նաեւ ձվարանների պոլիկիստոզի բուժումը պահանջում է մեծ գումար եւ երկար ժամանակ: Մշտական այցեր բժիշկներին, վճարումներ` անվերջ հետազոտությունների եւ հաբերի համար, իսկ արդյունքը` զրո: Գործնականում սրան քաջատեղյակ է յուրաքանչյուր կին, որը բուժվել է որեւէ կանացի հիվանդությունից: Ձվարանների պոլիկիստոզը սկզբնական փուլում բուժելը բավականին հեշտ է, բայց, որպես կանոն, բժիշկներին այցելում ենք միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն զարգացել է: Եթե ձեզ ոչինչ չի օգնում, եւ դուք արդեն հոգնել եք ձվարանների պոլիկիստոզը բուժելու համար բժիշկներին այցելելուց, ապա ժողովրդական միջոցներով այդ հիվանդության բուժումը հույսի շող է, որը տալիս է անհրաժեշտ արդյունք:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ձվարանների պոլիկիստոզը համալիր հորմոնալ հիվանդություն է, որն առաջին հերթին ուղեկցվում է ձվարանների, իսկ այնուհետեւ` հիպոթալամուսի եւ հիպոֆիզի, մակերիկամների կեղեւի,  ենթաստամոքսային գեղձի գործառույթների խանգարմամբ: Այսպիսի համախտանիշի դեպքում ձվարանները մեծանում են 0.5-3 անգամ` թաղանթի հաստացման եւ մանր բազմաթիվ կիստաների առաջացման հաշվին: Հիվանդությունն ուղեկցվում է նաեւ տղամարդու սեռական հորմոնի ավելցուկի ախտանիշով, դաշտանային ցիկլի խանգարումներով:
Բուժումը կարելի է սկսել սննդակարգով: Պոլիկիստոզի դեպքում սննդակարգը պետք է կազմվի ըստ հետեւյալ փուլերի.
1. Սննդի հիմնական տարրերը պետք է լինեն այն մթերքները, որոնք ունեն հիպոգլիկեմիկ ցածր դասիչ` վերմիշել, շագանակագույն բրինձ, խաշած գազար, կանաչ սոխ, վարունգ, ծնեբեկ, լոլիկ, սունկ, ծաղկակաղամբ, նեխուր, ելակ, սալոր, տանձ, բալ, գրեյպֆրուտ, կիվի, նարինջ, խնձոր, տարեկանի հաց, սոյա, գետնանուշ, լոբի, ոլոռ, յոգուրտ, կաթնաշոռ, ոսպ, աշորա, գարի, ձու, ձուկ, միս:
2. Ածխաջրերի եւ սպիտակուցների հավասար հարաբերակցություն:
3. Կոտորակային` օրական 5-անգամյա սնունդ, փոքր չափաբաժիններով:
4. Օրգանական սնունդ (ձուկ եւ միս):
5. Կենդանական ծագմամբ ճարպերի նվազեցում:
6. Մեծ քանակությամբ բջջանյութի օգտագործում:
7. Սուրճի, ալկոհոլի եւ ծխախոտի բացառում:

Ժողովրդական  բաղադրատոմսեր

100 գ սուսրը թրջել քիչ քանակությամբ տաք ջրում: 1 ժամ անց խառնել մինչեւ շիլայանման զանգված դառնալը: Թանզիֆից խծուծ պատրաստել եւ վրան առատորեն քսել խառնուրդը: Ներդնել գիշերը: Կիրառել 10 օր: Խստիվ արգելվում է ժողովրդական այս միջոցը կիրառել դաշտանի ժամանակ:

 1ճ.գ. ռամիշիայի վրա լցնել  1 բաժակ եռացրած ջուր, 5 րոպե թողնել մարմանդ կրակին: Վերցնել կրակից, փաթաթել եւ թրմել 3 ժամ, ապա քամել եւ խմել օրական 4-5 անգամ, 1-ական ճ.գ.:

 Վերցնել 14 կանաչ ընկույզ եւ կտրատել: Դրանց վրա 0.5լ օղի լցնել եւ թրմել 7 օր: Ընդ որում, ոգեթուրմը պետք է պահել մութ տեղում, ամուր փակված տարայում: Պոլիկիստոզի դեմ ժողովրդական այս միջոցը կօգնի ազատվել ձվարանների կիստայից: Խմել ուտելուց 30 րոպե առաջ 1-ական թ.գ.,  այնքան ժամանակ, մինչեւ ոգեթուրմը վերջանա:

 Հավաքել կանաչ ընկույզը, մսաղացով աղալ, խառնել մեղրի կամ շաքարավազի հետ (1:1 հարաբերակցությամբ), մեկ ամիս թողնել մութ տեղում: Խմել 1-ական թ.գ., օրական  3 անգամ, ուտելուց առաջ: Այս միջոցն արդյունավետ է նաեւ երիկամների եւ թոքերի պոլիկիստոզի ժամանակ:

Վերցնել 0.5լ օղի, խառնել մանր կտրատած ոսկեբեղիկի 25 հոդիկ-ների հետ: Թրմել 2 շաբաթ եւ խմել օրական 10 կաթիլ` լուծելով 1ճ.գ. ջրում: Կուրսը` 50 օր:

 Անհրաժեշտ է 1ճ.գ. մատիտեղ թռչնոցի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, ապա թրմել 2-3 ժամ: Թուրմը պետք է քամել եւ խմել օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, 0,5-ական բաժակ:

1ճ.գ. կռատուկի արմատի եւ վերնարմատի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել ողջ գիշեր: Թուրմը խմել օրական  3 անգամ, 1-ական ճ.գ.,  ուտելուց 30-45 րոպե առաջ: Բուժման կուրսը 2 շաբաթ է:

Ցավոք, ձվարանների պոլիկիստոզը շատ տարածված է, եւ ինչպես տեսնում եք, այն պահանջում է համալիր մոտեցում՝ սկսած սննդից, ապրելակերպից, մինչեւ ժողովրդական միջոցներ: Այս հիվանդության բուժման գործընթացում մեծ դեր ունեն նաեւ միկրոտարրերն ու վիտամինները, հատկապես՝ B6, E, C, ինչպես նաեւ մանգանը:

Հեղինակ՝ Լիլիթ Մանուկյան

2 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։