Դաշտանի խանգարումներ
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Դաշտանի խանգարումներ

Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ:  Մանկաբարձ-գինեկոլոգ  Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի  խանգարումները կարող են ծագել տարբեր  պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական  գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան  ցնցումների հետեւանքով:

-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում  հետեւել է խիստ սննդակարգի  եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:

-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի:  Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:

-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:

-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը  կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում  չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:

-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել  մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն  անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն  առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում  կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել  հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել   սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում  են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ  առատանում: Դաշտանային ցիկլի  ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր  գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են  որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին  ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում  գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ  փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին  լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական  ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն  տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն  իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

983 մեկնաբանույթուն

    • Anna Petrosyan

      Diana, հարցին պատասխանելու համար ինքս պիտի շատ հարցեր ուղղեմ Ձեզ, ուստի առանց անհատական զրույցի կամ լիարժեք տեղեկություններ ունենալու որևէ եզրակացություն անել հնարավոր չէ։

  • Svetlana

    Barev cez bjshkuhi jan krkin es em ays 1 shabatva mej e dieta em anum utum em hndkacavar macunov bayc koxqic el snvum em voch shat kalriakanutyamb teliqnerov tetev voch shat arden 1 shabat u 2 or pahelov niharel em 3 kilogram ardyoq ayd dietan vnasakar karox e lini.? Ev dashtan der chem tesel ays amis karox e hndkacavar @ hangamanq handisana dashtani chlinelun kam ushacumin?

  • Arpi

    Barev dzez, bjshkuhi jan. 29 tarekan emn Erkrord baliks cnvel e ogostosi 25in. Dashtans verakangnvel e hoktemberi 29in tevel e minchev noyemberi 3_@. Dranic 10 or heto motavorapes 5_6 or unecel em qsvox aryunayin artadrutyun. Hima noyemberi 29nn e bayc der dastan chi sksvel. Haraberutyan jamanak pashtanvel enq @ndhatelu mijocov.Hnaravor e ? vor amen depqum sermnahexuk tapancac lini ev dashtani ushacum@ hxiutyan patcharov linj? Nshem vor erexas 3 amsakan e ev kerakrum em bacarapes krcqov.

  • Իննա

    Բարև Ձեզ Բժշկուհի ջան:Այս ամիս արդեն 5 օր է դաշտանս ուշացել է:Հղիություն չկա,մի քանի անգամ թեստով համոզվել եմ:Հոգնածության զգացում ունեն անընդհատ և էներգիայի պակաս,ինչպես նաև գլխացավ և գլխապտույտ:2 օր առաջ արյան ընդհանուր անալիզ եմ հանձնել,ամեն ինչ նորմայի մեջ էր:Կրծքերս ուռած են ու ցավում են,ինչպես ամեն ամիս դաշտանից մի քանի օր առաջ:Խնդրում եմ կասե՞ք ինչից կարող են լինել այդ անհանգստացնող իրավիճակները:Ինչ՞ի դեպքում են առաջանում նման ախտանիշներ:

  • Միլենա

    Բարև Ձեզ,բժշկուհի ջան խնդրում եմ կասեք?էլոս էպիլացիան դաշտանի ցիկլի վրա ազդում է? ու մեկ էլ խնդրում եմ ասեք Կալցիի պակասը օրգանիզմում կարող է հանգեցնել հորմոնալ խանգարման ու դաշտանայի ցիկլի խնգարման պատճառ դառնա?

  • Anna

    Anna, Ձեր և ամուսնու մոտ, հավանաբար, սնկային է։ Երկուսիդ էլ անհրաժեշտ է բուժում ստանալ և բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, բնական միջոցներով։ Ցանկության դեպքում կարող եք գալ խորհրդատվության։

  • Տաթև

    Բարև Ձեզ Բժշկուկի ջան,ես շատ շնորհակալ եմ,համեմատության կարգով հիմա ինձ ավելի լավ եմ զգում:Եթե նորից կրկնվի,կգրեմ Ձեզ ու կգամ անհատական զրույցի:

  • Anna

    Տաթև, ավելի մանրամասն տեղեկությունը ներառում է հարց ու պատասխանի ձևով անհրաժեշտ տեղեկություն ստանալը, անհատական զրույցը, նաև թղթային ձևով առկա հետազոտությունները և ախտորոշումները։

  • Anna

    Barev dzez bjshkuhi jan ,cnndaberutyunic heto minchev hima dashtan chem tesel,arden 5 amise,mi qani orel arten mi qich aryunain artadrutyunem tesnum, qori zgacoxutyun unem,haraberutyunic heto amusinsel e boxoqum vor qori zgacum uni u tevume mi qani or ,u ancnum,,,inch xorhurd ktaq anel ,inchic karoxe linel?naxapes shnorhakalutyun

  • Anna

    Տաթև, նշված գանգատները բնորոշեն են գրեթե բոլոր հիվանդությունների նաև որոշ ոչ հիվանդագին վիճակներին, հասկանալու համար պետք է ավելի մանրամասն տեղեկություն։

  • Anna

    Karine, պատճառները շատ տարբեր կարող են լինել, ավելի հավանական է հորմոնալ խախտումը, ստույգ պարզելու համար պետք է ավելի մանրամասն տեղեկություն։

  • Տաթև

    Կներեք,մոռացա նշել,որ կրծքերումս անհանգստություն կա,թմրածություն ու մի փոքր ցավ:Դաշտանային ցիկլս հոկտեմբերի 14-ին է եղել,կրծերի նման զգացում միայն այդ ժամանակ է եղել ինձ մոտ:Դա ինչո՞վ է պայմանավորված:

  • Տաթև

    Բարև Ձեզ Բժշկուկի,ես 21 տարեկան եմ,ամուսնացած,արդեն 2-րդ անգամ է ինչ հարաբերություն ունենալուց հետո ինձ վատ եմ զգում`սրտխառնոց,գլխապտույտ,ախորժակի անկում,թուլություն:Կարո՞ղ եք ասել ինչից կլինի,և արդյո՞ք մտահոգվելու կարիք կա:Նախապես շնորհակալություն:

  • Milenaժճօ

    Բարև Ձեզ,բժիշկ ջան խնդրում եմ օգնեք,,15 օր է ինչ դաշտանս ուշանում է,20 տարեկան եմ,ձիետաներ չեմ պահում,քաշս 61 կգ,շատ հազվադեպ լինում էր,ամենաշատը դաշտանս ուշանում էր 7օր,իսկ այժմ 15 օր է ուշանում է,ստացել եմ մրսածություն սիստեմաներ եմ ընդունում արդեն 4օր,մրսածությունը ազդում է դաշտանային ցիկլի վրա?որովայնիս հատվածում մեկ-մեկ թույլ ցավեր եմ ունենում,այն ինքնազգացողությունը, որ հեսա կսկսվի,բայց բան չկա.ինչպես տնային պայմաններում ցիկլս կարգավորեմ?խնդրում եմ ասեք?ու 20 տարեկանում հնարավոր են այդպիսի խանգարումներ?դա բնական է?

  • Anna

    Araqs, լինում են դեպքեր, երբ դաշտանային ցիկլը անմիջապես չի կարգավորվում։ Մոտակա 2-3 ամիսներին հետևեք ընթացքին, գրաֆիկ կազմեք, եթե չկարգավորվի գրեք կամ եկեք խորհրդատվության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։