Մաստակ
Այլ

Ծամե՞լ, թե՞ չծամել… այս է խնդիրը

Գրեթե բոլորն էլ հեռուստատեսությամբ դիտած կլինեն մաստակի տարատեսակ գովազդները, որոնցում հիմնականում հնչում է նույն միտքը. «Այս հրաշք մաստակը կկանխի ատամնափուտը, կթարմացնի շնչառությունը և անմիջապես կոչնչացնի բոլոր մանրէները»: Զգուշացե՛ք, մարդիկ: Մաստակը կարող է հանգեցնել օստեոպորոզի, ստամոքսի խոցի, հորմոնալ խանգարումների, աղիների անանցանելիության: Եվ սա դեռ ամենը չէ:

Ինչի՞ց է պատրաստվում մաստակը
Գաղտնիք չէ, որ մաստակը կազմված է սինթետիկայից: Մաստակի հիմքը՝ լատեքսը, թեեւ ճանաչվում է անվնաս, սակայն մինչեւ որոշակի սահմանը: Շաքարի փոխարինիչները և համանյութերը, որոնք բնական եւ նույնական են դրանց, կատարյալ չեն:
Վերցնենք թեկուզև մեկ շաքարի փոխարինիչ՝ ասպարտամը (E951), որն առկա է գրեթե բոլոր էժանագին գազավորված ըմպելիքների և մաստակների մեջ: Ընդ որում, ասպարտամը կարող ենք համարձակորեն անվանել կենսաբանական զենք: Բացի իր քաղցր համից, ասպարտամը հանդիսանում է ֆենիլալանինի աղբյուր: Վերջինս մարդու օրգանիզմում խախտում է հորմոնալ հավասարակշռությունը, ինչը հատկապես վնասակար է երեխաներին, հղի կանանց, քաշի ավելցուկ ունեցողներին, շաքարախտով հիվանդներին և նյութափոխանակության այլ խանգարումներ ունեցողներին: Ֆենիլալանինը կարող է տարիներ շարունակ կուտակվել օրգանիզմում, որից հետո միայն հանգեցնել հիվանդության: Դեռ ավելին, ԱՄՆ-ում կատարված բազմաթիվ փորձերը ցույց են տվել վերջինիս քաղցկեղածին ազդեցությունը, այդ իսկ պատճառով էլ հենց ԱՄՆ-ում էլ արգելվել է ասպարտամի օգտագործումը: Թեպետ շաքարի փոխարինիչներում և բուրավետիչներում դրանք այդքան էլ շատ չեն, այնուամենայնիվ, վերամշակումից կամ սինթեզից հետո “աղբ” է մնում:
Եթե մաստակի փաթեթավորման վրա նշված է E171 ցուցիչը, ապա սա այսպես կոչված տիտանի երկօքսիդ է: Այդ նյութն առկա է ամենահայտնի արտադրողների մաստակներում: Ցավոք, երեխաների համար ամենագրավիչ նկարներով և պիտակներով մաստակները իրականում թույն էին հանդիսանում՝ արտադրելով թունավոր ստիրոլ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Բժիշկ-գաստրոէնտերոլոգները նշում են, որ մաստակում կան նաև ներկանյութեր, որոնք, առաջացնելով ալերգիկ հակազդեցություն, վնասում են նաև ենթաստամոքսային գեղձը, որը դժվար է բուժվում:
Առավել դժվար է բուժվում տկարամտությունը, որն առաջացնում է շաքարի փոխարինիչ ֆենիլալանինը: Այն հատկապես վնասակար է կապուտաչյա և սպիտակամաշկ մարդկանց համար: “Սպիտակաձյունիկների” մոտ բացակայում է վտանգավոր թունավոր նյութը՝ ֆենոլը ճեղքող ֆերմենտը, որի կուտակումն օրգանիզմում հանգեցնում է աճի դանդաղեցման և նյարդային համակարգի խանգարումների:

Որպեսզի մաստակը ուշագրավ լինի համով, հմուտ արտադրողները դրան ավելացնում են քիմիական համանյութեր: Հասուն բալի հոտ ունի տիտանի երկօքսիդը, որը նախկինում օգտագործվում էր միայն շինանյութի և օճառների արտադրության մեջ: Սախարինով մաստակն առաջացնում է չարորակ գոյացություններ:
Բերանի շուրջը մաշկի բորբոքում և ալերգիկ եղնջացան առաջացնում են մենթոլը և բութիլը: Կիտրոնի և ելակի սինթետիկայից երեսը պատվում է բծերով: “Առանց շաքարի” մաստակը հեռացնում է ատամների դեղին փառը, իսկ նրա կազմում առկա շաքարի փոխարինիչները (սորբիտոլ, քսիլիտ, մալտիտ, մանիտ) ցուցաբերում են թուլացնող հատկություն:
Միգուցե ատամնափուտ չլինի, սակայն փորլուծությունը, որովայնի պարբերական ցավերը և զկռտոցը երաշխավորված են: Արդյունքում, որքան էլ ծամեք, միևնույնն է, Ձեր ատամները երբեք առողջ չեն լինի: Ահա, ատամի պլոմբը հեշտությամբ կպչում է մաստակին: Ծնոտի մի քանի ռիթմիկ շարժումներ, և կրկին՝ ողջույն բորմեքենա: Ինտենսիվ ծամելու հետևանքով երեխաներին սպասում են ոչ միայն ատամների, այլև դեմքի մկանունքի հետ կապված խնդիրներ:
Ատամնաբույժները հավելում են, որ կարող է առաջանալ ստորին ծնոտի քունքային հոդի ֆունկցիայի խանգարում, որն ի հայտ է գալիս ծամող մկանների շրջանում: Դիտվում է այդ մկանների գերաճ:
Ինչպես սուրճի և ծխախոտի, այնպես էլ մաստակի հանդեպ արագ ձևավորվում է կախվածություն:

Ի մի բերենք մաստակի ազդեցությունը
Առաջացնում է աղեստամոքսային համակարգի հիվանդություններ (ստամոքսաբորբ, ստամոքսի խոց): Հատկապես վնասկար է քաղցած վիճակում ծամելը:
Շաքարի փոխարինիչներ պարունակող մաստակների կիրառումը ուղղակիորեն հանգեցնում է ատամնափուտի առաջացման:
Փչվող մաստակները խախտում են երեխաների կծվածքը:
Ծամած եւ որեւէ տեղ ամրացված մաստակի վրա մի քանի օր առկա են լինում ծամողի մանրէները (կրկնակի վտանգավոր է հիվանդ մարդու դեպքում), էլ չխոսենք շրջապատից ավելացող մանրէների մասին:

Շուկայում առկա կեղծված մաստակների մեծ մասը պարունակում են տեղային կամ ընդհանուր ալերգիկ հակազդեցություններ առաջացանող բաղադրիչներ:
Մաստակի հետևանքով թափվում են ատամի պլոմբները:
Խուսափեք մաստակը կուլ տալուց, քանզի այն կուտակվում է հաստ աղիում և ժամանակի ընթացքում հանգեցնում վերջինիս անանցանելիության:
Առաջացնում է կախվածություն:
Եվ ամենակարևորը, ոչ մի մաստակ չի կարող փոխարինել ատամները խոզանակով մաքրելուն:
Այսպիսին էր մաստակի մասին դառը ճշմարտությունը: Հետեւությունները թողնում ենք Ձեզ:

Հեղինակ՝ Անահիտ Կարապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։