Արոմաթերապիա
Առողջ ապրելակերպ

Արոմաթերապիա. Կարեւոր է, թե ինչ ես շնչում

Դեռևս վաղնջական ժամանակներից մարդիկ իրենց առողջության լավացման և բուժման համար օգտագործել են բույսեր: 3000 տարի առաջ մարդկությանը հայտնի էին յուղերի բուժական հատկությունները: Տան բույրերն եւս կարևոր դեր են խաղում մարդու կյանքում: Ներշնչող մարդու օրգանիզմն ակնթարթորեն արձագանքում է բույրերին: Բույրերը կարող են մեզ մոտ առաջացնել շատ հաճելի և տհաճ զգացողություններ, հիշողություններ, կերպարներ: Դար առ դար փոխվել է հոտավետ նյութերի առավելագույն օգտագործմանը տրվող նշանակությունը:

Արոմաթերապիան սկսվել է խոտերի և բույսերի այրումից: Աստիճանաբար մշակվել են նաև այլ ձևեր, որոնք թույլ էին տալիս հոտը պահել և դրանից օգտվել անհրաժեշտության դեպքում: Գոյություն ունեն բույրեր, որոնք լիովին համա-պատասխանում են միայն ձեր բնավորությանը, էներգետիկային: Գտնելով սեփական բույրը` կարելի է ընդդիմանալ մարդկային ագրեսիային, դժվարություններին, դառնալ առավել հաղորդակցվող և կրքոտ, հաջողություն ունենալ սկսած գործերում և առողջանալ:
Բույսերի բույրերն աստիճանաբար նորմալացնում են տրամադրությունը, հանում հոգնածությունը, լավացնում հիշողությունը, նպաստում  խորը քնելուն, կարող են կարգավորել օրգանիզմի շատ գործընթացներ և վերականգնել նրա աշխատանքը: Արոմաթերապիան հաճելի է և հեշտությամբ կիրառվող, տալիս է անփոխարինելի և դրական արդյունք, նպաստում է մարդու օրգանիզմի ինքնակարգավորման և կայունության մեխանիզմի կարևոր աշխատանքին: Եթերայուղով ներծծված օդ շնչելով` մարդն ստանում է թանկարժեք կենսաբանորեն ակտիվ կարգավորիչներ:

Ժամանակակից արոմաթերապիան ե՛ւ կանխարգելում է, ե՛ւ հուզահոգեկան ու ֆիզիկական նորմայի պահպանման առողջարարական միջոց, ե՛ւ բուժում, որը թույլ է տալիս հանել եւ լուծել ամենօրյա սթրեսները, արգելակել անախորժությունների կատարելագործումն ու  առօրյա իրական կյանքին տալ բույրերի գեղեցկությունը: Արոմաթերապիան ոչ այլընտրանքային բժշկություն է, ո՛չ էլ համադարման: Արոմաթերապիան ինչպես օժանդակ, այնպես էլ ինքնուրույն միջոց է, որը հավասար դիրք է զբաղեցնում ֆիզիոթերապիայի, հոմեոպաթիայի, ասեղնաբուժության և այլ մեթոդների կողքին:

Սակայն…
Պարզվում է, որ ռոմանտիկ երեկոների եւ աղջկական սենյակների կարեւոր բաղադրիչ դարձած հոտավետ մոմերը, իսկ ավելի կոնկրետ՝ այն նյութերը, որոնք   արտազատվում են էժանագին հոտավետ մոմերը վառելիս, ծխախոտից էլ վնասկար են…

Այդպիսին են ամերիկացի գիտնականների՝ վերջերս անցկացրած հետազոտության արդյունքները: Առողջությանն էլ ավելի վնաս է հասցվում այն պատճառով, որ սովորաբար այդ մոմերը վառում են՝ խուսափելով սենյակն օդափոխելուց: Բացի դրանից, կանանց մեծամասնությունը նախընտրում է հոտավետ մոմերն օգտագործել երեկոյան, քնելուց առաջ: Իսկ չէ՞ որ հայտնի է, որ քնի ժամանակ օրգանիզմում փոխանակության  գործընթացներն ավելի ինտենսիվ են լինում: Այդ պատճառով էլ մոմերի այդպիսի կիրառումը ավելի վնասակար է  առողջության համար: Այդպիսի արարողակարգերի հաճախակիությունը կարող է նպաստել բրոնխային հեղձուկի, ալերգիկ եւ մաշկային հիվանդությունների առաջացմանը:

Վերոհիշյալ թերություններից զերծ են ավելի թանկարժեք՝ մեղրամոմից եւ սոյայից պատրաստված մոմերը: Իսկ ռիսկի խմբում սովորաբար հայտնվում են այն մարդիկ, ովքեր գնում են սինթետիկ արոմատիզատորներով էժանագին պարաֆինամոմեր:
Այսպիսով, այսուհետ եկեք ուշադրություն դարձնենք ոչ միայն մոմերի գեղեցկությանն ու բույրին, այլեւ որակին:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։