Անհանգստացնո՞ւմ է քորը
Այլընտրանքային բժշկություն,  Երեխաներ

Անհանգստացնո՞ւմ է քորը

— Իմ աղջիկը 3 տարեկան է: Նա հեշտոցի շրջանում քոր ունի: Ինչի՞ հետ է դա կապված, ի՞նչ անել:
Ռուզաննա, Երևանից

Ընդհանրապես, նման խնդիրներից խուսափելու համար կարեւոր է հետեւել հիգիենայի կանոններին: Ամեն անգամ արտաթորելիս,
ինչպես նաեւ ամեն երեկո, քնելուց առաջ, մայրը պետք է լվացումներ կատարի երեխայի միզասեռական օրգանների եւ հետանցքի շրջանում, ապա լավ չորացնի տվյալ հատվածները:
Երեխաների մոտ լինում են աղիքային լյամբլյաներ՝ մակաբույծներ, որոնք սարսափելի քոր են առաջացնում:
Հազվադեպ երեխաների մոտ հանդիպում են նաեւ տրիխոմոնասներ: Նրանց կողմից առաջացրած տրիխոմոնոզ հիվանդությունը սեռական ոլորտի հիվանդություն է, բայց կարող է փոխանցվել նաեւ կենցաղային ճանապարհով եւ երեխայի մոտ կարող է արտահայտվել հեշտոցաբորբով:Այդ դեպքում, բացի քորից, նկատվում է նաեւ թարախային արտադրություն: Այս հիվանդության կանխարգելման համար կարեւոր է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է

Մակաբույծներից, ճիճուներից ազատվելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է ժամանակ առ ժամանակ սխտորաջրի թույլ լուծույթով հոգնա անել:

Երեխաների համար առաջարկում ենք եւս մեկ պարզ եւ արդյունավետ միջոց: Անհրաժեշտ է երեկոյան սովորական ժամին կերակրել երեխային՝ ցանկալի է թեթեւ սննդով, պառկեցնել քնելու, արթնացնել գիշերվա ժամը 2-ին եւ տալ կես բաժակ քաղցր թեյ՝ 1ճ.գ. լավ կոնյակով (հենց կոնյակ, այլ ոչ թե օղի կամ գինի): 30 րոպե անց նորից արթնացնել երեխային եւ տալ ուժեղ լուծողական (խորհրդակցեք բժշկի հետ): Դրանից հետո փոքրիկն անպայման կցանկանա նստել գիշերանոթին:Այդ ժամանակ կատարվում է օրգանիզմի մաքրում լյամբլյաներից: Բանն այն է, որ գիշերվա ժամը 2-ին ստամոքսը գործնականում արդեն դատարկ է, իսկ քաղցած ճիճուներն ու լյամբլյաները կոնյակով թեյն ընդունելու ժամանակ հավաքվում են ստամոքսում, խմում հեղուկը եւ «հարբում», որից հետո կորցնում են ստամոքսի եւ աղիների պատերին կպչելու ունակությունը: Լուծողականը գործում է ավելի պես, ստամոքսից եւ աղիներից մաքրում է այդ ամբողջ աղբը: Այս արարողակարգը պետք է կրկնել մինչեւ 5 անգամ: Ցանկալի է, որ նման մաքրումները կատարվեն իրար հետեւից: Իհարկե, քնած երեխային արթնացնելիս նրան կխղճաք, բայց ավելի լավ է՝ մի քանի օր չքնի եւ այդպիսով ազատվի ճիճուներից, քանի որ հաբերն այդպիսի արագ արդյունք չեն ապահովում:

Ինչպես տեսնում եք, հեշտոցի շրջանում քորի պատճառները կարող են տարբեր լինել: Ուստի պետք է  ճիշտ ախտորոշում  եւ համապատասխան բուժում: Ամեն դեպքում, անհրաժեշտ է դիմել մանկաբույժի:

Հեղինակ՝ Եպրաքսյա Հովհաննիսյան

Մեկ մեկնաբանություն

  • Հռիփսիմե

    Բարև ձեզ ,,,,աղջիկս 1 տարեկան է սեռական օրգանի հատվածում կարմրություն է առաջացել,քոր է գալիս,և միզելու ժամանակ այրոց է առաջանում և հոտ ,,,,կարող էք ասել թե ինչի հետ է կապված

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։