Կին և տղամարդ
Տղամարդ եվ կին

Հեշտանքի գաղտնիքները

Կանացի հեշտանքի վերաբերյալ հարցերը միշտ շատ են և բազմազան : Այսօր կքննարկենք դրանցից ամենաարդիականները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանց պարզաբանումները:

Ուզում եմ վերջացնենք ամուսնուս հետ միաժամանակ
Կարծիքն այն մասին, թե համընթաց հեշտանքը ինտիմ հարաբերությունների գագաթնակետն է, շատ տարածված է, բայց այդպես կարծելու ոչ մի հիմք չկա: Իհարկե, այս հեշտանքը իսկապես  շատ հաճելի է,  բայց դա չպետք է լինի հարաբերության միակ նպատակը, այդ դեպքում զույգը կարող է հիասթափություն ապրել:

Ի՞նչ անել:  Փոխ հեշտանքի կանոնները շատ բարդ չեն, միայն պետք է հաշվի առնել կնոջ առանձնահատկությունները: Պարտադիր են նախնական երկար փաղաքշանքները, որոնք կբերեն զուգընկերուհու գրգռմանը: Հաջողությունը մեծապես կախված է տղամարդուց՝ նա պետք է կարողանա զսպել սեփական հեշտանքի արագ արտահայտումը:

Ես դատապարտված եմ միայն մե՞կ հեշտանքի
100-տոկոսանոց բազմահեշտանքային կանայք շատ քիչ են՝ ընդամենը 5 տոկոս: Սակայն ցանկացած կին, ի տարբերություն տղամարդու, մեկ սեռական հարաբերության ժամանակ կարող է գոնե երկու անգամ հեշտանքի զգացում ապրել:

Ի՞նչ անել:  Նախ եւ առաջ պետք չէ հաշվել հեշտանքի քանակությունը, ընդհանրապես այդ մասին մի՛ մտածեք: Վիճակագրության  վրա կենտրոնանալով՝ կինն ընդհանրապես ոչ մի հաճույք չի ստանա: Իսկ ահա տղամարդը  կարող է իր զուգընկերուհուն օգնության գալ : Նա պետք է իմանա, որ բազմահեշտանքը միշտ հեշտոցային է, իսկ հեշտանքը՝ ծլիկային: Նշանակում է, որոշելու համար, թե արդյոք զուգընկերուհին ընդունակ է շատ հեշտանքների, պետք է տեղափոխել խթանումը ծլիկից հեշտոցին եւ «G» կետին:

Ես ձեւացնում եմ, թե հեշտանք եմ զգում
Ձեւացրեցի երեկ, խաբեցի այսօր, կձեւանամ վաղը…
Այս վարքագիծը  փակուղային է, սակայն որոշ կանայք այդպես ապրում են տարիներ: Արդյունքում առաջանում են թերարժեքության բարդույթ, նեւրոզ, կանացի հիվանդություններ:

Ի՞նչ անել: Եթե զուգընկերը կասկածում է, որ իրեն խաբում են, նա կարող է ստուգել զուգընկերուհուն: Պարզապես տղամարդը պետք է իրեն վերահսկի սեռական հարբերության ժամանակ, որպեսզի սառնասրտորեն վերլուծի զուգընկերուհու պահվածքը: Դրանք են՝
շատ կրքոտ տնքոցներ եւ հոգոցներ, ինչպես պորնոֆիլմում (կինը ցանկանում է իրեն ձեւացնել այնպես, ինչպես այնտեղ է, իրականում հեշտանքի ժամանակ ամեն ինչ ավելի հանգիստ է):
Նեղ բիբը (հեշտանքի ժամանանակ բիբն ինքնըստինքյան լայնանում է):
Խորհուրդ զուգընկերուհուն. պետք չէ ձեւացնել, ավելի լավ է անկեղծ զրուցել:

Ձեռնաշարժության ժամանակ հեշտանքն ավելի ուժգին է
Երեւակայելը  միշտ օգնում է ձեռնաշարժությանը, այն խթան է հանդիսանում տարփածին գոտիներից ամենագլխավորի՝ ուղեղի համար (սեքսուալ ինֆորմացիան այնտեղ ավելի շուտ է հասնում): Իսկ իրական սեռական հարաբերության ժամանակ նախ գրգռվում են մաշկի ռեցեպտորները, հետո միայն դրանց ազդակները հաղորդվում են ուղեղին:

Ի՞նչ անել: Որպեսզի ինքնաբավարարման սովորությունը չհաղթահարի իրական հաճույքը, պետք է նրանից վերցնել ամենաթանկը՝ երեւակայությունը: Զուգընկերոջ գրկում ոչ ոք չի խանգարում Ձեզ միացնել «հստակ» սեքսուալ պատկերը, որն օգնում է ձեռնաշարժության ժամանակ: Կինն իր կողքին կարող է պատկերացնել  ֆիլմի հերոսին, հարեւանին, գործընկերոջը,  հնարավոր է, որ այդ հեշտանքը լինի վառ եւ տպավորիչ:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։