Սեռական սառնություն
Տղամարդ եվ կին,  Փորձագետի խորհուրդներ

Երբ չկա «սիրով զբաղվելու» ցանկություն

Ես 39 տարեկան եմ: Ինձ մոտ սեռական սառնություն է նկատվում: Նշեմ, որ սեռական օրգանների հետ կապված խնդիրներ չունեմ:
Հարգանքով` Աննա

Ընթերցողին անհանգստացնող հարցին պատասխանում է  բժիշկ-սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Այս դեպքում դժվարանում եմ հստակ պատասխան տալ, հարգարժան նամակագիր: Պատճառները կարող են լինել տարբեր: Հնարավոր է՝ լինեն հորմոնալ որոշակի շեղումներ, որի համար պետք է հետազոտվել եւ գտնել պատճառը: Կարող են լինել ներանձնային պատճառներ, որի հիմքում հոգեբանական, նյարդային խանգարումներն են: Սրանք եւս ազդում են համապատասխան սեռական կենտրոնների վրա, ինչի հետեւանքով բացակայում է հեշտանքի զգացումը,  «սիրով զբաղվելու» ցանկությունը:

Կարող են լինել նաեւ միջանձնային խնդիրներ: Մեզ համար պարզ չեն նամակագրի  եւ ամուսնու փոխհարաբերությունները: Մեզ հայտնի չեն որոշ մանրամասներ, չգիտենք՝ նամակագիրը որքան ժամանակ  ունի այս խնդիրը, եւ ուրիշ ինչ խնդիրներ կան: Պատճառները, ինչպես նշեցի,  կարող են տարբեր լինել: Հնարավոր է, որ կինը ամուսնու վերաբերմունքից փոխված լինի: Հնարավոր է՝ «սիրով զբաղվելու» ցանկությունը նվազել է սոցիալական պայմաններից ելնելով: Մենք այսօր գիտենք, որ շատ ընտանքիներ ապրում են 10-15 հոգով մեկ սենյակում, երեխաների հետ: Հնարավոր է, որ դա էլ ճնշի կնոջը: Սրանք են բոլոր հավանական պատճառները: Համաձայնեք, այս պարագայում դժվար է  որեւէ խորհուրդ տալը, որևէ պատրաստուկ նշանակելը, քանի որ նամակագիրը չի հետազոտվել, իսկ ախտորոշումը երբեմն դրվում է մեկ-երկու անգամ  բժշկի այցելելուց հետո:

Ինչ վերաբերում է սեռական օրգանների առողջ լինելու մասին ունեցած տեղեկությանը, ապա սեռական օրգանների առողջ լինելն այնքան էլ կապ չունի սեռական ցանկություն նվազեցման հետ: Դա պետք է առնվազն լինի որոշակի բորբոքային խնդիր, ինչը նույնիսկ դժվար թե ազդի սեռական ցանկության վրա: Կարող են լինել էրոզիաներ, ցավեր, որոնք քիչ հավանական են: Նամակագիրը չի նշել նաեւ՝ ծննդաբերե՞լ է, թե՞ ոչ, չգիտենք` քանի հղիություն է տարել: Տեղեկությունը շատ թերի է: Միանշանակ է միայն այն, որ հարցը չլուծված թողնելու դեպքում չի բացառվում, որ հետագայում ընթերցողն ունենա խնդիրներ արդեն նաեւ սեռական օրգանների հետ: Նույն միոմաները, կրծքագեղձի կիստաները… Այս հիվանդությունները հետեւանք են քրոնիկական սթրեսների, որի ժամանակ խախտվում են հորմոնները: Առաջին քայլն արված է, նամակագիրը հասկացել է, որ խնդիր ունի, երկրոդը համապատասխան մասնագետին դիմելն է (այս դեպքում՝ բժիշկ-սեքսոլոգի): Սեռական ցանկության նվազեցումը կամ հեշտանքի բացակայությունը պատկանում է դասական սեռական հիվանդությունների շարքին:

Հեղինակ` Վլադ Մուրադյան

Հ.Գ. Հարգելի՛ ընթերցողներ, ինչպես տեսնում եք, սեռական ցանկության բացակայության պատճառները շատ տարբեր են եւ բազմազան, ուստի մեր նամակագրին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր ունեն նման խնդիրներ, խնդրում ենք զանգահարել խմբագրություն եւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել: Մենք անպայման կանդրադառնանք յուրաքանչյուր դեպքին առանձին-առանձին:

Մեկ մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։