Փոքրիկիս մոտ փորկապություն է
— Իմ նորածին փոքրիկը փորկապություն ունի: Նշեմ, որ արհեստական է սնվում: Ինչի՞ հետ է դա կապված, ինչպե՞ս օգնեմ նրան:
Լուսինե
Փորկապությունները հաճախ են ուղեկցում նորածիններին, եւ որքան էլ ցավալի է, բայց փոքրիկների մոտ գոնե մեկ-մեկ հանդիպում են արտաթորման հետ կապված խնդիրներ:
Փորկապությունը կարող է ունենալ մի շարք պատճառներ, բայց ամենահիմնական պատճառներից են արհեստական կերակրման հետևանքով առաջացող փորկապությունները: Ուստի պատահական չէ, որ բոլոր մասնագետները միաձայն պնդում են՝ կրծքի կաթը լավագույն սնունդն է երեխայի համար:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Երբեմն փորկապության կարող է հանգեցնել նույնիսկ արհեստական կերի տեսակի փոփոխումը: Մայրիկը պետք է նաև համոզված լինի, որ փոքրիկն ստանում է իրոք լավ, որակյալ ու համապատասխան սնունդ: Ծննդաբերությունից հետո երեք օրվա ընթացքում նորածնի մոտ առկա է ոչ թե կեղտ, այլ նորածնային արտաթորանք, որը սովորաբար լինում է ծնվելուց հետո առաջին մի քանի ժամվա ընթացքում: Կղանքի բացակայությունը կարող է հուշել, որ սնունդը երեխային չի բավականացնում, և նա վատ է սնվում:
Եթե փոքրիկը կյանքի առաջին երեք ամիսներին կղում է օրական 1-2 անգամ կամ ավելի հազվադեպ, դուք պետք է խորհրդատվության համար դիմեք մանկաբույժի: Արհեստական սնունդ ընդունող երեխաները պետք է արտաթորեն օրական առնվազն մեկ անգամ:
Եթե փոքրիկը պարբերաբար ունենում է արտաթորման խնդիրներ, դա արդեն քրոնիկական փորկապության նշան է: Եթե փոքրիկն իրոք տառապում է քրոնիկական փորկապությունից, նրա կղանքի ծավալը մեծանում է: Փորկապության ժամանակ փոքրիկների մոտ նկատվում է նաև ոչ միայն կղանքի բացակայություն, այլև ցավեր որովայնում, ախորժակի բացակայություն: Սակայն, եթե երեխայի մոտ նկատվում են կղանքի հետ կապված խնդիրներ, փորկապություն ախտորոշումը տալուց առաջ հարկավոր է բացառել այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են հիպոթիրեոզը, ռախիտը, որոնք նույնպես դժվարեցնում են արտաթորումը:
Եթե փոքրիկն արհեստական սնունդ է ընդունում, հարկավոր է ուշադրությամբ վերահսկել ամեն ինչ: Պետք է շատ մեծ պատասխանատվությամբ մոտենալ կերի ընտրությանը, ծծակի չափսին ու նրա վրա եղած բացվածքներին: Ամենափոքրիկ սխալը կամ սխալ ընտրությունը կարող են հանգեցնել նրան, որ արհեստական սնունդ ընդունելու ընթացքում փոքրիկի մոտ սկսվի փորկապություն:
Նորածին երեխայի համար շատ կարևոր է կերի ընտրությունը: Ճիշտ կեր ընտրելու դեպքում դուք կկարողանաք խուսափել նման խնդիրներից: Կերը ճիշտ ընտրելու համար դիմեք մանկաբույժի, իսկ գնելիս ուշադրություն դարձրեք պիտանիության ժամկետին, նաև հետևեք, որ կերի տարիքային խումբը համապատասխանի ձեր մանկան տարիքին:
Փորկապության կանխարգելումը
Ինչպես արդեն նշեցինք, փորկապության պատճառներից մեկը կարող է լինել թերսնումը, որի ժամանակ նկատվում է նաև մարմնի զանգվածի նվազում: Դրա համար էլ հետևեք երեխայի ընդունած կերի ծավալին՝ նրա աճին համընթաց ավելացնելով այն:
Հարկավոր է նաև երեխային մերսելու զարգացնող վարժություններ կատարել:
Փորկապության դեպքում առաջին հերթին հարկավոր է մերսում կատարել: Ձեր ձեռքով կոկիկ շարժումներով սկսեք ժամացույցի սլաքի ուղղությամբ մերսել երեխայի որովայնը: Կարելի է նաև ձեռքը բռունցք արած վիճակում կատարել:
«Հեծանիվ» վարժությունը թույլ է տալիս խթանել աղիների աշխատանքը:
Լողացնելուց բացի, փոքրիկի համար տաք լոգանքներ կազմակերպեք: Երեխային տասը րոպեով ընկղմեք տաք ջրի մեջ, ջրում կարող եք երեխայի հետ նույնիսկ որովայնի վարժություններ կատարել: Դրանից հետո երեխային սրբիչով չորացրեք ու մանկական յուղ քսեք մաշկին:
Աղիների գործունեության ակտիվացմանն օգնում է «փորի վրա պառկած» դիրքը, և հենց այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս օրական մի քանի անգամ փոքրիկին մի քանի րոպեով պառկեցնել փորի վրա:
Եթե երեխան շարունակում է ուժեղ ճիգեր գործադրել, փորձեք նրան պահել զուգարանակոնքի վրա: Փոքրիկի մեջքը սեղմեք ձեր փորին, ոտքերը ծնկներից ծալեք և բռնեք ձեր ձեռքերով: Որպեսզի երեխան հեշտ արտաթորի, հետանցքին մանկական քսուք կամ վազելին քսեք:
Այս բոլոր միջոցառումներն անպայման կնպաստեն խնդրի լուծմանը:
7 մեկնաբանույթուն
Կարինե
Իմ բալիկ 4ամսականե փորկապությունե մոտը կուրծքս ուտումա և պեչենի եմ տալիս չայով ինչ անեմ կարգավորվի երեխայիս աղիները
Ruzanna
Im balik@ 4 amsakane porkaputyuna mot@ krcqovem kerakrum porkaputyunic jermutyune talis balikis vra inch corurt ktaq
Anna Petrosyan
Ruzanna, իսկ երեխան նորմալ քաշ հավաքու՞մ է, գուցե՞ այլ խնդիր կա, ջերմությունը ինչքա՞ն է։
Anahit
Im poqriki mot misht linuma por kaputyunnn inch anemmm
Անանուն
ys xorurd ktam bolor mayrerin chogtagorcel harestakan kerer btamgavor en yrexayi hamar aveli lav klini tna patrastvac kerakurner patrastel erexayi hamar ys sxal em hamarum arhestakan kerer da vnasum en yrxayin
Anna Petrosyan
Լավագույն սնունդը փոքրիկի համար նիշաստան է, իհարկե մոր կաթից հետո։ Այն ոչ միայն բնական է, առողջարար, այլև հոյակապ միջոց է փորկապության դեմ։ Ցավոք, շատերն այդ մասին չգիտեն։ Նաև համամիտ եմ Anonymous-ի հետ, ձգտեք բնական սննդին, սակայն հավելյալ սնունդն էլ ունի ներմուծման բազմաթիվ նրբություններ։
Narine
im poqriki mot porkaputyun e nra tariq@ orakan na snvum e arhestakan kerov inh xorhurd ktaq?