Ոտքեր
Այլընտրանքային բժշկություն

Ոտքերը խնամք են պահանջում

-Ինչպե՞ս կարելի է  վերացնել ոտքերի տհաճ հոտը:
Մշտ. ընթ.

Ոտքերի քրտնելը նորմալ ֆիզիոլոգիական գործընթաց է, իսկ ոտքերի ուժեղ քրտնելը պետք է արդեն  դիտել որպես հիվանդություն: Հաճախ մենք ինքներս ենք նպաստում դրան՝ չենք կատարում ամենօրյա հիգիենիկ լվացումներ, կրում ենք ռետինե տակերով կոշիկներ կամ միեւնույն կոշիկներն ու կիսագուլպաները մի քանի օր անընդհատ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ոտքերի ուժգին քրտնարտադրությունը տհաճ կոսմետիկական թերություն է, սակայն շատ կարեւոր է այն, որ բարձիթողի վիճակը կարող է հանգեցնել բորբոքային կամ սնկային հիվանդությունների: Այս երեւույթն ավելի է սրվում ամռանը, շոգ եղանակին:
Այստեղ օգնության կարող են հասնել  ոտքերի ամենօրյա լոգանքները: Ավելի արդյունավետ միջոց են հանդիսանում բուսական թուրմերով պատրաստված լոգանքները, որոնք նվազեցնում են ոտքերի քրտնումը եւ հեռացնում տհաճ հոտը:

 

Դրախտածառի մանր կտրատված 200 գ տերեւներին ավելացնել 2լ եռացրած ջուր: Եփուկը սառեցնել եւ քամել: Ոտքերը դնել այդ եփուկի մեջ 10 րոպե:

300 գ կաղնու կեղեւը եռացնել 2լ ջրում, 30 րոպե: Քամելուց հետո ավելացնել սովորական ջուր: Ոտքերը դնել այս եփուկի մեջ 20-30 րոպե, լոգանքից հետո չորացնել սրբիչով:

Հաճախ ոտքերի մատների արանքում ի հայտ է գալիս ուժեղ քոր, որն ուղեկցվում է մաշկի փափկեցմամբ: Այդ տառապանքից զերծ մնալու համար ոտքերն անհրաժեշտ է ամեն լվանալուց հետո մանրակրկիտ չորացնել: Պետք է կանխարգելել ուժեղ քրտնումը: Սակայն, եթե ուժեղ քրտնելու պատճառ են հանդիսանում սնկային հիվանդությունները, պետք է դիմել մաշկաբանի օգնությանը:

Սոդայաջրով լոգանքից հետո ոտքերը չորացնել եւ 1-2 րոպե ներմերսել խնձորի քացախ: Արարողակարգը կատարել ամեն օր եւ անպայման մաքուր գուլպա հագնել:

Առանց շաքարի թունդ սուրճ պատրաստել, լցնել թասի մեջ, ոտքերը դնել մեջն այնպես, որ թուրմը ծածկի ոտքերը: Որքան թուրմը տաք լինի, այնքան լավ: Լոգանքից հետո ոտքերը ցողել մաքուր ջրով, չորացնել, ներմերսել խնձորի քացախ կամ թեյասնկի թուրմ:

Այնպես որ, սիրելի՛ ընթերցողներ, հետեւեք հիգիենայի կանոններին, ամեն օր լվացեք Ձեր ոտքերը, փոխեք գուլպաները եւ կրեք որակյալ կոշիկ:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։