Նևրոզով տառապող կին
Հոգեբանություն

Նևրոզը` դարի հիվանդություն

-Ինձ մոտ ախտորոշել էին նեւրոզ: Բուժումն ընդունելուց հետո ասացին, որ ապաքինվել եմ: Սակայն ինձ այժմ անհանգստացնում են հետեւյալ ախտանիշները. վախի զգացում, ճնշվածություն, սրտխփոց, գլխացավեր, խառը մտքեր… Ի՞նչ անեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Ալվարդ

Նեւրոզները հոգեծին, նյարդահոգեկան խանգարումներ են, որոնք առաջանում են մարդու կյանքի կարեւոր հարաբերությունների խանգարման ժամանակ, արտահայտվում են կլինիկական ֆենոմեններով եւ բնորոշվում են պսիխոտիկ երեւույթների բացակայությամբ:  Ցավոք, տարբեր գործոններով պայմանավորված, նեւրոզով հիվանդների թիվը գնալով աճում է:
“Նեւրոզ” կոչվող հիվանդության սահմանումն անգամ ցույց է տալիս, որ խնդիրը հոգեբանական, հոգեկան ոլորտում է, հետեւաբար մեր ընթերցող Ալվարդի նամակին հնարավորինս արդյունավետ արձագանքելու համար զրուցեցինք ե՛ւ հոգեբանի, ե՛ւ հոգեբույժի հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ինչպես նշեց հոգեբան Մարինե Սահակյանը՝
-Անձը գերբարձր արժեք է, նրան ուղղակի մոտենալ չի կարելի, հատկապես եթե նեւրոզն է խնդիրը: Պետք է անպայման խոսել հիվանդի հետ եւ մանրամասներն իմանալ, պետք է պարզել, թե ո՞ր դաշտն է ախտահարված, որտեղի՞ց է խնդիրը, ի՞նչ բնույթի է, ի՞նչ դրսեւորում ունի, առաջացման ինչպիսի՞ պատճառներ կան՝ ժառանգական, հոգեբանական, սեռական անբավարարվածության. չէ՞ որ կան պաթոլոգիայի դրսեւորման տարբեր տարատեսակներ: Իսկ եթե հիվանդը գանգատվում է՝ ասելով, որ ունի վախի զգացողություն, ճնշվածություն, խառը մտքեր, գլխացավ, սրտխփոցներ, խնդիր այստեղ, իհարկե, կա, եւ դա նեւրոտիկ բնույթի է, որն առաջանում է անորոշությունից, կպչուն մտքերից:
Իսկ ահա, մյուս զրուցակիցս՝ հոգեբույժ Գոհար Շիրինի Սրապյանը, նեւրոզների հետ կապված իր մեկնաբանությունը տվեց:

-Ի՞նչ է նեւրոզը, ի՞նչ տեսակներ ունի:
-Նեւրոզը հավաքական հիվանդություն է, որն ունի ֆունկցիոնալ բնույթ (օրգանական հիվանդությամբ պայմանավորված չէ) ունի որոշակի սկիզբ, պատճառ, չի ուղեկցվում հոգեկան խանգարումներով, եւ հիվանդը չի կորցնում իրականության զգացումը: Նեւրոզների համախտանիշներն ու տեսակները բազմազան են՝ ասթենիկ, նեւրասթենիկ, տագնապային եւ դեպրեսիվ, օբսեսիվ եւ ֆոբիկ, ինչպես նաեւ դեպերսոնալիզացիայի եւ դեռեալիզացիայի համախտանիշներ, դեզադապտատիվ եւ սթրեսային հակազդեցություններ, հիպոքոնդրիկ եւ հիսթերիկ խանգարումներ: Նշված տեսակներից ամենաթեթեւը նեւրասթենիկն է (նյարդաթուլություն), որ կազմում է նրանցից յուրաքանչյուրի հիմքը: Այն արտահայտվում է դյուրագրգռությամբ, դյուրաբորբոքությամբ, աղմուկից վիճակի վատթարացմամբ, թուլությամբ, լացկանությամբ, ոչ կայուն դեպրեսիայով, տրամադրության փոփոխականությամբ:


-Նեւրոզները պարտադիր ունենու՞մ են առաջացման պատճառ:
-Կան այնպիսինները, որոնք ունեն առաջացման կոնկրետ պատճառ, կան նաեւ այնպիսիք, որոնք տարիքի հետ են կապված եւ առաջանում են աթերոսկլերոզից, անոթային խնդիրներից, սթրեսներից, կյանքի անբարենպաստ պայմաններից, շատ մեծ նշանակություն ունի նաեւ անձի տեսակը, հոգեբանական որակները: Օրինակ՝ հարմոնիկ մարդկանց մոտ հազվադեպ են նեւրոզներ առաջանում, նեւրոզները հիմնականում բնորոշ են ինչ-որ շեշտվածություն ունեցող մարդկանց:
Մեծ նշանակություն ունեն նաեւ ժառանգականությունը, ծննդաբերության ժամանակ երեխայի ունեցած վնասվածքները՝ երբ փոքրիկը ծնվում է պորտալարը պարանոցին փաթաթված կամ, ինչպես ասում են, խեղդված. սրանք խնդիրներ են, որոնք աչքի համար ոչ տեսանելի են եւ անգամ ժամանակակից հետազոտություններով հնարավոր չէ հայտնաբերել, բայց հետագայում առաջանում են խնդիրներ բնավորության հետ կապված, որն էլ հող է նախապատրաստում նեւրոզների համար: Կարեւոր է նաեւ դաստիարակությունը, ընտանիքի պայմանները, միջանձնային փոխհարաբերությունները. անհամերաշխությունն ու փոխզիջման բացակայությունը միանշանակ կարող են դառնալ նեւրոզի առաջացման պատճառ:

— Ի՞նչ հիմքեր կարող է ունենալ հասուն տարիքում ի հայտ եկած նեւրոզը:
-Շատ կարեւոր է, թե այժմ անձն ինչ խնդիրներ ունի, ինչ պայմաններում է ապրում, որովհետեւ նախկինում տարած սթրեսները կարծես թե թարմանում են նոր վնասվածքներով եւ բերում նեւրոզների: Օրինակ՝ կենցաղային խնդիրները, ֆինանսական դժվարությունները քիչ-քիչ խաթարում են նյարդային համակարգը, ինչն էլ հետո արտահայտվում է հակազդեցություններով: Մեծ նշանակություն ունեն նաեւ նախկինում ունեցած հիվանդությունները, անզգայացումները,  ուղեղի ցնցումները, գանգուղեղային վնասվածքները, կանանց կլիմաքսի շրջանը:

-Բուժման դեղատոմս առաջարկելիս ի՞նչն եք հաշվի առնում:
-Նեւրոզի ախտորոշման համար պետք է շատ մանրամասն տեղեկություն ունենալ:
Գոյություն ունեն նեւրոզներ, որոնք դեղորայքային լուրջ բուժում են պահանջում, չնայած բոլոր դեպքերում պետք է սկսել նվազագույն չափաբաժնից՝ անկախ նրանից, թե նեւրոզի ինչ աստիճան է հիվանդի մոտ նկատվում: Հիմնականում բուժման ընթացքը համակցվում է հոգեթերապիայի՝ հոգեբանի եւ հոգեբույժի ներգրավմամբ:

-Իսկ ո՞րն է պատճառը, որ մեր ընթերցողի մոտ բուժումից հետո խնդիրը կրկին ի հայտ է եկել:
-Կա երկու տարբերակ՝ կամ բուժումը կիսատ է մնացել, կամ լիարժեք չի եղել: Նեւրոզով հիվանդը պետք է իմանա իր խնդրի առաջացման պատճառն ու կարողանա համապատասխան լուծում գտնել դրա համար, կանխել եւ դեղորայք չօգտագործելուց հետո հասնել նրան, որ հիվանդությունը նորից չկրկնվի: Միգուցե խնդիրը շատ ավելի բարդ է եղել, իսկ հիմա սա է մնացել, ինչը նկարագրում է անձը: Բայց եթե կա գանգատ, որն անհանգստացնում է նրան, պետք է դիմի մասնագետի:

-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ խորհրդով կարող եք օգնել մեր ընթերցողին:
-Հիվանդի միայն մի քանի գանգատներով դժվար է կողմնորոշվել: Նույնիսկ անձի տեսքը բավականին բան է ասում՝սանրվածքը, դիմահարդարումը, դեմքի արտահայտությունը: Օրինակ՝ դեպրեսիան բնորոշվում է դեմքի թախծոտ, տխուր արտահայտությամբ, լարվածությամբ: Օգնելու համար անգամ կարիք է լինում դիմել հարազատների միջամտությանը: Հիվանդը հաճախ որոշ կարեւոր բաներ չի հիշում, չի ասում, չի կարողանում պատմել, իսկ հարազատները բավականին շատ տեղեկություն են տալիս: Երբեմն հիվանդները մեզ մոտ ծանր գանգատներ են ներկայացնում, բայց տանն իրենց լավ են զգում, կամ հակառակը՝ հիվանդի վիճակը թեթեւանում է, բայց մտերիմներին ասում է, որ ամբողջ օրն  ինքը տանը լաց է լինում:
Ալվարդին կարող եմ առաջարկել բուժման չեզոք տարբերակ, որը նեւրոզի ցանկացած դրսեւորման դեպքում չի վնասի՝ կանոնավոր գրաֆիկով կատվախոտի կաթիլներ  խմել, օրական 3 անգամ, 30-ական կաթիլ:  “Պերսեն Ֆորտեն” կկարգավորի սրտխփոցի խնդիրը: Նեւրոզների բուժման համար շատ լավ են  օգնում նաեւ հանգիստը, պարը, աէրոբիկան, շեյփինգը, լոգանքը, ֆիզիկական այն աշխատանքը, որը հաճելի է: Իսկ լողը նեւրոզի բուժման համար նշվածներից ամենաարդյունավետ տարբերակն է:

-Հայաստանում շա՞տ են նեւրոզով հիվանդ մարդիկ:
-Շա՜տ-շա՜տ: Դրանում վստահ եմ:

-Հնարավո՞ր է  նեւրոզ ունենալ եւ չիմանալ դրա մասին:
-Նեւրոզն այն հիվանդություններից է, որն անհանգստացնում է անգամ ամենափոքր աստիճանի դեպքում, նույնիսկ չնչին տագնապից մարդն սկսում է գանգատվել: Սա թաքնված հիվանդություն չէ, հիվանդը միանգամից արձագանքում է եւ պահանջում, որ իրեն լսեն, օգնեն:

Հուսով ենք՝ մեր տված տեղեկություններն ինչ-որ չափով կօգնեն Ձեզ հաղթահարել բոլոր տեսակի հոգեբանական խնդիրներն ու  հնարավորինս խուսափել նեւրոզից:

Հեղինակ՝ Էթերի Մամուլյան

7,146 մեկնաբանույթուն

  • Eliza

    Սոնա ջան, մեկ անգամ չէ ,որ սիրտս նկարել ենք… մի քանի անգամ, էն տպավորությունն ա որ բժիշկներն էլ չեն հավատում որ ես կարող եմ ինչ որ մի առողջական խնդիր ունենալ, զոբի անալիզ էլ եմ տվել ամենինչ նորմալ է, 2 օրից արյան ընդհանուր եմ ուզում հանձնել, հոգեբանի մոտ էլ եմ գնացել, խեղճ նշանածս ՝ ով ինձ շաաատ սիրում ա , կրակն է ընկել ամեն օր նազ ու տուզս է տանում( հանուն իրա պիտի բուժվեմ, իմ անձնականի վրա էլ է ազդում շատ, երբեմն անիմաստ ագրեսիվ եմ դառնում , երեկ տարավ նյարդաբանական , ասեցին որ նեվրոզ եք տանում դա հաստատ է: ես էլ եմ անկեղծ ասաց շատ վախեր ունենու, երբ ձյուն էր գալիս խուճապի մեջ էի ընկնում ինձ թվում էր ճանապարհներին սառույց կլինի եվ ինձ նշանածս չի կարողանա արագ հասցնել հիվանդանոց ու ես ճանապարհին կմեռմեմ, այ էդ տիպի աբսուրդի ժանրից է ամենինչ ինձ մոտ

  • Sona

    Eliza jan barev ete sirtt nkareles sax aselen normala uremn mi vaxeci srti xndir chi hatat.asem avelin im mote es 6 amisa et vichakna u vor asumes es indzem yesnum skzbi 4 amisn im moteler etenc mutn @nknymer es mi angamic glxi vra tarscumei vatanum sirtser xarnum doxer xpum vres kam toter xpum dzerners sarumer sprtnum tmrum.ahavor glxum zgacumner sirts antaneli arag dzax tevs tulanumer ahavor vaxer vor esa kmernem vor chen karana indz prken .gishernern meke qnac texic verei trnum vat shunchs ktrvumer qrtinqer xpum vres ods vabshe cher heriqum patuhan@ bacumein kangnumei arajn baic od chkar.achqers pakumei vor qnem indz tvumer ushqs gnac sirts kangnec tenc zgacumnerer voncvor karavatic @ngnei u temc amboxj gisher hima parq astcu es 2 amisa mi poqr tetevacela vichaks .el aryan analiz el exoner.el srti kardiograma.el srti exo.el toqeri rengen zobi analiz.paranoci exo sax laver parq ascu vochmi xndir himike shumchsa anndhat ktrvum ods chi heriqum stugumner anci u harmarvi es vichaki het isk qo mot vonca sksve u inchic heto

  • Eliza

    բարեվ բոլորին, ես 29 տարեկան եմ , այն ինչ նկարագրում եք բոլորդ ես ,ինձ մոտ արդեն մոտ 4 ամիս է …. ամեն ամիս ինձ թվում է դա իմ վերջին ամիսն է , որ ես ապրում եմ, շաատ արագ սրտխփոց, մի բժիշկ ասում է տախիկարդիա է, մյուսն ասում է նեվրոզ է, ճնշման տատանումներ, անընդհատ գլխապտույտ, աչքերս շաղախվում է , ասես ինչ որ շղարշի հետեվից տեսնեմ մարդկանց, պահի տակ ուժեղ վախի զգացողություն, տագնապ, չարդարացված ինչ որ անիմաստ մտքեր, ու հատկապես գիշերն ա սկսվում երբ պառկում եմ քնելու, տարատեսակ մտքեր, որ հեսա քնելու եմ էլ չարդնանամ, ու հետաքրքիր է կան ՞մարդիկ, ովքեր քնում են մեկ էլ խեղդվելով արթնանում ,ասես սիրտը կանգնել էր ու չեր շնչում, պահի տակ թիկունքից բութ ցավեր եմ զգում , ձախ թիակիս հատվածում ու շատ ուժեղ սրտի ցավեր, ամեն տեղ նկարեցին ասեցին սրտի խնդիրչունեմ, բայց օրեցօր ողնաշարիս հատվածում ուժեղանում է ցավերը, անտանելի ա արդեն, զզվելի վիճակ, ոչ մեկ չի հավատու կամ չի ընկալում առողջությանս հետ կապված բողոքներս(((( չգիտեմ էլ ում՞ դիմեմ, ինչ՞ անեմ, ամեն վայրկյան ինձ թվում է սիրտս հեսա կանգնելու է, խնդրում եմ մի խորհուրդ տվեք…..

    • Aaaaaa

      Eselem unece nevroz 8 amis tarapeci shat vatei um mot gnumei chein asum inje gumarein ashxatum heto mer poliklinikayum mi lav terapevt unenq es mart bolor hetazotutyunerin uxarkec xndir chaytnabervec asac nevroza chei havatum amenor mi ban linumer hets vaxer tagnapner porlututyun dox ahavorer et bjishk xorurt tvec shat sexov zbaxvel u nenc stacvec vor et vijakin miatel hxiaca skzbic shat vatei tanum vaxenumei isk heto skseci payqarel arten voc indz hamar ayl erexais astvacashunchei kartum shater oqnum 6 amsekan hxiei arten nevrozs anceler lavei zgum indz menak azatvelus vaxerner mnacel gitei chem kara unenam parq astu djvarutyamb bayc im ujerov arandz xndirneri uneca balikis u hima 8 amsekane eselem aroxch inqnel u shat shnorakalem astuc vor
      lriv kyanqs poxec

  • Sona

    Dizyoterapyan inch hamara???.Armen baic du uneceles alergyai nman erevuitner amen or u asenq mi amis vor lini.qtert lusn bacvi pakvi gripi nman qterumt xosas et pakvacucynic qterict hosi kam alergyai tipi durs ta glxit spazm ta anndhat doshit masic odt chga verev en kargi vor gites verj hesa merar od chka.srti pahi tak nenc cav vor vaxenas shunch qashes.kam sirtt mi angamic voncvor vatana voncvor sirtt vraict hanen

  • Armen

    Ay Sona jan nenc banera exel im het vor 4es patkeracni el xextoc el 4nshum el srti aragacum el glxa ptuytner havasaraksruyan korust el sexmoc el gripoz vi4ak hmi el xextocner 4nshman barcracum mi xoskov hmiela tanjum bayc henc bani tex 4es dnum ancnuma aranc dexeri gna dizyoterapyayi kokni qez

  • Ani

    Ta aisinqn da konkret inch analiza kochvum?? Es aryan @ndhanur analiz tvel em.da ufish analiza?? Du tveles inchn kara dranic lini konkret ?? Ta jan ena qo motela alergya eli inqn garnan motern srvuma aveli.imne es 1 amsic avela amndhat lusn bacvuma zartnum em texics qters paka voncvor grip qtics pahi tak hosuma es himi chgitem da alergyaya.asum en erkar stresicela linum etenc u vabshe nevrozneri shati mot linum

  • Ta

    Ani jan et doshish spazm@ misht ka. Bayz henc tak jur em xmum tetevanuma. Indz anhangstacnuma henc kokordis [email protected] chgitem bajc tarin 1 kam 2 angam mot amis qtics ujex artadrutyuna galis kokords xexduma u xorxa havakvum.qes xorhurd ktam aryan analiz tas. Mi hat tox stugem aryan tokosd. Dranic el asum en kara lini

  • Ani

    Ta imn etenca mi bane aveli vat kokordis amenanerqevum doshit masum canracaca voncbor mi ban mnacav etexs anndhat djvarem.shnchum pahi take nenc ujex spazma talis vor vabshe od chi linum es gitem mera.isk du alergik erevuitner unes??? Qti hosqpakvacutyn gripi nman.kam glxamashkin pzukner linen

  • Armen2

    Azatvek joxovurd tvatyal erevuytneric u simtomneric da entagitakcutyune der het xaxum u inchkan tex ek talis enkan harmarvume asem irakanum voch mekt el vat chek shat lav ek bolor simtomner zgatoxutyune ay bujum kam verakangnel hin devov voch mek chgiti

  • Sona

    T jan amboxj prn enqan tulem linum voncvor hogmac ashxari gprc arac linem
    Lusn bacvuma zartnum em tul tulem exnum anndhat qums tanuma achqers zorov pakvuma iran iran.isk shumcht anndhat ktrvuma kam mi qani jam normal exni meke spazm ta odt cheriqi en largi vor totn xpi vret et odi pqkasutynic.sirts shut shut vatanuma voncvpr vraics gna mi pah korcnum em indz.glxacavers brnuma toxum anndhat

  • Sona

    T jan imn himnakanum ijnuma chnshums kam normala exnum sirtsa shat araganum sirts tulanuma mi angamic ujex cakuma vaxenum em.shmchem.tota xpum vres qnac tex dzerqersa tmrum.dzax koms vorovainsi nerqevov et lanaciis masum cavera linum.mejqsa ujex cavum.baic avelu shat es shunchs vor vata pds chi heriqum eta nexum

  • Sona

    T jan osk exela vor mi 15 or anndhat cava gisher cerek en kargi vor glxite vaxenas kpnes.mazwrse chei karum.sanrei mazerseler cavum.sorts tulanumer himike pahi taka brnum voncvor kluxs chzmen sax komeris mek mi koma sexmvum 2 rope heto mi kom meke mi angamoc sax komeric xpuma atamnasharis atamners hetn cnotov sax cavumua.glxis verevi masn tmrumer chei zgum et berevs.achqerisa xpum manavand aj koms voncvor ajqs dus ga.isk qo shunchn spazmi nman xpum ktvruma doshit masic voncvor hact mnacac doshit??

  • Sona

    Erexeq aseq eli ka mard ov lava exnum meke mi angam8c atami spazmn vonca ai tenc doshoc shunchn pakvuma shncheln darnuma anhnar gites verj hesa mi ban klnes uzum es qez karavares baoc chi linum.u anndhat glxum fracox cav voncbpr sexmen gluxt tarber texeric

  • Sona

    T jan zate nevrozn arajin hertin axe stamoqsain hamakargi vraya azdum.amen inch exela im mot u linuma
    Marmimsa brnvum voncvor marzanq arac sax mkanners cavuma.tevis takov cavuma dzax usss tebs antaneli cavuma glxis masin el chasem charagaitox cavera linum anndhat ods chi jeriqum.dzerqers saruma tmrum.u tenc liq@ baner

  • Sona

    Gohar jan imn lusn bacvuma zartnum em.qters mi angamic pakvuma voncvor ujex grip asem patkeracra voncvor qitt pind paken ai etdzev pakvuma vabshe chem karum shmchem baic imn doshsela pakvum voch qtovem karum.shmchem voch beranov nemca spazm tali xexdum es gitem mera u amen or et vichakna uxaki mek tul mek nemca spazm tali sirts tulanuma es gitem mera

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։