
Նևրոզը` դարի հիվանդություն
-Ինձ մոտ ախտորոշել էին նեւրոզ: Բուժումն ընդունելուց հետո ասացին, որ ապաքինվել եմ: Սակայն ինձ այժմ անհանգստացնում են հետեւյալ ախտանիշները. վախի զգացում, ճնշվածություն, սրտխփոց, գլխացավեր, խառը մտքեր… Ի՞նչ անեմ, ի՞նչ խորհուրդ կտաք:
Ալվարդ
Նեւրոզները հոգեծին, նյարդահոգեկան խանգարումներ են, որոնք առաջանում են մարդու կյանքի կարեւոր հարաբերությունների խանգարման ժամանակ, արտահայտվում են կլինիկական ֆենոմեններով եւ բնորոշվում են պսիխոտիկ երեւույթների բացակայությամբ: Ցավոք, տարբեր գործոններով պայմանավորված, նեւրոզով հիվանդների թիվը գնալով աճում է:
“Նեւրոզ” կոչվող հիվանդության սահմանումն անգամ ցույց է տալիս, որ խնդիրը հոգեբանական, հոգեկան ոլորտում է, հետեւաբար մեր ընթերցող Ալվարդի նամակին հնարավորինս արդյունավետ արձագանքելու համար զրուցեցինք ե՛ւ հոգեբանի, ե՛ւ հոգեբույժի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ինչպես նշեց հոգեբան Մարինե Սահակյանը՝
-Անձը գերբարձր արժեք է, նրան ուղղակի մոտենալ չի կարելի, հատկապես եթե նեւրոզն է խնդիրը: Պետք է անպայման խոսել հիվանդի հետ եւ մանրամասներն իմանալ, պետք է պարզել, թե ո՞ր դաշտն է ախտահարված, որտեղի՞ց է խնդիրը, ի՞նչ բնույթի է, ի՞նչ դրսեւորում ունի, առաջացման ինչպիսի՞ պատճառներ կան՝ ժառանգական, հոգեբանական, սեռական անբավարարվածության. չէ՞ որ կան պաթոլոգիայի դրսեւորման տարբեր տարատեսակներ: Իսկ եթե հիվանդը գանգատվում է՝ ասելով, որ ունի վախի զգացողություն, ճնշվածություն, խառը մտքեր, գլխացավ, սրտխփոցներ, խնդիր այստեղ, իհարկե, կա, եւ դա նեւրոտիկ բնույթի է, որն առաջանում է անորոշությունից, կպչուն մտքերից:
Իսկ ահա, մյուս զրուցակիցս՝ հոգեբույժ Գոհար Շիրինի Սրապյանը, նեւրոզների հետ կապված իր մեկնաբանությունը տվեց:
-Ի՞նչ է նեւրոզը, ի՞նչ տեսակներ ունի:
-Նեւրոզը հավաքական հիվանդություն է, որն ունի ֆունկցիոնալ բնույթ (օրգանական հիվանդությամբ պայմանավորված չէ) ունի որոշակի սկիզբ, պատճառ, չի ուղեկցվում հոգեկան խանգարումներով, եւ հիվանդը չի կորցնում իրականության զգացումը: Նեւրոզների համախտանիշներն ու տեսակները բազմազան են՝ ասթենիկ, նեւրասթենիկ, տագնապային եւ դեպրեսիվ, օբսեսիվ եւ ֆոբիկ, ինչպես նաեւ դեպերսոնալիզացիայի եւ դեռեալիզացիայի համախտանիշներ, դեզադապտատիվ եւ սթրեսային հակազդեցություններ, հիպոքոնդրիկ եւ հիսթերիկ խանգարումներ: Նշված տեսակներից ամենաթեթեւը նեւրասթենիկն է (նյարդաթուլություն), որ կազմում է նրանցից յուրաքանչյուրի հիմքը: Այն արտահայտվում է դյուրագրգռությամբ, դյուրաբորբոքությամբ, աղմուկից վիճակի վատթարացմամբ, թուլությամբ, լացկանությամբ, ոչ կայուն դեպրեսիայով, տրամադրության փոփոխականությամբ:
-Նեւրոզները պարտադիր ունենու՞մ են առաջացման պատճառ:
-Կան այնպիսինները, որոնք ունեն առաջացման կոնկրետ պատճառ, կան նաեւ այնպիսիք, որոնք տարիքի հետ են կապված եւ առաջանում են աթերոսկլերոզից, անոթային խնդիրներից, սթրեսներից, կյանքի անբարենպաստ պայմաններից, շատ մեծ նշանակություն ունի նաեւ անձի տեսակը, հոգեբանական որակները: Օրինակ՝ հարմոնիկ մարդկանց մոտ հազվադեպ են նեւրոզներ առաջանում, նեւրոզները հիմնականում բնորոշ են ինչ-որ շեշտվածություն ունեցող մարդկանց:
Մեծ նշանակություն ունեն նաեւ ժառանգականությունը, ծննդաբերության ժամանակ երեխայի ունեցած վնասվածքները՝ երբ փոքրիկը ծնվում է պորտալարը պարանոցին փաթաթված կամ, ինչպես ասում են, խեղդված. սրանք խնդիրներ են, որոնք աչքի համար ոչ տեսանելի են եւ անգամ ժամանակակից հետազոտություններով հնարավոր չէ հայտնաբերել, բայց հետագայում առաջանում են խնդիրներ բնավորության հետ կապված, որն էլ հող է նախապատրաստում նեւրոզների համար: Կարեւոր է նաեւ դաստիարակությունը, ընտանիքի պայմանները, միջանձնային փոխհարաբերությունները. անհամերաշխությունն ու փոխզիջման բացակայությունը միանշանակ կարող են դառնալ նեւրոզի առաջացման պատճառ:
— Ի՞նչ հիմքեր կարող է ունենալ հասուն տարիքում ի հայտ եկած նեւրոզը:
-Շատ կարեւոր է, թե այժմ անձն ինչ խնդիրներ ունի, ինչ պայմաններում է ապրում, որովհետեւ նախկինում տարած սթրեսները կարծես թե թարմանում են նոր վնասվածքներով եւ բերում նեւրոզների: Օրինակ՝ կենցաղային խնդիրները, ֆինանսական դժվարությունները քիչ-քիչ խաթարում են նյարդային համակարգը, ինչն էլ հետո արտահայտվում է հակազդեցություններով: Մեծ նշանակություն ունեն նաեւ նախկինում ունեցած հիվանդությունները, անզգայացումները, ուղեղի ցնցումները, գանգուղեղային վնասվածքները, կանանց կլիմաքսի շրջանը:
-Բուժման դեղատոմս առաջարկելիս ի՞նչն եք հաշվի առնում:
-Նեւրոզի ախտորոշման համար պետք է շատ մանրամասն տեղեկություն ունենալ:
Գոյություն ունեն նեւրոզներ, որոնք դեղորայքային լուրջ բուժում են պահանջում, չնայած բոլոր դեպքերում պետք է սկսել նվազագույն չափաբաժնից՝ անկախ նրանից, թե նեւրոզի ինչ աստիճան է հիվանդի մոտ նկատվում: Հիմնականում բուժման ընթացքը համակցվում է հոգեթերապիայի՝ հոգեբանի եւ հոգեբույժի ներգրավմամբ:
-Իսկ ո՞րն է պատճառը, որ մեր ընթերցողի մոտ բուժումից հետո խնդիրը կրկին ի հայտ է եկել:
-Կա երկու տարբերակ՝ կամ բուժումը կիսատ է մնացել, կամ լիարժեք չի եղել: Նեւրոզով հիվանդը պետք է իմանա իր խնդրի առաջացման պատճառն ու կարողանա համապատասխան լուծում գտնել դրա համար, կանխել եւ դեղորայք չօգտագործելուց հետո հասնել նրան, որ հիվանդությունը նորից չկրկնվի: Միգուցե խնդիրը շատ ավելի բարդ է եղել, իսկ հիմա սա է մնացել, ինչը նկարագրում է անձը: Բայց եթե կա գանգատ, որն անհանգստացնում է նրան, պետք է դիմի մասնագետի:
-Իսկ ինչպե՞ս, ի՞նչ խորհրդով կարող եք օգնել մեր ընթերցողին:
-Հիվանդի միայն մի քանի գանգատներով դժվար է կողմնորոշվել: Նույնիսկ անձի տեսքը բավականին բան է ասում՝սանրվածքը, դիմահարդարումը, դեմքի արտահայտությունը: Օրինակ՝ դեպրեսիան բնորոշվում է դեմքի թախծոտ, տխուր արտահայտությամբ, լարվածությամբ: Օգնելու համար անգամ կարիք է լինում դիմել հարազատների միջամտությանը: Հիվանդը հաճախ որոշ կարեւոր բաներ չի հիշում, չի ասում, չի կարողանում պատմել, իսկ հարազատները բավականին շատ տեղեկություն են տալիս: Երբեմն հիվանդները մեզ մոտ ծանր գանգատներ են ներկայացնում, բայց տանն իրենց լավ են զգում, կամ հակառակը՝ հիվանդի վիճակը թեթեւանում է, բայց մտերիմներին ասում է, որ ամբողջ օրն ինքը տանը լաց է լինում:
Ալվարդին կարող եմ առաջարկել բուժման չեզոք տարբերակ, որը նեւրոզի ցանկացած դրսեւորման դեպքում չի վնասի՝ կանոնավոր գրաֆիկով կատվախոտի կաթիլներ խմել, օրական 3 անգամ, 30-ական կաթիլ: “Պերսեն Ֆորտեն” կկարգավորի սրտխփոցի խնդիրը: Նեւրոզների բուժման համար շատ լավ են օգնում նաեւ հանգիստը, պարը, աէրոբիկան, շեյփինգը, լոգանքը, ֆիզիկական այն աշխատանքը, որը հաճելի է: Իսկ լողը նեւրոզի բուժման համար նշվածներից ամենաարդյունավետ տարբերակն է:
-Հայաստանում շա՞տ են նեւրոզով հիվանդ մարդիկ:
-Շա՜տ-շա՜տ: Դրանում վստահ եմ:
-Հնարավո՞ր է նեւրոզ ունենալ եւ չիմանալ դրա մասին:
-Նեւրոզն այն հիվանդություններից է, որն անհանգստացնում է անգամ ամենափոքր աստիճանի դեպքում, նույնիսկ չնչին տագնապից մարդն սկսում է գանգատվել: Սա թաքնված հիվանդություն չէ, հիվանդը միանգամից արձագանքում է եւ պահանջում, որ իրեն լսեն, օգնեն:
Հուսով ենք՝ մեր տված տեղեկություններն ինչ-որ չափով կօգնեն Ձեզ հաղթահարել բոլոր տեսակի հոգեբանական խնդիրներն ու հնարավորինս խուսափել նեւրոզից:

Մի վախեցեք ծերությունից
Հարակից նյութեր

Շիզոֆրենիա. հանելուկային հիվանդություն
Սեպտեմբերի 11, 2014
Մութ սենյակի վախերը
Դեկտեմբերի 12, 2014
7,196 մեկնաբանույթուն
mane
ova dranic niarell
Aram
erexeq ov uni votqeri caver
Gay
karenn ev zara es el dexer xmeci anardyunk u huyss ktrac gnaci yogayi ardyunkn aknhayta u ahreli yogayi araji parapunkin vat el zgaci bayc gnaci
Artur
isk vor bshishknerin asumeq ardyunq chi tvel dzer bujum@ inchen patasxanum
Կարեն
Արտուր յան մոտս արդեն 6 ամիսա մի 3ամիս կլինի որ բուժվում եմ բայց անոգուտ արդեն 1000 դոլարից ավել ծախսել եմ հայաստան ել մասնագետ չմնաց դիմի 3 անգամ սիրտս եխո եմ արել 6-7 անգամ կալդիոգրամա մի անգամել հորդեր են դրել 24ժամ բայց բան չկա հիմա չգիտեմ ել ինչ անեմ
zara
ARTUR JAN MI QANI MASNAGETI DIMEL EM BAYC ARDYUNQ CHI TVEL.DEXER EN NSHANAKUM U VERJ.BAYC DEXERN EL ARDYUNQ CHEN TALIS.VAXER EL INDZ MOT KAN>EREVI DA E PATCHARY VOR ES VICHAKIC DURS CHEM GALIS.
Artur
Karen jan im motela exel miqich verev bardzraci ktesnes mi vaxi banel chka
Artur
zara mi gaxniq karam asem et nervozic shut durs galu yete et thaj vijak@ sksuma tas angam ppzeq heleq bayc et proces@ hangist areq u 10 angam xor@ shnchq u artashncheq et vijakic shut durs kgaq u qani nora gnaceq mi masnageti mot vor nora sksum bujum@ heshta
Artur
zara yerevi dzer mot hamarya nora sksel skseluc arachika 3 amis@ yesel eyi vat zgum bayc qani gnac 1 matri heto arten vaxerner linum mekel mek mek vateyi zgum qani nora arach ktreq hivandutyan
ԿԱՐԵՆ
մի բան ել մոռացա մեկել աչքերսա ուժեղ ցավում
ԿԱՐԵՆ
բարև դեզ խնդրումեմ ասեք ում մոտ կա ես նշանները, ուրեմն սրտի շրջանում ուժեղ ցավեր ձախ թիկունքի ցավ ձախ թեվի ցավ ուժեղ գլխացավեր ընդանուր թուլություն որ դեզ թվումա թե հեսա ուր որ այա ուշագնաց կլինեք կամ կմահանաք կամել ինֆակտը կխփի ոտքերս ծանրանումա վախենումեմ կանգնեմ մի վատ բան լսում կամ տենում եմ վատանում եմ ու ըտենց լիքը բաներ
zara
Artur jan indz mot dzer nkaragrac bolor erevuytnery kan.es indz or ori aveli vat em zgum.srtics em caxenum chnayac sgat em stugel .asum en lurj bam chka.ogneq indz vonc bujvem.xndrum em
lilit
Harcs axjiknerina erexeq dyqeleq dastani jamanak vatanum srtxarnoc dox u shat vateq linum
Artur
Gay tokerem @ndunel qich dexerem xmel ha tenc tex chkar vor chcavar sax xarnveler irar
Artur
Vardan zangi axper jan 093218074 kam 099507681
Gay
Tigranuhi jan vochinch lav em pris cavern a sshat anhangstacnum Artur jan du xosum es es indz em hisum isk dexoraykayin bujum stacar te toker u krknvelu havanakanutyunn gna yogayi u pahpani bujumd isk vorovayni caver uneir Artur jan
Vardan
Artur jan fb um kas mi qani ban harcnem?
Tigranuhi
Gay jan barev.Vonc es? Vonc es zgum qez?Vikan el er qezabic harcnum…
Artur
shat thaj banera yexel chemel hishum spasoxakan vijak vor esa urvoraya vatanalu kam merneluem amen mi nervozi jamanak indz tvuer vor verch verchs ekela bayc vor koxs asumein vor dranic voch mek chi merel aveli yerkarein aprum dranic voqevorvumeyi et or@ indz laveyi zgum bayc heto vor sksumer moranumeyi sax mtacumeyi mernelu masin ba ho mardu glxin et jamanak lav mitq chi ga huysnert mi korcreq u verchnakan kazatvek et anteric
Artur
bujumic heto simptomner chi mnacel aveli shat sovorutyuna mnacel yes kaseyi mek mek dzerqs sirtsem tanum indzanic ankax bayc vat zgal vaxer chkan u amenakarevor@ piti havatalov gnas bujman yete havat chka aveli lava chgnas artyunq chi talu piti bjishkneri amen asac@ lses indz bjishknel asec vor anhavat hivandneri chenq @ndunum amena karevor@ havatna bujum@ ktevi 7 oric 10 or
Artur
asem Gay jan indz tvumer mernumem tulanumeyi havasarakshrutyuns korcnum inctvumer kvatanam jnshman tatanumner yes 22 tarekanem bayc jnshums helnumer 160 90 bayc ims normal vijakum cadzra linum 100 60 sirts ahavor arager ashxatum 120 130 zark pulss mtacumeyi esa ktraqi sirts sri arat unem gluxser cavum mtacumeyi glxi rak unem manavant vor mots xosumein vor mek@ mahacela infaktic 23 tarekan avelieyi vatanum yes im vra eyi yentadrum tanic 1 tari sharunak durs chem yekel mer shenqic heru chem gnacel an@ndat vax@ srtumser gisher@ vaxumeyi qnem el chartnanam ahavor sirt xarnocner vor ush jamer linum maraxux anhangisteyi linum mtacumeyi vor mi ban linem vonca shut hasnelu indz brgelu an@ndat uzumeyi bjishk lini koxs bayc stugvelem sax normala exe mot 200 hazar drami dexerem xmel oqut chi tvel barcracak
Gay
Artur es lsel leningradum bujumn aveli ardyunaveta es 2 tariya arden yogayi gnum em popoxutyunn ahreliya bayc voch verjnakan asum en 3tarin verjnakan bujuma Artur isk simptomnerd kgres xndrum em u bujveluc heto ka simptom vor mnacela
Artur
Gay yes lenigradem bujvel bayc bjishks hayer karelia asel mernelov haselem entex huysov vor kbujvem hima lavem zgum bjishks xorurd tvec hayastan yogayov zbaxvem jamanakavor hima el chem zbaxvum u arten lavem indz zgum bayc hayastanel kan lav bjishkner imanayi el cheyi hasni entex jishta estex yerkara tevum bujumner@ bayc arcyunq ka orinak colak hakobyanio nervozi klinikayum
Gay
Artur isk ov a exel bjishkd
Artur
թթթթթ yes colaki mot chem bujvel
թթթթթ
բնականաբար բոլոր բժիշկներնել ըտենց են ասում մի բանել ես ավելացնեմ նևրոզը դա երկարա տևում կախվաց մարդուց բուժումնելա երկար տևում պետքե դուք հաղթեք հիվանդությանը վոչ թե հիվանդությունը դեզ
թթթթթ
Ցոլակ Հակոբյանի խոսքերը
Artur
mi banel avelacnem da inqnuryun chi ancnum dran bujuma petq duq arten porceleq haxtaharel bayc chi stacvel bujveq hamapatasxan klinikanerum
Artur
link hivandutyuna ba incha yete grip@ hivandutyun klini kam atamt cavuma et hivandutyuna nervoz@ hivandutyun chi inch@ qez anhangstacnuma et hivandutyuna bayc mi vaxeceq sranic der mard chi mahacel avelin nervozov tarapox mardik gitutyun@ apacucela vor shat yerkaren aprum uxaki petqa shut dzernazatvel dranic teche iranic ban chi nerkayacnum bayc kyanqt tunavoruma
Artur
nenc vor huysnert mi korcreq yes hima karoxem ashxari cernel gnam hima bayc en jamanak shenqi taki xanut kopit asac mors dzeric brnaceyi gnum
Artur
Gay vaxerel mi banel avel inch dzes het linuma 2 angam aveli vat yesem vat yexel sur nervozem tarel ayo 1 shabatum bujvelem karelia asel aranc dexorayqi
ՍԱՄՍՈՆ
բարեվ բոլորին ժողովուրդ ջան ոչ մեկին մի լսեք վոչ մեկի ասածին բանի տեղ մի դրեք զբաղվեք ինքներդ ձեզանով.իմ մոտ սաղ եղելա իմ մոտ վոր մի վատ բանից խոսում էին ես վատանում էի ոչ մեկին չլսեք
Narek
Ես եմ բուժվել
Link
nevroz@ hivandutyun chi. nevroz@ hogevichaka
Link
barev dzez. ka mek@ , vor bujvela100%
Artak
Erexeq ov uni jermutyun?
Gay
Artur usk vaxer uneir u et 1shabatva mej ancav
Artur
tramadrvelnel kap uni orinak yes indz lavem zgum bayc vor vat baneri masin mtacem vat kzgam enqan che inchvor nervozov tarapox mardkanc mot
Artur
Narek um motes bujvel brat vor etqan yerkara tevel yes 1 shabat bujman kurs anca u el xndirner chunem indz bavakanin lavem zgum
AAA
narek jan fesum kas
Narek
skype-gym
Narek
Այո կամ
AAA
NAR JAN MELIC BACI URISH VOR SAYTUM KAS
Narek
[email protected]
գրեք ես հերթով կկապնվեմ
Narek
Վարդուհի իմ կարծիքով դա տրամադրվելու հետ կապ չունի, ինձ էլ էին ասում տրամադրվում ես, բայց ճիշտ բուժում անցնելուց հետո մեկ տարի անց լրիվ անցավ
գրեք իմ մեյլին կամ թողեք տվյալներ ես կկապնվեմ, սա սենց խոսելու բան չի հավատացեք
Գայանե ջան Վիկյին խորհուրդ եմ տվել էլ չմտնել երբևիցե այստեզ
Gay
Vik jan ur ed vonc es
AAA
NAREK JAN FESUM KAS VONC MI QANI HARC TAM
varduhi
BAREV NAREK.INC MOT ARDEN 6 TARI.JISHTA ES AMEN TEX GNACELEM STUGAN ASELEN VEGETATIVNI NERVNA.ASECIN DU QEZ VOR TRAMADRES VOR LAV ES KANCNI.
Narek
Բարև վարդուհի իսկ ուրիշ ինչ սիմպըոմներ ունեք ու երբվանից,հավանաբար ձեր մոտ վեգետային նետվայն համակարգի դիստոնիա է, եթե կցանկանաք կոգնեմ
շնորհակալություն
varduhi
che gayane Jan Inc mot por cav chka.I’m mot srtxarnoc shunchs ktrvuma .