Նորածին
Երեխաներ

Մանկական ճողվածք

— Խնդրում ենք գրել մանկական ճողվածքի մասին:
Կարինե, Երեւան:

Հարցի պարզաբանման համար դիմել ենք թ.3 մանկական հիվանդանոցի մանկաբույժ Սաթենիկ Հարությունյանին:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Որո՞նք են ճողվածքի առաջացման պատճառները:
— Ճողվածքները բնածին արատներ են, որոնք առաջանում են հղիության առաջին երեք ամիսներում, երբ սաղմի վրա անբարենպաստ ազդակներ են ներգործում:

— Քանի՞ տեսակի ճողվածքներ կան:
— Լինում են աճուկային, պորտային, ստոծանու եւ այլն:
Առաջին երկուսը սովորաբար թեթեւ ընթացք ունեն եւ նույնիսկ կարող են չախտորոշվել:
Պորտայինը հազվադեպ է հանդիպում եւ երեխայի կյանքի առաջին տարիներին հակված է ինքնաբուժման, քանի որ, տարիքի հետ կապված, պորտային օղը կարող է փակվել ինքնուրույն: Կրծքի երեխաների պորտային ոչ վիրաբուժական բուժումը կատարվում է բժշկի հսկողությամբ` պորտին կպչուն սպեղանի դնելով:
Աճուկային ճողվածքի դեպքում երեխաների վիրահատությունը կատարվում է բժշկի նշանակմամբ, երեխայի համար ամենաանվտանգ տարիքում:
Իսկ ստոծանու ճողվածքը ծանր վիրաբուժական պաթոլոգիա է, որը պահանջում է վիրաբույժի օգնությունը:

— Ինչպիսի՞ ախտանիշներ կան:
— Բարդություններից են օղակումը, որի ժամանակ առողջ երեխան դառնում է անհանգիստ, անդադար լալիս է, կարող է փորկապություն ունենալ: Ճողվածքի շրջանը արտափքվում է, կարող են երեւալ աղեգալարները, ճողվածքի շրջանը գունավորվում է կապտավունից սեւ: Նշվածի դեպքում պետք է դիմել վիրաբույժի:
Որպես վերջաբան, խորհուրդ կտամ  ուշադիր լինել երեխաների նկատմամբ, հետեւել նրանց ամեն մի շարժմանը, չանտեսել պորտի ճողվածքի դեպքում երեխայի լացն ու ճիչը:

Ժողովրդական բաղադրատոմսեր

Պորտին դնել հին պղնձե մետաղադրամ կամ էլ պղնձե կլորավուն կտոր` որպես սպեղանի, ամրացնել այն լեյկոպլաստիրով եւ այդպես պահել մինչեւ ճողվածքի լրիվ անհետացումը: Լողացնելիս պետք է հանել:

Եթե երեխայի մոտ ճողվածք է հայտնվել, աշխատեք ուղղել դեպի ներս եւ վրան ամրացնել լեյկոպլաստիր, այնուհետեւ փաթաթել բինտով: Այս արարողակարգը կրկնել 5-10 օրվա ընթացքում: Եթե այս ամենից հետո ճողվածքը չանցնի, անհրաժեշտ է նորից ուղղել եւ կրկնել բոլոր գործողությունները:

Պորտին դնել թթու կաղամբի հյութով թրջված թանզիֆ, իսկ վրայից ծածկել 10 դրամանոցի չափով կարտոֆիլի կտորով: Պարբերաբար բուժման դեպքում հիվանդությունը կարող է անցնել մեկ ամսից:

Հեղինակ՝ Անահիտ Կարապետյան

Մեկ մեկնաբանություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։