Կյանքն առանց նևրոզի
Հոգեկան գերլարվածությունը, սթրեսները եւ մի շարք այլ գործոններ կարող են հանգեցնել նևրոզի: Այս, ցավոք, այժմ տարածված հիվանդությամբ հիմնականում հիվանդանում են թույլ նյարդային համակարգ ունեցող մարդիկ:
Հարցին, թե ի՞նչ է նեւրոզը եւ ինչպե՞ս կարելի է կանխել, պատասխանում է Երեւանի N 1 կլինիկական հիվանդանոցի նյարդաբան Բելլա Գրիգորյանը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Ընդհանրապես ի՞նչ ասել է նեւրոզ:
— Մարդու նյարդային համակարգն օժտված է մեծ կայունությամբ ու ճկունությամբ: Չնայած դրան, այնուամենայնիվ, դրդման եւ արգելակման գործընթացները գերլարման հասցնող գրգռիչների ինտենսիվությունը կամ այդ երկու պրոցեսների բախումը կարող են այնքան զգալի լինել, որ մարդու մոտ առաջանա բարձրագույն նյարդային գործունեության խանգարման հակազդեցություն, եւ նա հիվանդանա նեւրոզով: Այլ կերպ ասած՝ նեւրոզն անձի վատ հարմարվողականությունն է իր շրջապատին եւ իր ապրած կյանքին:
Բոլոր սթրեսները, դրական եւ բացասական գործոններն ազդում են մեր նյարդայինհամակարգիվրա: Եվ երբ խախտվում է օրգանիզմի հավասարակշռությունը, առաջանում է նեւրոզ կոչված հիվանդությունը:
— Կանանց եւ տղամարդկանց մոտ նեւրոզները նո՞ւյն ախտանշաններն ունեն, թե՞ տարբեր կերպ են դրսեւորվում:
— Տղամարդկանց մոտ ավելի հաճախ արտահայտվում է պսիխոսոմատիկայի ձեւով, այսինքն, երբ տղամարդը գանգատվում է տարբեր ներքին օրգանների՝ սրտի, ողնաշարի, գոտկամասի եւ այլնի ցավերից, սակայն իրականում այդ օրգանների հետ կապված որեւէ խնդիր չկա, կա նեւրոտիկ վիճակ:
Կանանց մոտ փոփոխության է ենթարկվում հուզական ոլորտը, այսինքն՝ հաճախ արտասվում են, դյուրագրգիռ են եւ շուտ բռնկվում են: Նեւրոզների առաջացման գործում մեծ ազդեցություն ունի նաեւ վախը: Կանանց մոտ լինում են վախեր տարբեր երեւույթների նկատմամբ, իսկ տղամարդկանց մոտ՝ առողջականի վերաբերյալ:
— Նեւրոզ հիվանդությունը փոխանցվու՞մ է ժառանգաբար:
— Ժառանգաբար՝ ոչ: Բայց եթե մի ընտանիքում կա նեւրոզով հիվանդ մարդ, եւ հատկապես, երբ մայրն է տառապում նեւրոզով, ապա դա անպայման բացասաբար է անդրադառնում երեխայի առողջության եւ նյարդային համակարգի վրա: Նյարդային ոչ նորմալ վիճակում գտնվող մարդու հետ ապրելը բացասաբար է անդրադառնում նաեւ երեխայի ձեւավորման եւ զարգացման վրա:
— Հատկապես ի՞նչ տարիքի եւ ո՞ր սոցիալական խմբի ներկայացուցիչներն են ավելի շատ տառապում նեւրոզով:
-Նեւրոզով տառապողների առանձին խումբ կազմում են արվեստի մարդիկ՝ արվեստագետները, այնուհետեւ՝ ուսուցիչները եւ ղեկավար անձինք, այսինքն՝ նրանք, ովքեր շարունակ կատարում են պատասխանատու աշխատանք:
Իսկ ինչ վերաբերում է տարիքին՝ ասեմ, որ այդ հիվանդությունն իր ճիրանների մեջ է առնում հատկապես երիտասարդ տարիքի անձանձ՝ թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց:
— Իրականում արդյո՞ք լիարժեք բուժվում են նեւրոզները, թե՞, այնուամենայնիվ, իրենց հետքը թողնում են մարդու հետագա կյանքի եւ կենսագործունեության վրա:
— Ճիշտ չի լինի ասել, որ հնարավոր է նեւրոզը լիարժեք բուժել, որքան էլ փորձենք մոտենալ բուժման լիարժեքությանը: Այդ հարցում շատ կարեւոր է մարդու տեսակը. մեկը կարող է հաղթահարել, իսկ մյուսն ընկնել այդ հիվանդության շղթայի մեջ: Վերջինիս մոտ հիվանդությունը կարող է շարունակական բնույթ կրել եւ պարբերաբար կրկնվել, ինչը պահանջում է երկարատեւ բուժում: Որպեսզի բուժումը տա դրական արդյունքներ, հիվանդը պետք է նաեւ հավատա եւ վստահի իրեն բուժող բժշկին:
— Նեւրոզների բուժման ի՞նչ մեթոդներ են առաջարկվում:
— Նեւրոզի բուժման գործում միշտ պետք է հիշել, որ այն ոչ միայն նյարդային համակարգի, այլեւ ամբողջ օրգանիզմի հիվանդություն է, եւ որ նրա հիմքում, հոգեկան վնասվածքներից բացի, մեծ մասամբ ընկած են նաեւ սոմատիկ գործոններ (ֆիզիկական հյուծվածություն, զանազան քրոնիկական հիվանդություններ եւ այլն): Այս տեսակետից նեւրոզների բուժումը պետք է տարվի համալիր ձեւով՝ հիմնական շեշտը դնելով արտաքին պայմանների փոփոխության, հիվանդածին ապրումների վերացման եւ ամբողջ օրգանիզմի ու առանձին օրգանների սոմատիկ վիճակների նորմալացման վրա: Լավ կլինի գոնե բուժման շրջանում հիվանդին հեռու պահել ամեն տեսակի տհաճություններից, մտավոր եւ ֆիզիկական գերլարումից, կոնֆլիկտներից, աղմուկից եւ այլն, որոնք կարող են բուժվող նեւրոզների կրկնություններ առաջացնել: Բուժման ձեւերից են հոգեբուժությունը, այսինքն՝ հոգեկան ներգործության միջոցով կատարվող բուժումը, որի ձեւերից է հիվանդին սովորական զրույցի միջոցով համոզելը, բացատրելը, ոգեւորելը, մխիթարելը եւ միտքն իր հիվանդությունից հեռացնելը՝ ուշադրություն դարձնելով աշխատանքի կամ այլ հետաքրքիր գործերի վրա:
— Նեւրոզի բուժման ուրիշ ի՞նչ միջոցներ կան:
— Նեւրոզ հիվանդության բուժման մեթոդներից է նաեւ հիպնոթերապիան՝ հիպնոսի միջոցով կատարվող բուժական ներշնչումը: Դեղորայքային բուժումը տարվում է երկու ուղղությամբ՝ նյարդային համակարգը հանգստացնող, կարգավորող միջոցառումներ եւ ամբողջ օրգանիզմի ու առանձին օրգանների սոմատիկ վիճակը կարգավորող, հյուծվածությունը վերացնող միջոցառումներ: Եթե նեւրոզ ունեցող մարդը տառապում է որեւէ հիվանդությամբ, անհրաժեշտ է անմիջապես ձեռնամուխ լինել դրա բուժմանը համապատասխան մասնագետների օգնությամբ: Բուժման գործում կարեւոր նշանակություն ունեն նաեւ ֆիզիոթերապեւտիկ զանազան արարողակարգերը, բուժական ֆիզկուլտուրան, ինչպես նաեւ 20-րդ դարի հայտնագործությունը՝ հոգեվերլուծությունը:
— Արտաքին տեսքից կարելի՞ է ենթադրել, որ տվյալ մարդը տառապում է նեւրոզ հիվանդությամբ:
— Ոչ միշտ: Սակայն, եթե հիվանդությունը գտնվում է սրացման փուլում, հիվանդի պահվածքից եւ արտաքին տեսքից կարելի է ենթադրել նրա հիվանդության մասին: Այդպիսի մարդիկ հիմնականում լինում են ընկճված, վախեցած, կամ ահավոր անհանգիստ եւ դյուրագրգիռ:
— Կան մարդիկ, որ անկախ առիթից շարունակ ժպտում են, փորձում երեւալ կենսախինդ եւ ինքնավստահ: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ տվյալ մարդն ունի նեւրոզ եւ այդպիսի պահվածքը ինքնապաշտպանական ձեւ է:
-Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Հնարավոր է՝ մարդը պարզապես բարեհամբույր է եւ ժպտերես: Միայն այն, որ նա շատ է ժպտում, դեռ նեւրոզի մասին չի վկայում: Սակայն չափից շատ ինքնավստահությունը՝ զուգակցված ոչ պատեհ ժպիտով, կարող է վկայել այն մասին, որ տվյալ անձի մոտ ինչ -որ բան այն չէ: Դա կարող է լինել ե՛ւ նեվրոզ, ե՛ւ մարդու ներաշխարհի հետ կապված որեւէ այլ հիվանդություն:
— Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ նեւրոզները միտում ունեն դառնալու դարի հիվանդություն: Ի՞նչ կասեք այդ մասին:
— Նեւրոզները դիտվել եւ նկարագրվել են դեռեւս շատ վաղուց: Առաջին անգամ նեւրոզների մասին գրել են 18-րդ դարում: Նեւրոզների հիմքը դրել է Զիգմունդ Ֆրոյդը, եւ դեռ այն ժամանակներից սկսած համարում էին, որ նեւրոզները դառնալու են դարի հիվանդություն: Այդ տեսակետը շարունակում է արդիական մնալ մինչ օրս:
— Ի՞նչ տարբերություն նեւրոզների ու դեպրեսիաների միջեւ:
— Գոյություն ունի դեպրեսիայի երկու տեսակ՝ մեծ եւ փոքր: Փոքրը նեւրոտիկ դեպրեսիան է: Այս դեպրեսիան համարվում է նեւրոզի ախտանշան: Շատ նեւրոզների մեջ դեպրեսիայի բաղադրիչ կա: Եվ դա հենց նեւրոտիկ դեպրեսիան է: Իսկ մեծ դեպրեսիան առանձին հիվանդություն է, ուստի պահանջում է ճիշտ մոտեցում եւ, հետեւաբար, ճիշտ բուժում, ինչը շատ կարեւոր է:
— Եվ վերջում, Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին՝ ինչպե՞ս խուսափել նեւրոզներից, կամ այլ կերպ ասած, ո՞րն է նեւրոզ չունենալու «դեղատոմսը»:
— Նեւրոզ չունենալու «դեղատոմսն» է գտնել կյանքի լիարժեք հաշվեկշիռը, այն է՝ ապրել լիարժեք կյանքով, ունենալ անձնական կյանք: Չի կարելի գիշեր-ցերեկ աշխատել կամ օրերով ոչինչ չանել: Կյանքում ամեն ինչ իր տեղն ունի եւ համաչափորեն անհրաժեշտ է:
4,344 մեկնաբանույթուն
Syuzi
Araj es el chgitei, te da inch e. Erky tari araj stres tara u sksvec kpchun mtqer mots. Orinak, mtaces karox e mi mardu sires, vor ed mitq@ qez hamar thach e, bayc ed thach mitq@ uxexicd durs chga. Araj mtacum ei,inc dur ekac mardun karox e sirem, bayc ed @ntacqum urishin ei sirum.Hima inc hamar thach mardkanc veraberyal e ed mtqer@ im mot,
And
Es chishtn asac chgitem te da incha,orinak kberes?
Syuzi
Ha, es orva mej stresner em aprum, ed himar mtqeri patcharov.
And
Du nevroz unes?
Syuzi
Aleqs jan, che menak kpchub mtqer en u tagnap, ahavor mtqer en galis, u nenc e stacvum voncor petq e edpes el lini, mtqics durs chi gnum. Nerka pahin el lav chem inc zgum.
And
Odnoum grupa ka,mtnum xosumenq
TAT
che….
And
Odno unes?
TAT
ha menak hormonal chem handznel
And
Analizner handzneleq?
TAT
2 tariaaa mernumem
And
Inchica sksvel dzer mot?,shutvanica?
TAT
23
And
Qani tarekaneq?
TAT
esell uxexs anjatvuma gluxs frrums sirts araga ashxatum enqan tuylem
And
Mot mi 10 jam qnumem bayc eli uzumem qnem,mi erku or vor indz stipumem shutem zartnum,chem dimanum u cerekov parkum qnumem
TAT
quns tanuma???
And
Sirts lava,25em es,srti het kapvac ban chka,indz tvuma im mot larvacutyunica,orinak avto qsheluc larvumem mianqamic jermutyuns barcranuma u anjatvumem
Qristine
Ha Syuzi jan etpese balikes amboxj gisher shat anhangist el linum chi qnum es nuynpes
TAT
im motelll… sirtt vonca?
And
<TAT> HA,MKANNERSELA CAVUM,HODERS,
Alex
Syuzi jan qo mot miayn mtqer en te urish nevrozi sintomner el kan
Syuzi
Xndrem, Qristine jan.Karox e qo mot naev rejimd e xarnvel erexayi pahov, dranic lini.
Qristine
Mersi shat Syzi jan
Syuzi
Qristinr jan, ed depqum petq che, karox e hangstacnox hexuk@ vnas chlini, bayc amen depqum aranc bjishki xorhdatvutyamb petq che xmel.
Qristine
Syuzi jan bayces erexayik kerakrum em dranic hnaravoreerexayis vnas lini
Syuzi
Alexs jan, es qez shat lav em haskanum.Im mot menak kpchun, thach mtqer en arajanum, es inchqan jamanak e, u dzmern e srvum, es el arden hognel em es mtqeric.
Syuzi
Qristine jan, biopasid em xmum, mek el cinafarma, ed cinafarmaic erevi esor qneci.Du karox es tuyl qnaber xmes, bayc mi angam xmi, karoxe heto qund kargavorvi.
Alex
Barev bolorin linuma dzer mor vor xosaluc dzaynt qterov gna glxi mej u glux@ cav ta, kam glxi pristup ta toxi, kam unenaq kpchun vat mtqer tva te hesa gjvum es, im mot shat banera linum uxaki henc ays 3 en anhangstacnum
Qristine
Syuzi jan dexi anun kaseq
Syuzi
Qristine jan, es el em qo vichakum, es mek amis e chei qnum, menak esor em karoxacel qnem. Hangstacnox hexuk, kochak xmi, mi qich kogni.
Qristine
Barev cez es chem karoxanum qnel uxexs karces chi anjatvum.
TAT
mkannert cavuma?/
TAT
im mot irikva jamerinn amboxj marmins cavum jardvumaaa heto sirtsaa shat vat
And
<TAT> .barcranuma minchev 37°,37.1°,tulanumem,u chem karum votqi vra mnam,parkumem,tarber analiznerem tvel vochmi borboqain ban chka,anhangist paher shatem unenum u mtacumem vor kara ev dranic lini,uzumei imanam menak im mota tenc te elia tenc depqer linum
TAT
and jan vor barcranuma jant cavuma>???
And
Joxovurd exnuma inchvor mekid mot vor irikunner@ dra patcharov jermutyun@ barcrana?
And
Joxovurd inchvor mekit mot linuma vor dra hetevanqov irikunner@ jermutyun@ barcrana?
Syuzi
Vazgen, fasum mi hat qo anun azganunov txa ka, du es? Gyumri u Erevan e bnachchityan vayr@.
Vazgen
MUT NKRA SEV FONOV ANNA JAN
Anna
tenc mi qani hata berum vorna ,odno kam insta chka?
Vazgen
AVELI CHISHT@ BER SKYPS GRI VOR TELADRELUEM GRES VAZGEN POLADYAN POISK TUR
Anna
insta kam odno chka?kam viber
Vazgen
senc porci kgtnes KO DO GRI KBERI
Vazgen
https://web.facebook.com/?_rdc=1&_rdr
Anna
tenc nayum em chka insta kam odno chka? kam kopi ara uxarki,senc lav
Vazgen
FASEBOK
Anna
et vorov gtnem insta?odno ka?
Vazgen
AISINQN CHE KARMIR SAROSHKOV AXCHKA HET NKARE POXEL EM NKAR@ TENC GTI
Vazgen
Vazgen Poladyan poisk tur sev kojov aknocnreov nastacem((((gti An jan kognem baic inc gtneluc heto el estex ches mtnelu xosqes talu ete mtar el imast chuni gtnelt .