Ժողովրդական միջոցներն ընդդեմ մաշկային խոցերի
— Երակների լայնացում ունեմ, այժմ նաեւ առաջացել են խոցեր: Ինչպե՞ս բուժվեմ:
Սաթենիկ, Երեւանից:
Մաշկային խոցերը սովորաբար ունենում են սննդախանգար բնույթ, դրանք կապված են մաշկի, ենթամաշկային ցանցաշերտի սնուցման խանգարման հետ՝ տեղանքային արյան շրջանառության խանգարման (երակների հանգուցավոր լայնացում, թրոմբոզի աճախցանող էնդարտերիտ) հետեւանք են:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ժողովրդական բժշկությունը մաշկային խոցերի դեպքում առաջարկում է
Հիվանդ մասերին որպես թրջոց դնել ձվի սպիտակուցի հետ խառնած թարմ կաղամբի մանրած տերեւներ:
Հավաքել եւ չորացնել գայլուկի չհասած կանաչադեղնավուն կոները, 2 ճ/գ չորացրած եւ մանրած կոների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 10-15 րոպե պահել թույլ կրակի վրա, թրմել 30 րոպե եւ քամել: Խմել օրական 2-3 անգամ՝ 1/2-ական բաժակ, վերջին չափաբաժինն ընդունել քնելուց առաջ: Բուժման տեւողությունը՝ 3-4 շաբաթ:
Սրունքների խոցերի դեպքում շատ արդյունավետ է գիշերը հիվանդ մասերին մասուրի, սրոհունդի եւ չիչխանի յուղ քսելը (որպես ցավազրկող եւ վերքերն ապաքինող միջոց): Խորհուրդ է տրվում խմել արյունխմիկի թուրմ. 2ճ/գ մանրացրած արմատի վրա լցնել 0.5լ սառը եփջուր, թրմել 8-10 ժամ եւ խմել օրական 3 անգամ՝ 1-ական ճ/գ ուտելուց հետո: Բուժման տեւողությունը` մեկ ամիս:
Վերքերին դնել թարմ նեխուրի մանրած տերեւներ կամ օգտագործել նեխուրի քսուք, որը բաղկացած է նեխուրի ծեծած տերեւներից եւ թարմ սերուցքային կարագից կամ արեւածաղկի ձեթից:
Սրունքների խոցերի դեպքում 1 բաժակ եփջուրը լցնել սամիթի 1թ/գ ծեծած սերմի վրա, թրմել 1 ժամ՝ փաթաթած վիճակում: Խմել օրական 3 անգամ, 1/2-ական բաժակ: Բուժման տեւողությունը՝ 1 ամիս:
Սրունքների խոցերի դեմ. 1/2 թ/գ մանրած արյունխմիկի վրա լցնել 1 բաժակ սառեցրած եփջուր, թրմել 8 ժամ եւ քամել: Խմել օրական 3 անգամ, մեկական կում՝ ուտելուց հետո: Այդ նույն թուրմից կարելի է դնել թրջոցներ: Կարելի է եփած արյունխմիկով թաց թրջոցներ դնել ցավող մասերին: Բուժման տեւողությունը` մինչեւ մեկ ամիս:
Ամանի մեջ դնել հունական կանաչ ընկույզներ, դրանց վրա լցնել ձիթապտղի կամ արեւածաղկի ձեթ եւ 40 օր դնել արեւի տակ: Խորհուրդ է տրվում ցավող մասերը պատել այս նրբաքսուքով մինչեւ դրա վերջանալը: