Ինչպե՞ս ազատվել բերանի տհաճ հոտից
Բերանի տհաճ հոտը պայմանավորված է, որպես կանոն, մարսողական համակարգի օրգանների հիվանդություններով (ստամոքս, լյարդ, աղիներ, բերանի խոռոչ): Այդ իսկ պատճառով, բերանի տհաճ հոտի հայտնվելու դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ հետազոտվել համապատասխան մասնագետի` ատամնաբույժի և գաստրոէնտերոլոգի մոտ:
Ժողովրդական բժշկությունն այնուամենայնիվ առաջարկում է մի շարգ արդյունավետ դեղատոմսեր.
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Օշինդր դառը. դեղաբույսից 1-2 թ.գ-ի վրա լցնել լավ եռացած 1 բաժակ ջուր, 20 րոպե թրմել և քամել: Ստացված թուրմով ողողել բերանը օրվա ընթացքում 4-6 անգամ:
Լաստենու 20 տերևի վրա լցնել 0,5լ եռացած ջուր: Պատրաստել թուրմ և դրանով օրը 4-6 անգամ ողողել բերանը:
Քեմոն սովորական. 15 գ սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, պատրաստել թուրմ: Օրը 4-6 անգամ ողողել բերանը:
Անանուխ պղպեղային. դեղաբույսից 1 ճաշի գդալի վրա լցնել 0,5լ եռման ջուր: Թրմել 1 ժամ և օրը 4-6 անգամ ողողել բերանը:
Խնձոր.Կերեք որքան հնարավոր է շատ թարմ խնձորներ:
Վերցնել կաղնու կեղևը, սրոհունդի բույսը, կեչու տերևները, եղնջի բույսը, երիցուկը` հավասար քանակությամբ, եփել ու խմել որպես թեյ:
5 մեկնաբանույթուն
...
Erkar jamanak pchacac atam unenalu depqum, hnaravor e beranic thach hot?
Angam ete orva @ndacqum erku angam lvanal atamner@, ev parberabar ogtagorcel voch qaxcr mastak,
Susanna
Barev dzez es unem ljardi het kapvats xndir stamiksi ev legaparks heracvats e ljards metsatsats e djvar em marsum kerats inch xorhurd ktak
Anna Petrosyan
Susanna, նման դեպքերում հեռակա կարգով խորհուրդ տալը ճիշտ չեմ համարում։ Խորհուրդ կտամ հանդիպենք, բերեք Ձեր ունեցած հետազոտությունները և ախտորոշումները, մանրամասն զրուցենք, դա անվճար է։
Anna
seda, առանց առողջական վիճակին մանրամասն ծանոթանալու, խորհուրդ տալ չեմ կարող
seda
Barev dzez es 17 tarekan em ev unem berani shat thach hot . Inch karox eq xorurd tal tnayin paymanerum naxapes shnorakalutyun