Ինչո՞ւ է խանգարվում դաշտանը
Որո՞նք են դաշտանի խանգարման պատճառները։ Այսօր դաշտանի խանգարումը իրոք ցավոտ խնդիր է` ոչ միայն տարածված լինելու և օրեցօր էլ ավելի մեծ տարածում գտնելու պատճառով, այլև դրա դրդապատճառների տեսականու աճի, զանազանության, իրական պատճառների չափազանց թաքնված լինելու պատճառով։ Ի վերջո դա անպտղության պատճառ է։ Բոլորին է հայտնի, որ բուժումն արդյունավետ է, երբ հայտնի է պատճառը, հակառակ դեպքում՝ դա փակ արատավոր շղթա է։ Իսկ դաշտանի խանգարման իրական պատճառը գտնել շատ դժվար է, եթե չասեմ` գրեթե անհնար ։ Ինչո՞ւ գրեթե։ Որովհետև, եթե խանգարումն արդյունք է վերարտադրողական օրգանների ակնհայտ անառողջ վիճակի՝ բորբոքային կամ այլ, այս դեպքում բժիշկը հաջողությամբ բուժում է այն։
Սակայն բոլոր այլ դեպքերում, երբ դրդապատճառը հորմոնալ դաշտում է, իսկ դրանք այսօր կազմում են ճնշող մեծամասնությունը, խնդիրը պտտվում է արատավոր շղթայով` տարիներով չգտնելով իր լուծումը։ Ասեմ ավելին, տարատեսակ դեղորայքային բուժումների արդյունքում առաջանում են լրացուցիչ առողջական խնդիրներ, օրինակ, հորմոնալ դեղորայքով բուժումը հետագայում շատերի մոտ առաջ է բերում միոմայի առաջացում, նյութափոխանակության խանգարում, գիրացման և տարբեր այլ խնդիրներ, որոնք շատերը չեն էլ դիտարկում որպես իրենց ստացած բուժման հետևանք, իսկ բուժող բժիշկն ինքը դրա մասին երբեք չի ասի Ձեզ։ Նա լավագույն դեպքում կառաջարկի Ձեզ հիմա էլ դա բուժել և կրկին դեղորայքով, որն ունի կողմնակի ազդեցությունների պատկառելի ցանկ։ Երբևէ կարդացե՞լ եք այն։ Հենց խնդիրն էլ դրանում է։
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ընդհանրապես մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, արագ հարմարվող և վերականգնվող խելացի (ես կասեի նույնիսկ չափից ավելի խելացի) համակարգ է։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ այսօրվա գիտական բժշկությունն անտեսում է դա. օրինակ, կարճատեսին նշանակում են ակնոց կրել, և նա այլևս երբեք չի վերադարձնում իր տեսողությունը, իսկ բնաբուժությունն այն վերականգնում է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդու օրգանիզմում կան գործառույթներ, որոնց ընթացքի արհեստական միջամտության, օրինակ, դեղորայքի, ակնոցի և այլն, դեպքում տվյալ օրգանը կամ համակարգն սկսում է «ծուլանալ», և խինդիրն էլ ավելի է խորանում։ Այդ շարքին են պատկանում նաև հորմոնալ բնույթի դաշտանային խանգարումները։ Երբ օրգանիզմը, օրինակ, լրացուցիչ հորմոն է ստանում դեղորայքի ձևով, սկսում է էլ ավելի քիչ ինքնուրույն արտադրել այն։ Դեղորայքի ազդեցության տակ հորմոնալ խանգարումը որոշ ժամանակ, կարծես թե, կարգավորվում է, սակայն հետո ամենը կրկնվում է։ Օրգանիզմը շատ արագ ընտելանում է նույն դեղորայքին, արդյունքը թուլանում է, հարկ է լինում փոխել մեկ այլով, հետզհետե գումարվում են նաև այլ խնդիրներ։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է չլուծված։
Հորմոնները սինթեզվում են օրգանիզմի տարբեր օրգաններում. ինչպե՞ս հասնել նրան, որ այդ օրգաններն ինքնուրույն ճիշտ աշխատեն, չէ՞ որ արհեստական ներմուծումը չի կարգավորում տվյալ օրգանի աշխատանքը, այն ընդամենը ժամանակավորապես լրացնում է պակասը, սակայն օրգանիզմը, ստանալով տեղեկություն, որ թերին լրացված է, այլևս չի էլ փորձում ինքնուրույն արտադրել այդ հորմոնը, նա գիտի, որ դրա կարիքը չկա։ Նույն մեխանիզմն է աշխատում, երբ շաքարախտով հիվանդն սկսում է դեղորայքային ինսուլին ընդունել։ Փաստացի տեղի է ունենում ոչ թե օրգանիզմի բուժում, այլ խնդրի էլ ավելի խորացման գործընթաց։ Սա է այսօրվա բժշկության ընտրած ուղին։
Մեկ այլ հարց. իսկ ի՞նչն է հորմոնալ խախտում առաջացնում։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Ինչո՞ւ է այն այդպիսի ահագնացող տեմպերով աճում հենց այս վերջին տասնամյակների ընթացքում, ի՞նչ կարող եք անել Դուք այդ խնդրից խուսափելու կամ ազատվելու համար։
Եթե Ձեզ թվում է, որ այս հարցերով պիտի զբաղվեն բժիշկները, և Դուք այստեղ անելիք չունեք, չարաչար սխալվում եք, որովհետև հորմոնալ խանգարման դեպքում հիմնական անելիքը Ձերն է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդն իր կառուցվածքով նախատեսված չէ վարելու այնպիսի կյանք, որը քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացման «շնորհիվ» վարում է այսօր։ Այդ զարգացումը շատ ավելի արագընթաց է հենց վերջին երկու տասնամյակներում։ Մենք զբոսնում ենք, խաղում ենք, հյուր ենք գնում, երկրից երկիր ենք մեկնում համակարգչի առջև նստած, առանց շարժվելու. փաստացի համակարգչի կցորդ ենք։ Մենք կլոր տարի ուտում ենք այնպիսի մթերքներ, որոնք խաթարում են մեր օրգանների աշխատանքը, մենք, ձգտելով էլ ավելի մեծ հարմարությունների, օգտվում ենք այնպիսի սարքերից, որոնք մեզ վնասում են։ Բնավ, կոչ չեմ անում այդ ամենից հրաժարվելու, ո՜չ, ուղղակի հուշում եմ, որ դաշտանի խանգարումների դրդապատճառների տեսականու աճը, զանազանությունը, իրական պատճառների չափազանց թաքնված լինելն ապահովում են հենց այսպիսի գործոնները, և ոչ մի բժիշկ սրա մեջ չի խորանում։
Հուշում եմ նաև, որ ցանկացածից պետք է օգտվել` պահպանելով «անվտանգության տեխնիկայի» կանոնները, ծանր ու թեթև անելով առողջության տեսանկյունից։ Իսկ այս ամենը, համաձայնե’ք, հենց Ձեր ձեռքերում է։ Առօրյայում որոշակի փոփոխություններ կատարելու, սովորություններ փոխելու և կանոնների հետևելու դեպքում հորմոնալ խանգարումները կարգավորվում են։ Այս ամենը, բնաբուժության հետ զուգորդմամբ, կարգավորում է օրգանիզմի խաթարված գործառույթը, հիմնովին վերականգնում նրա ճիշտ աշխատանքը։ Հասկանալի է, որ դա միանգամից չի կատարվում, խախտումն էլ միանգամից չի եղել։ Այն արտահայտվել է Ձեզ համար գուցե անսպասելի, ուստի միանգամից, բայց հասունացել, կուտակվել և խաթարել է օրգանիզմի աշխատանքը տարիներ շարունակ։ Հիմա էլ պահանջվում են ջանքեր և ժամանակ օրգանիզմը կարգի բերելու համար։ Եվ բնությանը համահունչ լինելու դեպքում այդ կարգավորումը կատարվում է անվնաս և հիմնովին։
Այս խնդրին վերաբերող իրավիճակներն արտացոլվում են բազում ստացած հարցերում։ «16 տարեկան եմ, դաշտան չեմ տեսնում։ Դաշտանս 2-3 ամիս մեկ է լինում, 23 տարեկան եմ։ Չեմ հղիանում, ֆոլիկուլ չի ձևավորվում։» և այլն։
Եվ, իհարկե, հարց՝ ի՞նչ անել։
Պատասխանը մեկն է՝ զբաղվել խնդրով. դիմել բժշկի, ստանալ ախտորոշում, որից հետո որոշել` բուժվել դեղորայքով, թե՞ բնաբուժության մեթոդներով, թե՞ զուգորդել այդ 2–ը։ Սակայն այս 2 դեպքում էլ սխալ է ակնկալել բուժում հեռակա կարգով, ինչը փորձում են անել շատերը։ Սա ևս դասում եմ տեխնոլոգիաների վնասակար կողմին։ Լավ է, որ կարելի է դրանց շնորհիվ ստանալ բազմաթիվ տեղեկություններ առողջության մասին, հեռակա շփվելով պարզել ընդհանուր հարցեր, սակայն 2 կամ թեկուզ 10 բառով նկարագրել խնդիրն ու սպասել, որ Ձեզ բուժում կնշանակեն, առնվազն անլուրջ է։ Անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն ողջ օրգանիզմի վիճակի, առկա հիվանդությունների և ախտորոշումների մասին, անհրաժեշտ է զրույց, որի ընթացքում քննարկվում են կարևոր հարցեր։ Եվ այդ ամենից հետո միայն մշակվում է բուժման անհատական ծրագիր։ Այսինքն`բուժում, որը կազմվել է միայն Ձեզ համար և ոչ հարևանի, բարեկամի խնդրի լուծման. «ինձ օգնել է, դու էլ փորձիր» սկզբունքով։
Ցավոք, հեռանում ենք բնությունից, չգիտենք ու չենք վստահում նրա ուժին, բայց նա զորեղ է։ Ի սկզբանե նա տվել է մեզ ամենակարևորը՝ առողջութունը, իսկ դրա տնօրինումն արդեն յուրաքանչյուրի ձեռքում է։ Պահպանե՛ք Ձեր առողջությունը բնական միջոցներով, դա լավագույն ուղին է։
550 մեկնաբանույթուն
Anna
Mariam, այո, վտանգավոր է,և այդ խնդրով պետք է զբաղվեք։
Anna
Tamara, դեռևս պետք չէ անհանգստանալ, եթե մոտակա 1 տարում չկարգավորվի, գրեք։
RM
Barev dzez es 19 tarekanem..indz mot dashtany sksvel e 15 tarekanum…bayc dashtan unecel em 3-4amisy mek…caver chunem…qashs,hasaks normala…bayc mi pah ka erb dashtani orery galis en karces vorovaynums inchvor ban zgum em bayc aydpes el dashtan chi linum…mek shabat arach mi qani katil aryan nman hexuk ekav hima nuynpes…xndrum em kaseq da inch hivandutyun karox e linel(es shatem vaxenum)…xangarumy karoxe stresneri artyunq linel???es himnakan et jamanakahatvacum shatem nexvel u lac exel
Varduhi
Barev dez xndrum em kpatasxaneq.es dashtanayin cikl unenum em bayc shat vat arden erevi 6 amis klini shat vat.qich arajin ory ev mnacac orery 5 orery linum e annshat kaseq inchic e xndiry
Gohar
Barev dzez bjshkuhi jan indz kaseq hnaravore dashtani orer@ krchatven 21 tarekanem amusnacac em unem erexa arten ereq amise bujvelem infekcia kar minchev bujvel@ arat dashtan unei ……asem axjik vaxtela arat exel isk hima arajin orna arat artyoq anhangstanalu kariq ka ev 37 jermutyunem unenum mek or
gohar
barev bjchkyhi jan mi ban h arcnem dachtanc normal 4iambox4 gicer qrtnym em 4em qnym gnacel em ginekologi mot dexa nchanakel xmym em baic 4i oqnym in4 anem
LENA
barev chez bjshkuhi es unem ujex artadrutyun inchi het da kapvac klini nachapes shnorakalutyun
Tamara
Bjishk es 14 tarekan em dashtanc amen amis 10 or ushanum e inch xorhurd ktaq
Anna
Gohar, սկզբում ստուգվեք գինեկոլոգի մոտ։ Եթե օրգանական խնդիր չլինի, կարող եք գալ անհատական հանդիպման։ Համենայն դեպս խորհուրդ կտամ խուսափել հորմոնալ դեղորայք ընդունելուց։
Gohar
Barev dzes im mot nkatvum e dashtani cikl xangarum.es unem mek txa.cankutyun unem hxianalu bayc chi stacvum inch anem vor npasti arag hxianalun.naxapes shnorhakalutyun
Anna
mari, մազակալումն ինքնին հորմոնալ խախտման արդյունք է։ Հեռակա կարգով նման հարցի դեպքում խորհուրդներ տալ հնարավոր չէ։
mari
barev dzez es dimel em ginekologi asacin vor cvarans borboqvac e isk hormonal shexum chka bayc mazern gnalov shatanum en krcqis ev poris vra isk dashtans mnum e anpopox amsva mej 1 or araj es unenum ei 3-4 or caver unem mejqis ev poris shrjanum xndrum em mi xorhurd tveq
Satenik
Barev dzez bjiskuhi djan kuzei imanal poxer vor pak lini linuma dranich dastan ankaeunana norich
Anna
angel, դեռևս ոչ, բայց անպայման դաշտանի գրաֆիկ կազմեք,հետո անհրաժեշտ կլինի, և եթե առաջիկա 1 տարում չկարգավորվի, եկեք խորհրդատվության։
Anna
mari, Ձեզ մոտ հավանաբար հորմոնալ խանգարում է տեղի ունեցել։ Հեռակա կարգով նման հարցերը չեն լուծվում, եթե Հայաստանում չեք, ուրեմն դիմեք գինեկոլոգի, թեև հորմոնալ դեղորայք ընդունելն էլ չեմ համարում միանշանակ լավ տարբերակ։
angel
barev dzez yes dzez harc unem bjishk jan yes arden 14 tarekanem arden 1 taruc avele dashtayn em linum bayc arden motavorapes yerevi 5 amise cor mi amis@ linumem myus amis@ voch isk ays amisel arden mot 8 ore ushacele da vtangavore.naxapes mersi
mari
patasxaneq xndrum em
mari
hargeli bshkuhi qani vor es chem gtnvum hayastanum chem karox aycelel cez xndrum em aseq inj dex ogtagorcem dashtans kargavorvi ev mazern veranan naxapes shnorakalutyun
mari
barev cez inc mot 2 3 amis e dashtann tevum ‘1 or 2 orn verjanum e ev poris ev demqis vra arajacel e mazer xndrum em ogneq
Anna
AREVIK, մինչև գալը մայրիկը թող զանգահարի պարզեմ, ինչպիսի՞ հետազոտություններ եք կատարել և այլ հարցեր։
AREVIK
xndrum em patasxaneq ed patasxanica kaxvac mer @tex gal@,menq xarabax enq mnum
AREVIK
bjshkuhi jan knereq eli mi harc el tam isk erashxavorum eq vor kbujeq u hetagayum hasaks, qashs knormalana,normal dashtan ktesnem u apagayum kkaroxanam erexa unenal
Anna
AREVIK, Երևանում, բայց սկզբից մայրիկը թող զանգահարի 091-517-207 համարով։
AREVIK
isk duq vortex eq mnum?
Anna
AREVIK, խորհուրդ կտամ մայրիկի հետ միասին գաք ինձ մոտ, եթե կան հետազոտումների արդյունքներ, անպայման բերեք։
AREVIK
bjshkuhi jan es 14 tarekan em u @ndanrapes dashtan chem tesel, hasaks shat cacr e @ndanrapes chem hasunanum,shatt em xndrum asaceq inch anen..naxapes shnorhakalutyun
AREVIK
Barev dzez
Anna
Zara, պայմանավորվելու համար զանգահարեք։
Zara
vortexe gtnvum?erb karox em motenal?
Anna
Nune, կախված է ախտորոշումից և նայած, թե ինչ նկատի ունեք՝ ասելով վտանգավոր։ Սկզբից ախտորոշվեք։
Nune
isk da karoxe vtangavor linel?
Anna
Nune, կատարեք քսուկի զննություն, արդյունքները թղթային տարբերակով բերեք նայեմ կամ ուղարկեք։ Ամեն դեպքում մշտական արտադրության պատճառը պետք է պարզել։
Anna
liza, ես Ձեր հարցին արդեն պատասխանել եմ։
liza
bjisk jan patasxaneq xndrumeme
Nune
ka nayev amis vor arat e linum artadrutyuns.
Nune
bare dzez es 21 tarekan em dastans unenum em mi qani or tarberutyamb…dastanic araj unenum em artadrutyunem spitak ..nayev ayt artadrutyuny unenum em amboxj amsva yntacqum bayc mijin qanakutyamb…kaseq da vtangavor e?
Anna
Hasmik, վտանգավոր չէ, ուղղակի ցանկալի չէ դեղ օգտագործելը, իսկ ծծնդաբերությունից հետո ցավերը կարող են մեղմանալ, անգամ վերանալ։ Խորհուրդ չեմ տալիս նաև պաշտպանվել, մի՛ կորցրեք ժամանակը։
Anna
Anna,ամեն դեպքում վահանագեղձի և հորմոնների հետազոտություն անպայման պետք է կատարել, դրանից հետո արդյունքները թղթային տարբերակով բերեք տեսնեմ, աշխատեք խուսափել հորմոնալ դեղերից։
Anna
Ani, հավանաբար հորմոնալ խնդիր է, բայց սկզբից ստուգվեք գինեկոլոգի մոտ, դրանից հետո գրեք արդյունքների մասին։
Hasmik
Barev dzes 21 tarekan em amusnacac arajin dashtanic sksac minch aysor amen amis nuyn ore kamu mi qani or shut tesel em dashtan .parzapes misht cavot e exek arajin ore ev cavazkox em oktagorcel da ardyoq vtangavor e nshem der chem hxiacnecel pashtpanvel enq?shnorakalutyun
Anna
Bafev dzez sireli bjiahkuhi jan hianumem dzer patasxannerov…xndrumem indz nuyn pes ogneq dzer xorhrdov….es amisnacelem 19 tarekanum normal cikl em unecel.amisnanaluc heto mi amsi ushaceler cikls gnaci bjshki asec jxiutyun chka nshanakec dyufaston xmeci hajord amsum hxiaca…balikis cnveluc heto 7 rd amsum nor hivandaca….mi 8 amis normaler heto noric xaxtvec …baliks 2 3 tarekane e chem hxianum cikls ankanone.bjiahks noric dyufaston nshanakec xmeci chognec…hima xl asele vor zobi analiz lam mekel hormonneri….xndrumem aseq ete karoxem tnakan mijocov kargavorel apa inchpes?xndrumem ogneq inch anem.hetaga bartutyunneric xusapelu hamar ….ahnorhakal em
liza
?????
Ani
Or@ chi ushanum,bauc gal@ qich e galis amen angam nvazum.e
Ani
Barev dez bjishk yes 26 tarekan em ,indz mot misht normal e ,@ntacel dashtan@ bayc arden 4 amis e ayn tevum e 3or ev hamarya shat qich e aryun galis inchic karox e linel da ,amusnacac chem,
Anna
ARMINE, լինում են դեպքեր, երբ մի քանի ամիս է պահանջվում դաշտանի կարգավորման համար, ամեն դեպքում հետևեք ընթացքին և կազմեք գրաֆիկ։
ARMINE
barev dez .7 amis e inch cnndaberel em 6 amsum dashtan e sksvel 4 orov hachord amsum dashtan chi sksvel da normal e te che
liza
lavvvv shnorakalutyun mekel bjishk inch anem vor vochilner@ mekel anidzner@ tapen
Anna
liza, հիմա ոչ, մինչև 16 տարեկանը պետք է կարգավորվի, բայց եթե չկարգավորվի կամ ընդմիջումներն ավելի երկարեն, գրեք։
liza
bjishk jan yes 14 tarekanem yev 1 taruc avele inch dashtaynem linum bayc aynpese vor 1 amis@ linumem myus amis@ voch da vtangavore
liza
barev dzez bjishk jan yes uzumeme dzez mi harc tal.yes unem dashtayni het problemener yes 14 tarekanem arden mi taruc avele dashtaynem linum bay aynpese vor 1 amis linumem mi amis chem linum da vtangavore.