Ինչո՞ւ է խանգարվում դաշտանը
Որո՞նք են դաշտանի խանգարման պատճառները։ Այսօր դաշտանի խանգարումը իրոք ցավոտ խնդիր է` ոչ միայն տարածված լինելու և օրեցօր էլ ավելի մեծ տարածում գտնելու պատճառով, այլև դրա դրդապատճառների տեսականու աճի, զանազանության, իրական պատճառների չափազանց թաքնված լինելու պատճառով։ Ի վերջո դա անպտղության պատճառ է։ Բոլորին է հայտնի, որ բուժումն արդյունավետ է, երբ հայտնի է պատճառը, հակառակ դեպքում՝ դա փակ արատավոր շղթա է։ Իսկ դաշտանի խանգարման իրական պատճառը գտնել շատ դժվար է, եթե չասեմ` գրեթե անհնար ։ Ինչո՞ւ գրեթե։ Որովհետև, եթե խանգարումն արդյունք է վերարտադրողական օրգանների ակնհայտ անառողջ վիճակի՝ բորբոքային կամ այլ, այս դեպքում բժիշկը հաջողությամբ բուժում է այն։
Սակայն բոլոր այլ դեպքերում, երբ դրդապատճառը հորմոնալ դաշտում է, իսկ դրանք այսօր կազմում են ճնշող մեծամասնությունը, խնդիրը պտտվում է արատավոր շղթայով` տարիներով չգտնելով իր լուծումը։ Ասեմ ավելին, տարատեսակ դեղորայքային բուժումների արդյունքում առաջանում են լրացուցիչ առողջական խնդիրներ, օրինակ, հորմոնալ դեղորայքով բուժումը հետագայում շատերի մոտ առաջ է բերում միոմայի առաջացում, նյութափոխանակության խանգարում, գիրացման և տարբեր այլ խնդիրներ, որոնք շատերը չեն էլ դիտարկում որպես իրենց ստացած բուժման հետևանք, իսկ բուժող բժիշկն ինքը դրա մասին երբեք չի ասի Ձեզ։ Նա լավագույն դեպքում կառաջարկի Ձեզ հիմա էլ դա բուժել և կրկին դեղորայքով, որն ունի կողմնակի ազդեցությունների պատկառելի ցանկ։ Երբևէ կարդացե՞լ եք այն։ Հենց խնդիրն էլ դրանում է։
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ընդհանրապես մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, արագ հարմարվող և վերականգնվող խելացի (ես կասեի նույնիսկ չափից ավելի խելացի) համակարգ է։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ այսօրվա գիտական բժշկությունն անտեսում է դա. օրինակ, կարճատեսին նշանակում են ակնոց կրել, և նա այլևս երբեք չի վերադարձնում իր տեսողությունը, իսկ բնաբուժությունն այն վերականգնում է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդու օրգանիզմում կան գործառույթներ, որոնց ընթացքի արհեստական միջամտության, օրինակ, դեղորայքի, ակնոցի և այլն, դեպքում տվյալ օրգանը կամ համակարգն սկսում է «ծուլանալ», և խինդիրն էլ ավելի է խորանում։ Այդ շարքին են պատկանում նաև հորմոնալ բնույթի դաշտանային խանգարումները։ Երբ օրգանիզմը, օրինակ, լրացուցիչ հորմոն է ստանում դեղորայքի ձևով, սկսում է էլ ավելի քիչ ինքնուրույն արտադրել այն։ Դեղորայքի ազդեցության տակ հորմոնալ խանգարումը որոշ ժամանակ, կարծես թե, կարգավորվում է, սակայն հետո ամենը կրկնվում է։ Օրգանիզմը շատ արագ ընտելանում է նույն դեղորայքին, արդյունքը թուլանում է, հարկ է լինում փոխել մեկ այլով, հետզհետե գումարվում են նաև այլ խնդիրներ։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է չլուծված։
Հորմոնները սինթեզվում են օրգանիզմի տարբեր օրգաններում. ինչպե՞ս հասնել նրան, որ այդ օրգաններն ինքնուրույն ճիշտ աշխատեն, չէ՞ որ արհեստական ներմուծումը չի կարգավորում տվյալ օրգանի աշխատանքը, այն ընդամենը ժամանակավորապես լրացնում է պակասը, սակայն օրգանիզմը, ստանալով տեղեկություն, որ թերին լրացված է, այլևս չի էլ փորձում ինքնուրույն արտադրել այդ հորմոնը, նա գիտի, որ դրա կարիքը չկա։ Նույն մեխանիզմն է աշխատում, երբ շաքարախտով հիվանդն սկսում է դեղորայքային ինսուլին ընդունել։ Փաստացի տեղի է ունենում ոչ թե օրգանիզմի բուժում, այլ խնդրի էլ ավելի խորացման գործընթաց։ Սա է այսօրվա բժշկության ընտրած ուղին։
Մեկ այլ հարց. իսկ ի՞նչն է հորմոնալ խախտում առաջացնում։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Ինչո՞ւ է այն այդպիսի ահագնացող տեմպերով աճում հենց այս վերջին տասնամյակների ընթացքում, ի՞նչ կարող եք անել Դուք այդ խնդրից խուսափելու կամ ազատվելու համար։
Եթե Ձեզ թվում է, որ այս հարցերով պիտի զբաղվեն բժիշկները, և Դուք այստեղ անելիք չունեք, չարաչար սխալվում եք, որովհետև հորմոնալ խանգարման դեպքում հիմնական անելիքը Ձերն է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդն իր կառուցվածքով նախատեսված չէ վարելու այնպիսի կյանք, որը քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացման «շնորհիվ» վարում է այսօր։ Այդ զարգացումը շատ ավելի արագընթաց է հենց վերջին երկու տասնամյակներում։ Մենք զբոսնում ենք, խաղում ենք, հյուր ենք գնում, երկրից երկիր ենք մեկնում համակարգչի առջև նստած, առանց շարժվելու. փաստացի համակարգչի կցորդ ենք։ Մենք կլոր տարի ուտում ենք այնպիսի մթերքներ, որոնք խաթարում են մեր օրգանների աշխատանքը, մենք, ձգտելով էլ ավելի մեծ հարմարությունների, օգտվում ենք այնպիսի սարքերից, որոնք մեզ վնասում են։ Բնավ, կոչ չեմ անում այդ ամենից հրաժարվելու, ո՜չ, ուղղակի հուշում եմ, որ դաշտանի խանգարումների դրդապատճառների տեսականու աճը, զանազանությունը, իրական պատճառների չափազանց թաքնված լինելն ապահովում են հենց այսպիսի գործոնները, և ոչ մի բժիշկ սրա մեջ չի խորանում։
Հուշում եմ նաև, որ ցանկացածից պետք է օգտվել` պահպանելով «անվտանգության տեխնիկայի» կանոնները, ծանր ու թեթև անելով առողջության տեսանկյունից։ Իսկ այս ամենը, համաձայնե’ք, հենց Ձեր ձեռքերում է։ Առօրյայում որոշակի փոփոխություններ կատարելու, սովորություններ փոխելու և կանոնների հետևելու դեպքում հորմոնալ խանգարումները կարգավորվում են։ Այս ամենը, բնաբուժության հետ զուգորդմամբ, կարգավորում է օրգանիզմի խաթարված գործառույթը, հիմնովին վերականգնում նրա ճիշտ աշխատանքը։ Հասկանալի է, որ դա միանգամից չի կատարվում, խախտումն էլ միանգամից չի եղել։ Այն արտահայտվել է Ձեզ համար գուցե անսպասելի, ուստի միանգամից, բայց հասունացել, կուտակվել և խաթարել է օրգանիզմի աշխատանքը տարիներ շարունակ։ Հիմա էլ պահանջվում են ջանքեր և ժամանակ օրգանիզմը կարգի բերելու համար։ Եվ բնությանը համահունչ լինելու դեպքում այդ կարգավորումը կատարվում է անվնաս և հիմնովին։
Այս խնդրին վերաբերող իրավիճակներն արտացոլվում են բազում ստացած հարցերում։ «16 տարեկան եմ, դաշտան չեմ տեսնում։ Դաշտանս 2-3 ամիս մեկ է լինում, 23 տարեկան եմ։ Չեմ հղիանում, ֆոլիկուլ չի ձևավորվում։» և այլն։
Եվ, իհարկե, հարց՝ ի՞նչ անել։
Պատասխանը մեկն է՝ զբաղվել խնդրով. դիմել բժշկի, ստանալ ախտորոշում, որից հետո որոշել` բուժվել դեղորայքով, թե՞ բնաբուժության մեթոդներով, թե՞ զուգորդել այդ 2–ը։ Սակայն այս 2 դեպքում էլ սխալ է ակնկալել բուժում հեռակա կարգով, ինչը փորձում են անել շատերը։ Սա ևս դասում եմ տեխնոլոգիաների վնասակար կողմին։ Լավ է, որ կարելի է դրանց շնորհիվ ստանալ բազմաթիվ տեղեկություններ առողջության մասին, հեռակա շփվելով պարզել ընդհանուր հարցեր, սակայն 2 կամ թեկուզ 10 բառով նկարագրել խնդիրն ու սպասել, որ Ձեզ բուժում կնշանակեն, առնվազն անլուրջ է։ Անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն ողջ օրգանիզմի վիճակի, առկա հիվանդությունների և ախտորոշումների մասին, անհրաժեշտ է զրույց, որի ընթացքում քննարկվում են կարևոր հարցեր։ Եվ այդ ամենից հետո միայն մշակվում է բուժման անհատական ծրագիր։ Այսինքն`բուժում, որը կազմվել է միայն Ձեզ համար և ոչ հարևանի, բարեկամի խնդրի լուծման. «ինձ օգնել է, դու էլ փորձիր» սկզբունքով։
Ցավոք, հեռանում ենք բնությունից, չգիտենք ու չենք վստահում նրա ուժին, բայց նա զորեղ է։ Ի սկզբանե նա տվել է մեզ ամենակարևորը՝ առողջութունը, իսկ դրա տնօրինումն արդեն յուրաքանչյուրի ձեռքում է։ Պահպանե՛ք Ձեր առողջությունը բնական միջոցներով, դա լավագույն ուղին է։
550 մեկնաբանույթուն
Maria
Bjishk jan der 6 amis unenq vor liarjeq haraberutyun@ darna 1 tari..xorhurd tveq inch anem vor hxianam
Ani
Barev dzez es 15 tarekan u heshtocic artahosq unem spitak guyni Da inchic e?
Anna
Maria, մոտավորապես 21–3–ը դեկտեմբերի, կարելի է ավելի ճշգրիտ իմանալ, եթե ջերմային գրաֆիկ ունենաք կազմած։ Ընդունված է, որ 1 տարի անընդմեջ սեռական կյանքով ապրելու և չհղիանալու դեպքում, պետք է անհանգստանալ, բայց Ձեր դեպքում այդ լիարժեք 1 տարին ե՞րբ կլինի։
Maria
Da bjishk jan nshem vor arten 1 tari e amusnacac em bayc amusnus het haraberutyan mej em 6 amis..da anhangstanalu texiq talis e chhxianalu?n
Maria
Lsel em vor hxianalu hatuk orer kan vorqan jamanakahatvacum en hxianam vor orern en npashtavor….yes dashtan tesel em amsi 8 in 14 in lavacel em..hima erb e hxiutyan shansern mecanum
Maria
Bjishk jan ancac amis amsi 3 in ays amis 8 in exav yev tevec 6 or..isk mi harcel eli tam bjishk jan dashtanic qani or petqa ancni vor karoxanam hxianam?
Anna
Ani, ձեռքի օճառները վնասակար են և ոչ միայն դաշտանի ժամանակ։ Գերադասելի են մանկական առանց հոտի բուսային հիմքով օճառները։
Anna
Maria, եթե դա մի քանի օր տատանում է, ապա նորմայի մեջ է, անհանգստանալու կարիք չկա։ Եթե ոչ, գրեք Ձեր օրերի գրաֆիկը։
Anna
Նարե, կարող եք դեռևս մի քիչ էլ սպասել, սակայն եթե անհանգստանում եք, կատարեք սոնոգրաֆիկ հետազոտություն, պատասխանը տեսնելուց հետո կկարողանանք քննարկել պատճառները։
Anna
Mari,հղիանալ հնարավոր է, սակայն եղեք կրկնակի ուշադիր արտարգանդային հղիություն չլինի։ Իսկ վիրահատությունից հետո հարաբերությունը առնվազն 2–3 շաբաթից,եթե լապարասկոպիկ է եղել, իսկ ավելի լավ է դիմեք Ձեզ վիրահատող բժշկին և՛ կիմանաք հետվիրահատական վիճակը, և կպարզեք սեռական կյանքի հարցը։ Ամեն մարդու մոտ յուրովի է ընթացքը լինում։
Ani
Bjshkuhi chisht e vor dashtani jamanak ochar ogtagorcel@ shat vnasakar e
Maria
Bjishk jan 10 tarekanic dashtan em unecel..amen amis tarber oreri e linum..arten 18 tarekan em amusnacac em eli tarber oreri e linum dashtans..inchic e da..
Նարե
Բարև Ձեզ։ Ես 14 տարեկան եմ դեռ դաշտան չեմ տեսել։Ունեմ որովայնի ցավեր և սպիտակ արտադրություն։ Կարողեմ իմանալ թե ինչն է պատճառը,որ չեմ տեսնում դաշտան։
Mari
Barev dzez .bjshkuhi jan im dzax dzvaranum haytnabervel kisa vori paytelu hetevanqov heracrel en dzvarans.indz shat e huzum mi dzvaranov hastat hxianal karox em ? Ev virahatutyunic vorqan jamanak heto kareli e haraberutyun unenal
Anna
Varduhi, պատճառները շատ զանազան են, առանց ախտորոշումների, լրացուցիչ տեղեկությունների որևէ բան ստույգ ասել հնարավոր չէ։ Արգանդի վզիկի խնդրի դեպքում, պետք է դիմել գինեկոլոգի։
Varduhi
EV CHEQ ASI EXOYOV ARGANDI VZIKI HET KAPVAC XNDIRNER@ EREVUM EN,ORINAK EROZIAN?
Varduhi
Վաղ պրեմբրիոնիկ կորուստներ ինչու են լինում?
Varduhi
BAREV DZEZ BJSHKUHI ES HXIANUM EM BAYC PTXACUN MI AMSEKANIC CHI MECANUM,INDZ ASELEN NORMAL E AMEN INCH,CHEIQ ASI INCHIC KLINI?SHNORHAKALUTYUN
Dina
Shaat shnorhakal em bjshkuhi jan
Anna
Dina, նորմալ է։
Dina
Barev cez bjshkuhi jan.im amen amsva dashtan@ 2 orov shut em linum.u nshanner em unenum vor sksvelue dashtans.aysinqn aryonati0p artadrutyun .ardyoq normal e da??
Anna
Anush, խորհուրդ կտամ այդ հատվածի սոնոգրաֆիա կատարել։
Anna
Inna, սովորաբար ուշացման 3–րդ շաբաթից հետո արտահայտվում են հղիության նշանները։ Կարող եք նաև հղիության թեստ կատարել։
Anna
Anushik, արտադրություն սովորաբար լինում է դաշտանից 5-6 օր հետո մոտ 1 շաբաթ (այս թվերը յուրաքնչյուրի մոտ տատանվում են )։ Նորմալ է համարվում թափանցիկ կամ սպիտակ արտադրությունը, իսկ կաթնաշոռայինը հարցականներ է առաջացնում։
Anush
Barev cez,es 22 tarekan em ev unem caver aj koxmum .kuyr axiqi koxmers ,bayc herecrel em 2 tari araj.hnaravore vor xranicheski linin kam mrsacutyan het kap uni ad cavern???naxapes shnorhakalutyun.
Inna
Inchqan spasem hargeli bjishk?
Anushik
Im artadrutyun@ katnashori nmane linume misht bayc hot@ thach che tarber kayqerum kardaci vor da vkayume aroxch linelu masin bayc kayqerel kayin vor ayntex gracer ptqe normayum chlini .inch karoxem anel koneq
Anna
Inna, խոսքը գնում էր օգոստոսի 2 օր ուշացման մասին, իսկ idk ays smis voch, ես հասկացա, որ այս ամիս չի ուշացել։ Եթե 15 օր ուշացել է, ուղղակի սպասեք և հետևեք Ձեր ինքնազգացողությանը. սրտխառնոց, քնկոտություն և այլն։
Inna
Bayc bjishk Jan es erbeve xndir Chem unecel kapvac dashtani het….isk ays amiss Arden 15 or ushanum e…xndrumem kaseq inch anem ?knereq
Anna
inna, դա հղիոըթյուն չէր, իսկ մի քանի օր տատանումը նորմայի մեջ է։
Anna
MAYA, հիմա խորհուրդ կտամ խմել եղինջի թուրմ (2ճ.գ. հումքին 1 բաժակ ջուր), խմել օրվա ընթացքում,1/3–ական բաժակ։ Օգնել կարող եմ մանրամասներին ծանոթանալուց հետո, անհատական զրույցի ժամանակ։
MAYA
18 TAREKAN EM 3 TARI NORMAL DASHTAN EM UNENUM MI AMIS E DASHTANAYIN CIKLS ERKAREL E 14 OR E CHI ANCNUM BAYC ES VERJI OR@ KARICHNIVI ARYUN UNEM, XNDRUM EM KOGNEQ INC
Anna
Ani, լինում են նաև այդպիսի դեպքեր։ Սակայն սխալ է ոչինչ չձեռնարկել մի քանի տարի այն հույսով, որ ինքն իրեն կանցնի։ Կարևոր է հենց սկզբից վերահսկել իրավիճակը և խնամել մաշկը թե՛ բշտիկների առաջացման ժամանակ և թե՛ առանց դրանց, կարևոր դեր ունի նաև սնունդը։
Ani
Isk hnaravor e vor inqn iren ancni
Anna
Ani, խորհուրդ կտամ միայն բնական միջոցների օգնությամբ լուծել խնդիրը։ Դրա մասին կարող եք կարդալ «Տնային առողջարան» ամսագրի թիվ 9 համարում, որը կլինի վաճառքում թերթերի կրպակներում և փոստային բաժանմունքներում մոտավորապես հոկտեմբերի 5–ից, կամ կարող եք օգտվել իմ անհատական խորհրդատվությունից։
Ani
Barev dzez es 15 tarekan em es 1tari e inch chakatis vra psukner e durs tvel…dashtanis orderin aveli e tesaneli darnum….vor asem shat mec psukner en Che mec chen…u ed pzukner@ durs tvecin en jamanak erb vor es ardenen hivandaca aysinqn dashtanics heto…inch xorhurd ktaq bjshkuhi jan inch Dex ogtagorcem Kam inch anem vor pzukner@ veranan…duq shat xelaci bjshkuhi sq Hastat mi elq kgtneq
Anna
Anna, հեշտանքին հասնելուն կօգնի, սակայն զգուշացեք սնկայինից։
Anna
Ani, տարբեր միջոցներ կան վաճառքում, ինչպես նաև գոյություն ունեն արդյունավետ բնական միջոցներ։ Դրանց կարող եք ծանոթանալ «Տնային առողջարանի» այս տարվա թ.1 համարում։
Anna
Anushik, պետք է սկզբում պարզել արտադրության պատճառը, ստանալ ախտորոշում, հետո նոր մտածել այդ ախտորոշման հետևանքների մասին, իսկ ավելի լավ է բուժել այն։
Anna
Shatem sirum erb amusins lezvov xaxuma celkis het u amenor inq@ lizuma…bjshkuhi jan ardyoq ed ogtakara???
Ani
Kaseq inch anel vor glxic vojilner@(anidz) vernan inchor dexamjoc kam inchvor elq giteq?
Anushik
Bjshkuhi xndrumem kaseq karoxe parperabar krknvox artadrutyun@ anptxutyun arachacnel
Anna
Ruzan, մի քանի օրից կրկնեք թեստը։
Gohar
Bjishk es evs harc unem! Vorovayni urchel@ el inchi het karox e kapvac linel?
Ruzan
knereq dzez krkin harc unem. qani vor dashtans ushanum e hxiutyan test areci. nerqevi gic@ exav, isk verevi gic@ shat bac exav. hima testi ardyunq@ drakan e te bacasakan?
Anna
Bjoshk jan urem virahatvelem 3amis araj liyardic ev hima hxiutyun ka hnaravore ardyoq inch xorhurd ktaq
Gohar
Lav shat shnorakalutyun bjishk
Ruzan
lav shat shnorhakal em texekatvutyan hamar, mot orers sonografia katareluc heto kzangaharem dzez
Anna
Ruzan, ամեն դեպքում լրացուցիչ տեղեկությունը չի խանգարի։
Ruzan
lav shat shnorhakal em, isk chisht klini sonografia katarel?
Anna
Ruzan, վտանգավոր կլինի, եթե թողնեք խնդիրը խորանա, իսկ պատճառները կարող ենք պարզել անհատական խոսակցության դեպքում։