Միզապարկի բորբոքում
Փորձագետի խորհուրդներ

Ինչո՞ւ է բորբոքվում միզապարկը

— Ի՞նչ անել միզապարկի քրոնիկական բորբոքման դեպքում, եթե  հակաբիոտիկները  չեն օգնում:
Անուշ:


21 -րդ դարի մարդուն մտահոգող հիվանդություններից մեկը  համարվում է միզապարկի բորբոքումը (ցիստիտ), որը հանդիպում է բնակչության 50-60 տոկոսի  մոտ՝ միջին տարիքում:
Ցանկանալով պարզել այս հիվանդության առաջացման պատճառները եւ բուժման մեթոդները՝ դիմեցինք բժիշկ- ուրոլոգ Մուշեղ Վարազդատի Մկրտչյանին:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Բժի՛շկ Մկրտչյան, ինչպիսի՞ հիվանդություն է միզապարկի  բորբոքումը:
-Մարդու ամենակարեւոր օրգաններից մեկը համարվում է միզապարկը:  Այն մկաններից կազմված օրգան է, որը  տեղավորված է փոքր կոնքի շրջանում: Միզապարկի բորբոքումը բարդ  եւ երկարատեւ բուժվող գործընթաց է: Այս հիվանդությանը հատուկ է շատ արագ  վերափոխումը քրոնիկականի:

-Որո՞նք են միզապարկի բորբոքման առաջացման  պատճառները, եւ հատկապես ո՞ր տարիքում է այս հիվանդությունն  իրեն զգացնել տալիս:
-Հիմնականում միզապարկի բորբոքման  պատճառներից  առաջինը համարվում է մրսածությունը, սակայն բորբոքում կարող է  առաջանալ տարբեր վարակներից, միզասեռական համակարգի եւ հորմոնալ խանգարումներից:
Միզապարկի բորբոքումն առաջանում է միջին տարիքում եւ ավելի հաճախ կանանց մոտ: Այն կարելի է դասել  կանացի հիվանդությունների շարքին:

Ինչպե՞ս է բուժվում միզապարկի բորբոքումը:
-Առաջին հերթին մասնագետը, լսելով հիվանդի գանգատները,  նշանակում է մեզի լաբորատոր հետազոտություն եւ սոնոգրաֆիա: Այնուհետեւ,  կախված հետազոտության արդյունքներից, հիվանդության բարդության աստիճանից՝  նշանակում է համապատասխան հակաբիոտիկներ, միզամուղներ,  ցավազրկողներ:

Եթե փորձենք փոքր-ինչ օգնել մեր խմբագրություն դիմած  ընթերցողին, ապա ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս պետք է նա  բուժվի, եթե հակաբիոտիկներն արդեն չեն օգնում եւ  հիվանդությունն էլ դարձել է քրոնիկական:
— Երբ միզապարկի բորբոքումը դառնում է  քրոնիկական, ապա դրա բուժումը բավականին բարդանում եւ երկարաձգվում է: Եթե բուժվելուց հետո միզապարկի  բորբոքումը կրկնվում է, ապա դա կարող է մի  քանի պատճառներից լինել: Առաջնային պատճառ  համարվում է այն,  որ հիվանդը բուժվելուց հետո իրեն լավ չի խնամում՝ տաք չի  հագնվում, անընդհատ սառը ջրի հետ է գործ ունենում, նշանակված  դեղորայքը ճիշտ եւ ժամանակին չի օգտագործում, սառեցնում է իրեն: Ինչպես նաեւ միեւնույն հակաբիոտիկի երկարատեւ օգտագործման դեպքում օրգանիզմը “սովորում” է դրան, եւ հետեւաբար բուժամիջոցն առաջվա պես չի ազդում:
Միզապարկի  բորբոքման կրկնվելու պատճառը շատ հաճախ լինում է սխալ  նշանակված բուժման կուրսը, որն էլ ավելի է խորացնում հիվանդի  վիճակը: Հիմնականում կրկնվելու դեպքում բուժումը կատարվում  է հիվանդանոցային պայմաններում: Նշանակվում են  հակաբորբոքայիններ, ինչպես նաեւ ժողովրդական լեզվով ասած՝  տոկեր, միզամուղներ եւ համապատասխան սննդակարգ: Կրկնվելու  դեպքում թե՛ հիվանդը եւ թե՛ բժիշկը պետք է աչալուրջ եւ  հետեւողական լինեն, որպեսզի հիվանդությունը լիարժեք բուժվի եւ չառաջացնի   լուրջ  հետեւանքներ:

Հարգելի՛ բժիշկ, ի՞նչ խորհուրդ կտաք զրույցի վերջում:
-Մեր հայ կանանց եւ աղջիկներին խորհուրդ եմ տալիս հագնվել  եղանակին համապատասխան եւ փորձել փոքր-ինչ մրսածությունից  զերծ մնալ, որովհետեւ չնչին մրսածությունը կարող է հանգեցնել  նմանատիպ բարդ հիվանդությունների: Բոլորին ցանկանում եմ  առողջություն:

Հեղինակ՝ Մանե Դավթյան

4 մեկնաբանույթուն

  • kasya

    bjshkuhi jan,chishtn asac chem hetazotvel. vichaks aytqanel lav che,mezeluc hetoel aryune galis,hivandanoc chem uzum gnal ays virusneric vaxenumem. xndrumem aseq tan paymannerum inch karoxem anel vorpezi ancni, nshem nayev vor indz xorhurd tvecin TUXTI armat xmel ,ogtagorceci,bayc voc mi popoxutyun.

    • Ադմին

      kasya, հատ ու կենտ միջոցներով օգուտ չեք ստանա, փոխարենը խնդիրը կխորանա, պետք է ցուցաբերել կոմպլեքս մոտեցում։ Կատարեք միզա–սեռական ուղիների սոնոգրաֆիա լիքը միզապարկով, մեզի բակ. անալիզ։ Արդյունքները կարող եք ուղարկել՝նայեմ։

    • Anna Petrosyan

      kasya, կարող եք խորհրդատվություն ստանալ այդ հարցի վերաբերյալ, պետք է ուղարկեք Ձեր կատարած հետազոտությունների արդյունքները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։