Դիետիկ սնունդ
Փորձագետի խորհուրդներ

Ի՞նչ ուտել, եթե բացակայում է լեղապարկը

— Ինչպե՞ս սնվել լեղապարկի վիրահատությունից հետո:
Կարինե, Երեւանից

Լեղապարկի հետ կապված խնդիրների դեպքում վիրահատական միջամտությունից (հեռացնելուց) հետո շատ կարեւոր է հետեւել սննդակարգին: Մեր ընթերցողի հարցին պատասխանում է թերապեւտ Հովիկ Խանսանամյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Բժի՛շկ Խանսանամյան, կխնդրեի ամենայն մանրամասնությամբ նշել այն սննդաբաժինը, որով պետք է սնվել լեղապարկի վիրահատությունից հետո:
— Նախ՝ ասեմ, որ սննդակարգը պետք է լինի պահպանողական, մեծ նշանակություն ունի նաեւ սնուցման ճիշտ ռեժիմը: Հաճախակի եւ որոշակի ժամերին ընդունած սնունդը նպաստում է լեղու լավ արտահոսքին եւ կանխում է նրա կուտակումը լեղուղիներում: Օրվա սննդաբաժինը պետք է ներառի բոլոր անհրաժեշտ սննդամթերքները: Գերսնվելը վնասակար է, բայց վնասակար է նաեւ օրգանիզմին անհրաժեշտ այնպիսի նյութերի խիստ սահմանափակումը, ինչպիսիք են ճարպերն ու սպիտակուցները: Պետք է սննդակարգից բացառել խոզի, ոչխարի եւ տավարի ճարպը, բայց սննդակարգում  պարտադիր կերպով եւ չափավոր պետք է օգտագործել կարագ ու ձեթ: Ձուկը, միսը պետք է օգտագործել խաշած եւ ոչ թե տապակած վիճակում: Զանազան ալրեղենից՝ վերմիշելից, մակարոնից ավելի գերադասելի է բանջարեղենը: Անչափ օգտակար են բազուկը, շաղգամը, բողկը, որոնք սովորաբար սննդի մեջ օգտագործվում են քերած վիճակում, ձեթի հետ: Թույլատրվում է օգտագործել նախորդ օրվա հացը, դիետիկ երշիկ, կարագ, մածուն, կաթնաշոռ, թերխաշ ձու, շոգեխաշած կոտլետներ, բանջարեղենի խյուս, հասուն հատապտուղներ, մասուրի եփուկ, կոմպոտ, մուրաբաներ:

— Կա՞ արդյոք մոտավոր սննդացանկ, որից կարող է օգտվել մեր ընթերցողը:
— Այո՛, մոտավոր սննդացանկ կա, եւ այն կարող է ընդլայնվել ազգային կերակուրների հաշվին, որոնց սովոր է հիվանդը: Բայց միշտ պետք է պահպանել հետեւյալ սկզբունքը՝ուտել հաճախակի եւ քիչքիչ:

Պետք է սնվել օրվա մեջ 5-6 անգամ: Առավոտյան ժամը 8-ին՝ թեթեւ նախաճաշ. թերխաշ ձու, խաշած ոչ ճարպոտ միս, բանջարեղենի խյուս, մածուն, ոչ շատ տաք, չափավոր խտության թեյ:

Ժամը 11-ին՝ երկրորդ նախաճաշ. մեկ բաժակ խնձորի կոմպոտ եւ մի կտոր նախորդ օրվա սպիտակ հաց:

Ժամը 12-ին՝ ճաշ. եփած անյուղ միս, ապուր, բանջարեղեն, ոչ մեծ քանակությամբ մրգահյութ:

Ժամը 17-ին՝ ետճաշիկ. թեյ,  մածուն:

Ժամը 20-ին՝ ընթրիք. շոգեխաշած սպիտակուցային ձվածեղ, հնդկացորենի շիլա, կիսել:

Ժամը 23-ին՝  մածուն, մեկ բաժակ մասուրի թուրմ, մի կտոր բժշկական երշիկ, սպիտակ հաց:

Եթե հիվանդը գիշերն արթնանում է, ապա նպատակահարմար է, որ նա խմի ջրով նոսրացված մի բաժակ կաթ կամ թեյ: Չի կարելի առավոտյան շատ ուտել եւ մեծ քանակությամբ հեղուկներ ընդունել, քանի որ քնից անմիջապես հետո մարսողական գեղձերը դեռեւս պատրաստ չեն ակտիվ գործունեության: Անհրաժեշտ է հիշել, որ սնունդը  պետք է լինի բազմազան եւ  թարմ: Պետք է խուսափել պահածոյացված մթերքներից: Այս ամենի հետ մեկտեղ հետեւեք կյանքի կենսառեժիմին: Նախ եւ առաջ շարժվեք, զբոսնեք թարմ օդում,  օրական գոնե 1 ժամ ոտքով քայլեք:

 

— Բժի՛շկ Խանսանամյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
— Սիրելի՛ ընթերցողներ, առողջ լինելու համար անհրաժեշտ է բարելավել աշխատանքային եւ կենցաղային պայմանները, կանոնավորել քունը, վերացնել կոնֆլիկտային իրավիճակները: Պետք է սնվել ճիշտ ռեժիմով եւ կալորիականության պահպանումով, գիրության հետ պայքարելով,  բավարար քանակի հեղուկներ օգտագործելով: Աղիքները պետք է դատարկել  ամեն օր:
Եղե՛ք  առողջ

Հեղինակ՝ Գոհար Թևանյան

64 մեկնաբանույթուն

    • Anna Petrosyan

      GEVORG, խորհուրդ կտամ ախտորոշիչ կենտրոնում կատարել կղանքի բակ. զննություն։ Պատասխանը կարող եք ուղարկել, կմայեմ։

      • Anik

        Բարև ջեզ բժիշկ ես վիրահատվել եմ 9օր առաջ լեղապարկս հեռացրել են ,խնդրում եմ կասեք դիետան նույնն է ուտում եմ շիլաներ՝թեյ,հեղուկ կարտոֆիլի խյուս՝կասեք բացի բրնձով ապուր էլ ինչ կարելի է անել , որ մի փոքր ուտեստները տարբերվեն ուտում եմ մի քնաի անգամ օրեկան ,ուտում եմ նաև վարունգ,

        • Anna Petrosyan

          Anik, անհրաժեշտ է ուտել հաճախ, 4-5 անգամ, բայց փոքր չափաբաժիններով։ Կարող եք ուտել նաև կաթնային շիլաներ՝ կաթնով, սպիտակաձավարով (մաննի), կաթնաշոռ, նիշաստան շատ օգտակար է, կիսելներ, քաղցր մածուն, ջեմ, մեղր, նախորդ օրվա հաց,ցածր յուղայինության թթվասեր, խմեք շատ հեղուկ, հատկապես մասուրի թուրմ։

          • Ani

            Շնորհակալ եմ բժշկուհի ջան պատասխանի համար որն ինձ շատ պետքեր, միյուս հարցերի մեջ կարդացել եմ խնձորի խյուսի մասին,սմբուկի մասին եփած դրանք ևս կարող եմ ուտել և տավարի արգանակով պատրաստած ճաշիկներ և գցել տաքդեղ (քաղցր) մի փոքր ճաշի մեջ կարելի է թե ոչ հաճախ? Հա ի դեպ թեյը խմում եմ մեղրով ինչպես դուք էք խորհուրդ տալիս,և մի հարց մրգերից կասեք ինչ կարելի է ուտել հիմա Շնորհակալ եմ

          • Anna Petrosyan

            Ani, խորոված և եփած, բայց ոչ տապակած, սմբուկը և քաղցր պղպեղը կարող եք ուտել, արգանակները՝ շատ քիչ քանակով, բայց ոչ սնկի, և դեռևս հազվադեպ։ Կարող եք շոգեխաշած դդմիկ օգտագործել, քաղցր մրգեր. քաղցր խնձոր, հատապտուղներ դեռևս՝ ոչ։

          • Ani

            Իսկապես Շնորհակալ եմ ձեզ պատասխաների համար բժշկուհի ջան ՝ առանց տրտնալու պատասխանում էք և մի վերջնական հարց կասեք խնդրեմ գիլաս,դեղձ,նեկտարեն դրանցից կարելի է ուտել թե գազեր կարող են լինել մեջը?

  • Հասմիկ

    բարև ձեզ, արեն 12 տարի էլեղապարկս հեռացրած է,ունեմ լեղու հետհոսք կերակրափողով, բուժում եմ ընդունում, խնդրում եմ խորհուրդներ տվեք` էլ ի՞նչ անեմ վիճակս բարելավելու համար:

    • Ani

      Բարև ջեզ բժիշկ ես վիրահատվել եմ 9օր առաջ լեղապարկս հեռացրել են ,խնդրում եմ կասեք դիետան նույնն է ուտում եմ շիլաներ՝թեյ,հեղուկ կարտոֆիլի խյուս՝կասեք բացի բրնձով ապուր էլ ինչ կարելի է անել , որ մի փոքր ուտեստները տարբերվեն ուտում եմ մի քնաի անգամ օրեկան ,ուտում եմ նաև վարունգ,

  • Lucy

    Բարև Ձեզ
    Իմ լեղապարկը հեռացրել են 2 տարի առաջ։ սկզբում մարսողության հետ խնդիրներ եղան բայց ամեն ինչ անցավ։ հիմա ես ոչ նորմալ ձևով գիրանում եմ։ խնդրում եմ ասեք ինչպես պետք է սնվեմ, քանի անգամ, ինչ պետք է չուտեմ։
    Կանխավ շնորհակալ եմ

  • Anna

    erik, օրվա ընթացքում պետք է 1.5 ջուր խմել, խաշած բազուկ թթվասերով ուտել, ամեն օր 30-40րոպե քայլել։ Եթե չկարգավորվի, դիմեք։ Կարող եմ մշակել անհատական ծրագիր փորկապության դեմ, անհրաժեշտության դեպքում զանգահարեք(091) 51-72-07 համարով ։ Ամեն դեպքում չի կարելի թույլ տալ փորկապություն։

  • Anna

    Hasmik, ձմերուկ և սեխ կարելի է, ուրիշ խոսք, որ որևէ մեկին խորհուրդ չեմ տա օգոստոսից շուտ դրանք օգտագործել և երբրէ ճամփեզրից դրանք մի՛ գնեք, եղեք բծախնդիր ընտրության մեջ, և եթե ձմերուկը կտրելուց սպիտակ շրջանակ լինի, այն ամբողջությամբ հեռացրեք, դա քիմիական նյութի սրսկման տեղն է։

    • Artur

      Barev dzez, knereq 1 harc lexaparki virahatutyunic heto trenaj@ chen hanel, 60 or pak mnacel e, dranic heto bjishk@ canroca kaxel vor iren iren @nkni, bayc der chi @nkel 10 or ancela canroc kaxeluc heto, kaseq da vtangavora te inch? Uxaki cjenq haskanum

  • Anna

    Hasmik, որպես քաղցրավենիք թեյի հետ օգտագործեք մեղր, մարմելադ, ոչ մի դեպքում մի կիրառեք շոկոլադե կոնֆետներ, կանաչ պղպեղը խորովեք կամ շոգեհարեք, անանուխով թեյ խմեք, եթե ստամոքսի հետ խնդիրներ չունեք (այրոց), անյուղ երշիկ թուլատրվում է, սակայն ես խորհուրդ կտամ այդ մթերքն ընդհանրապես չօգտագործել։

  • Anna

    Susik, լեղապարկի բացակայությունն, իհարկե, անդրադառնում է առողջության վրա, սակայն գիրացման պատճառների ցանկում դա մեծ դեր չունի։ Բնաբուժության միջոցները կօգնեն և՛ նիհարելուն, և՛ լեղածորանների հետագա խնդիրները նվազագույնի հասցնելու։ Ձեզ զգուշացրե՞լ են, որ լեղապարկ չունենալու դեպքում, պրոցեսն ընթանում է լեղածորանում։

    • Manuk

      Barev zez im lexapark@ heracrelen mot 9 tari arach ev heracneluc heto kan caver ev vochvoq chkaroxacav oqnel inz mi qani anqam nkarelen vochinch chgtan anqam kate em arel eli vochinch.
      Unem caver ush snvelu het kapvac ev ush durs galu het kapvac linumen caver hetaqrqira te inchi dranq luceliya mard inq@ karoxe karqavorel.
      Nayev kan caver hankarcaki but cav naxkin lexaparki hatvacum tahaj zgacoxutyun koxqi hatvacum kuzei imanal patjar@ inchi het kareliya kapel da shaterinem harcrel irenc mot chka nman caver im mot anhaskanalioren cavuma cavazrkoxnerov anckacnumem
      Ancelem bjshkakan hetazotutyunner diyeta 2 amis dexer u kurs@ verchacneluc anmichapes heti krknvec. Lucum chgtav vochmek

    • Araqelyan Alina

      Բարև ձեզ ես 40 օր է ինչ վիրահատվել եմ լեղապարկից և ու տելուց հետո այրոց եմ ունենում կոկորդում (ժոկ) ինչ անել այդ դեպքում խնդրում եմ պատասխանեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։