Ի՞նչ է քրոնիկական հեպատիտը
Քրոնիկական հեպատիտը բազմապատճառային, դանդաղ ընթացող հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի ինչպես պարենխիմայի, այնպես էլ մեզենխիմայի հյուսվածքի դեգերատիվ, դիստրոֆիկ և բորբոքային բնույթի տարածումով կամ օջախային ախտահարումով:
Քրոնիկական հեպատիտը լյարդի ամենատարածված քրոնիկական հիվանդությունն է: Որոշ տվյալներով այն կազմում է լյարդի քրոնիկական հիվանդությունների 50%-ը: Նախկինում «հեպատիտ» ախտորոշումն օգտագործվում էր լյարդում տեղի ունեցող այս կամ այն ախտաբանական ընթացքը քաղցկեղին հակադրելու նպատակով: Հետագա հետազոտությունները հիմք ծառայեցին քրոնիկական հեպատիտի պատճառագիտության, ախտածագման, կազմաբանական փոփոխությունների և կլինիկական պատկերի հետ առնչվող հարցերը պարզաբանելու և որպես առանձին ֆիզիոլոգիական միավոր, լյարդի մյուս հիվանդություններից անջատելու համար: Հեպատիտն, ի տարբերություն լյարդի քաղցկեղի, բնորոշվում է ախտաբանական ընթացքի հետզարգացումով, նրանց աստիճանական անհետացումով:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ըստ առաջացմանպատճառների` տարբերում են վարակական, մակաբուծական, տոքսիկ, տոքսիկո-ալերգիկ և նյութափոխանակային հեպատիտներ:
Ըստ ախտաբանականընթացքի` տեղակայման հեպատիտները լինում են՝ լյարդաբջջային (պարենխիմատոզ) և մեզենխիմային:
Ըստ բնույթի՝ ինֆիլտրատիվ և դեստրուկտիվ տեսակներ:
Ըստ հիվանդությանընթացքի յուրահատկությունների` լինում են բարորակ, ոչ ակտիվ, չփոփոխվող, չզարգացող և չարորակ, կրկնվող, ակտիվ՝ ագրեսիվ, զարգացող, ըստ որոշ հեղինակների` նպատակահարմար է անջատել նաև 2 կլինիկական տարբերակներ՝ լեղականգային և ռեակտիվ հեպատիտներ:
Պատճառագիտությունը և ախտածագումը
Հիմնական պատճաներից մեկը (40-70%) հանդիսանում է սուր վիրուսային հեպատիտը (Բոտկինի հիվանդություն): Դրա մասին է վկայում մարդու օրգանիզմում այդ հիվանդության հարուցչի տևական պահպանման հանրավորությունը ապացուցող փաստերը (հեպատիտ A), ինչպես նաև քրոնիկական հեպատիտով տառապող անձանց արյան մեջ, այսպես կոչված, ավստրալիական անտիգենի հայտնաբերումը (շիճուկային հեպատիտ B): Հեպատիտի այս ձևերն առաջացնող վիրուսների տարբերակման համար հիմնվում ենք գաղտնի շրջանի տևողության վրա, որն առաջինի դեպքում 1 ամիս է, իսկ երկրորդի դեպքում 6 ամիս:
Էկզոգեն բնույթի ախտածագումները լինում են դեղորայքային չարաշահումներից, արդյունաբերական թույներից, ֆոսֆորից, ֆոսֆորօրգանական միացություններից, ալկոհոլի չարաշահումից: Էնդոգեն թույներից կարող են առաջանալ մարմնի ծավալուն այրվածքներ, հղիության տոքսիկոզներ, ծանր վարակիչ հիվանդություններ և այլն:
Կլինիկական պատկերը
Քրոնիկական հեպատիտի կլինիկական պատկերը կախված է նրա ձևից և ախտաբանական ընթացքի ակտիվության աստիճանից: Բոլոր դեպքերում նրա բարորակ, ոչ ակտիվ ձևը աչքի է ընկնում կլինիկական նշանների մեղմությամբ և հիվանդության պատկերի արտահայտիչ բնույթով, մինչդեռ ակտիվ՝ ագրեսիվ հեպատիտը գրեթե միշտ դրսևորվում է բավականաչափ հստակ և ցայտուն ախտանիշներով:
2 մեկնաբանույթուն
Anna
Արմինե, ուղարկեք հետազոտությունները նայեմ։
Արմինե
Բարև ձեզ։Կներեք hépatites C lgG(CLIA) posirifa է եկել ինչ է նշանակում ?