Աղջիկը բաժակով
Այլընտրանքային բժշկություն

Հղիների համար վնասակար են

Հաճախ է նշվում, թե որ դեղաբույսերն են օգտակար այս կամ այն հիվանդության ժամանակ: Հատկապես ապագա մայրիկները հղիության ընթացքում նախապատվությունը տալիս են բնական միջոցներիկիրառմանը:  Սակայն այս դեպքում էլ պետք է զգույշ լինել:

Հալվեն, ծորենին, խնկածաղիկը, եղջերասունկը, տարկավանը, սերմացու սխտորը կարող են առաջացնել արգանդի տոնուսի բարձրացում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Եղեսպակը խախտում է ընկերքի արյան շրջանառությունը:

Մորին եւ կատվալեզուն երեխայի մոտ կարող են առաջացնել ալերգիայի նկատմամբ նախատրամադրվածություն:

Ծովային կաղամբ, սպանախ եւ թրթնջուկ. սրանց բաղադրության մեջ մտնող տարրերի չափաքանակի չարաշահման պատճառով կարող են առաջանալ պտղի զարգացման խանգարումներ:

Սրոհունդ. բարձրացնում է հղիների զարկերակային ճնշումը:

Ճահճային խնկեղեգը, կապույտ տերեփուկը, կղմուխը, գիհին, նեխուրը կարող են խաթարել երիկամների աշխատանքը:

Մի՛ զարմացեք, որ տեսնում եք բուսաբուժության մեջ կիրառվող ծանոթ անուններ: Ողջամիտ չափաբաժիններով սրանք դեղամիջոցներ են, բայց ապագա մայրիկն ավելի լավ է խուսափի դրանցից: Սակայն դա չի նշանակում, որ եթե դուք մեկ անգամ թեյ եք խմել, ասենք, սրոհունդով կամ եղեսպակով, ապա ձեզ տհաճություններ են սպասում: Ո՛չ, բայց երկարատեւ օգտագործման դեպքում որոշ դեղաբույսեր կարող են վնասել հղիությանը: Ամեն դեպքում, նախքան որեւէ դեղաբույս կամ խառնուրդ օգտագործելը միշտ խորհրդակցեք բժշկի հետ:
Ինն ամիսն ամբողջ կյանքը չէ, եւ արժե այդ ժամանակը ծախսել այն բանի վրա, որ երեխան ծնվի առողջ եւ ապագայում ձեզ ուրախություն եւ երջանկություն պարգեւի:

Հեղինակ՝ Անահիտ Մանուկյան

109 մեկնաբանույթուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։