
Գանգատվում են տղամարդիկ
«Բալանոպոստիտը կամ թլիփածեփուկաբորբը պաթոլոգիա է, որն իր մեջ ներառում է երկու հիվանդություն` առնանդամի գլխիկի բորբոքում` բալանիտ եւ ծայրային թլիփի բորբոքում` պոստիտ, իսկ միավորված` բալանոպոստիտ»,- «Տնային առողջարանի» հետ զրույցում ասաց մաշկավեներաբան Արտակ Ղազարյանը:
-Որո՞նք են բալանոպոստիտի առաջացման պատճառները:
-Բալանոպոստիտը կարող է լինել ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն բնույթի: Ինֆեկցիոն բալանոպոստիտի պատճառ կարող են լինել ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, սնկերը, անաէրոբ մանրէները, սպիրոխետները: Բալանոպոստիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ շաքարախտը. Շաքարախտով հիվանդի մոտ կարող է հաճախակի զարգանալ բալանոպոստիտ: Բանն այն է, որ արյան մեջ առաջանում է խաղողաշաքարի մեծ կուտակում, իսկ այն բարենպաստ պայման է ստեղծում ստաֆիլոկոկերի եւ սնկերի բազմացման համար: Բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ ալերգիկ մաշկաբորբերի ժամանակ, ինչպես նաեւ սիֆիլիսի, փափուկ շանկրի, դեղորայքային ալերգիաների ժամանակ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Եկեք խոսենք բալանոպոստիտի տեսակների մասին:
— Ըստ տիպի, տարբերում են առաջնային բալանոպոստիտ, որի ժամանակ առնանդամի գլխիկը եւ ծայրային թլիփը կարմրում են, այտուցվում, առաջանում է քորի, այրոցի զգացում:
Երկրոդ տիպը էրոզիվ բալանոպոստիտն է, որի ժամանակ բորբոքված լորձաթաղանթի վրա առաջանում են ճաքեր: Այն կարող է բավական ցավոտ լինել: Էրոզիվ բալանոպոստիտի ձեւերից մեկը փտախտային (գանգրենոզ) բալանոպոստիտն է, որի ժամանակ միանում է անաէրոբ ֆլորան, ինչի հետեւանքով կարող է ընթանալ հյուսվածքի փտախտ, մեռուկացում: Մյուսը հերպետիկ բալանոպոստիտն է, որն իր տեսքով որոշակի տարբերվում է. առաջանում է խմբավորված բշտիկային ցանավորում, որը, պատռվելով, առաջացնում է էրոզիվ մակերես: Այն սովորաբար տեւում է 5-7 օր:
-Իսկ հնարավո՞ր է, որ բալանոպոստիտի պատճառ դառնա առատորեն գոյացող ու քայքայման ենթարկվող սերմնահեղուկը:
-Բալանոպոստիտի առաջացման պատճառներից մեկը նաեւ հիգիենայի կանոնների խախտումն է, ինչպես նաեւ միզուկաբորբը: Առաջինի խախտման պարագայում առնանդամի լվացումները կատարվում են ուշ, 3-5 օրը մեկ: Այդ պայմաններում հնարավոր է, որ առաջանաթլիփաճարպի քայքայում: Այստեղ միանում է անաէրոբ ֆլորան, խմորասնկերը, եւ այդ ֆոնի վրա կարող է զարգանալ բալանոպոստիտ: Ինչ վերաբերում է սերմնահեղուկի գրգռումներին, ապա, եթե սերմնահեղուկը լցվի գլխիկի վրա եւ չմաքրվի, բնականաբար, կառաջացնի բորբոքային պատկեր: Ի դեպ, նմանատիպ բորբոքային բալանոպոստիտ կարող է զարգանալ նաեւ պահպանակների օգտագործումից հետո, եթե օգտագործելուց հետո առնանդամի լվացում չի կատարվում:
-Ի՞նչ հետազոտության է ենթարկվում հիվանդը ախտորոշման համար:
-Հիվանդը տարբեր հետազոտություններ է անցնում: Եթե կարիք կա, քերուկ են վերցնում առնանդամի գլխիկից: Շատ դեպքերում ցուցվում է արյան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կատարվում է հետազոտություն սիֆիլիսը բացառելու համար, որից հետո նշանակվում է համապատասխան բուժում: Այն անհատական է: Վարակիչ բալանոպոստիտի ժամանակ հարկ է բուժել նաեւ զուգընկերուհուն:
-Այդ դեպքում ի՞նչ խորհուրդ կտաք:
-Այս հիվանդությունից զերծ մնալու համար անհրաժեշտ է պահպանել ինտիմ հիգիենայի կանոնները: Սեռական ակտից, պահպանակ օգտագործելուց հետո պարտադիր պետք է լվացումներ կատարել, ինչպես նաեւ լողանալուց հետո պարտադիր չորացնել առնանդամը: Ի դեպ, լվացումների համար կարելի է օգտագործել ինտիմ գելեր կամ սովորական օճառ: Ինչպես նաեւ ցանկալի է միզելիս առնանդամի մաշկը ետ տանել ու նոր միզել:
Չի բացառվում, որ բորբոքման ֆոնի վրա զարգանա ֆիմոզ` երբ ծայրային թլիփը ետ չի գնում, իսկ ցավերի առկայությամբ` պարաֆիմոզ: Հիվանդության նշաններն զգալուն պես հարկ է դիմել մասնագետի՝ մաշկավեներաբանի օգնությանը:
— Արդյո՞ք բալանոպոստիտի ժամանակ ցուցվում է նաեւ թլփատում:
-Թլփատելը պետք է, եթե առկա է բնածին ֆիմոզի պատկեր: Բնածին ֆիմոզով տղամարդկանց մոտ կուտակվող թլիփաճարպը կարող է երկրորդային վարակի զարգացման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, թլփատված տղամարդիկ, որպես կանոն, բալանոպոստիտով չեն հիվանդանում:
— Շնորհակալություն հետաքրքիր զրույցի եւ խորհուրդների համար:

Կանխարգելեք դիսբակտերիոզը

Կյանքը սկսվում է 40-ից հետո
Հարակից նյութեր

Ջրծաղիկը երբեմն կրկնվում է
Հունիսի 8, 2015
Թրոմբոցիտների դերն օրգանիզմում
Դեկտեմբերի 12, 2014
1,170 մեկնաբանույթուն
Anna
Artur, կարևոր է սկզբից ախտորոշվել ուրոլոգի մոտ, ժամանակավոր անցնելը կարող է խորացնել խնդիրը, և պետք է բուժվի նաև Ձեր զուգընկերուհին, քանի որ դուք իրար վարակում եք։
Anna
Vardan, պիտի դիմեք մաշկաբանի, առանց տեսնելու որևէ բան ասել հնարավոր չէ։
Мария Тимцова
Спасибо! Интересно написано )
Artur
Ha arevic xotic es alergya unem karoxa dranicel lini?
Artur
Bjishk jan arnandamis glxike karmrel er ,inchvor artadrutyun kar karmrac texeri vra u cakckocner .ore mek angam sodayajriv lvacumner areci 10 or u ancav .serakan aktic 5 or heto noric sksvela .inch xorhurd ktaq inch anem ancni .lurj ban ka.shsrnakem noric lvacumnere?
Vardan
Barev dzes.bjshkuhi jan kaseq inchic e vor dzveri vrayi mashk@ qor e galis ev karces chaqvac lini.shnorhakalutyun
Anna
արգո, ՁԵր նշած ախտանիշներով սեռական ոլորտի տարբեր հիվանդություններ կան, անպայման պետք է սկզբից ախտորոշվել, իսկ կատարած ցանկացած միջոց կբարդացնի ճիշտ ախտոշում ստանալը, ավելի բարդ վիճակ կստեղծի։
արգո
բժիշկ իսկ առանց ախորոշվելու ոչինչ չեք կարող,ասել մոտավոր ինչա,ինչեր կարողոմ փորցել
Anna
Имя, դա պապիլոմա է, կամ կոնտագիոզ մոլյուսկ, կամ …, ամեն դեպքում շտապեք ուրոլոգի կամ մաշկա–վեներաբանի մոտ, ախտորոշումը ստանալուց հետո գրեք, կփորձեմ օգնել։
Anna
Raz, սոդայաջրով լվացումներ ու տեղային լոգանք կատարեք, օրը 2-3 անգամ։ Եթե մի քանի օրից չթեթևանա, գնացեք ուրոլոգի մոտ։
Anna
արգո, սկզբից ախտորոշվեք ուրոլոգի մոտ, դրանից հետո գրեք ախտորոշումը, կասեմ, ինչ է պետք անել։
Имя
Barev cez arnandamis glxiki hetevi hatvacum kan durs tvac hetqer ..chunem artadrutyun chunem qor..chunem caveer..cheiq asi inch xndir ka?
Raz
U vor ancnuma mikich jamanak nayum em u tesnum em vor karmraca u dustvaci nman lini bjshkuhi jqn inch anem et debkum es gtnvum erkric dus im mot da exela anceler lvanaluc u eli exav bayc esangam shat cavota inch xorhurd ktaq bjshku jan
Raz
Bjishk jan barev mi harc im arnantamn qora talis u vor mashke qashum em karmira linum u hexuka kutakvac linum es amen or maqrum em dzvuma aravote noric linima amen or da inchic klini shatem xndrum kaseq
արգո
բժիշկ ջան առնանդամիս գլխիկի ներքևի մասը սպիտակ կետեր կան ,ոնցվոր դուրս տված լինի ու այդ մասում միզելիս ցավ եմ զգում ու մեզի շիթը ոնցվոր գա ըտեղ հասնի արգելքի ու թույլ դուր ցայտի , ինչից կլինի և ոնց կարամ բուժեմ տնային պայմաներում, նախապես շնորհակալություն
Anna
геворг, ինչպիսի՞ այլ խնդիրներ ունեք. քոր, մեզի թույլ հոսք, հաճախակի ու քիչ–քիչ և այլն, գրեք Ձերը։ Քանի՞ տարեկան եք, ամուսնացա՞ծ եք։
геворг
սեկսի ընդացքում արնանդամս թույլանում է պատահական ինչի հետևանք է ինչպես բուժել
Anna
Narek, ավելի լավ է սոդայաջուր օգտագործեք։
Anna
Vilo11, առանց հետաձգելու ախտորոշվեք ուրոլոգի մոտ, հետո ուղարկեք ինձ։
Anna
Jjjj, ուղարկեք պատասխաններն էլեկտրոնային հասցեիս, նայեմ [email protected]
Narek
margancovkai tuil lucuitov lvacumem katarel arciok chishtem arel
Narek
bjshkuhi jan 3 ore andamis glxik@ anshan qor uni baic voch misht pahi tak linuma ancnuma ev shat tuil urish vochinch chka inch karoxexq xorhurd tal
Vilo11
Bjshkuhi jan mi harc unem.ach amordzium tetev cav unem.u èrb erkar jamanakov tualetem etum mizeluc heto vor ujem talis sermnahexuka galis .kaseq inch karoxe linel.
Jjjj
Bjshkuhi jan analizners handnel em patasxany ekela banali bjijner ev koker u cupikner duq karox eq oqnel ind u mekel lriv bujvoxa te che?
Anna
Vahe, ստացեք ուրոլոգի ախտորոշում, դրանից հետո գրեք ախտորոշումը, կփորձեմ օգնել։
Vahe
Bjishk jan andamis glxike qure galis hatkapes sermnajaytqumic heto ev spitakavun zangvace linum kaseq inj anem naxapes shnorakalem
Anna
Grig, եթե մինչ անալիզը դեղորայք էր քսել կամ ընդունել, ապա պատասխանը հավաստի չի կարող լինել։
Anna
Raf, սկզբում պետք է պարզել դա սեռավարա՞կ է, թե՞ Ձեր օրգանիզմում եղած խնդիրն է գլուխ բարձրացնել։ Որոշ դեպքերում դրանք իրար շատ նման են արտահայտվում։
Anna
Aram, նախապես զանգահարեք 091–517-207 համարով։
Raf
Barev Anna jan mi harc kareli e inchpesenq haskanum vor inchvor mi serakan hivandutyuovenq varakvel bayc serakan aktic ancel e mi or
ARTUR
xndrum em kaseq el inch anem
Grig
Bjshkuhi jan hnaravora snkayin lini bayc krem qsac jamanak analiznery cuyc chta sunky? Naxapes shnorhakalutyun
Aram
Anna jan dzer mot vonc karox em gal?
Anna
ARTUR, կարծում եմ, միայն դա բավարար չէ։
Anna
Armen, սկզբից պետք է իմանալ ի՞նչ է, այցելեք ուրոլոգի և հետազոտվեք, դրանից հետո Ձեր ախտորոշումը և հետազոտության արդյունքները կարող եք ուղարկել, նայեմ։
Anna
Vahan…*, չի բացառվում, հաստատ իմանալու համար պետք է քսուկը զննման հանձնել։
Anna
Narek — և Armennnnn1 դիմեք ուրոլոգի, հետազոտությունների և ախտորոշման թղթային տարբերակն անպայման վերցրեք։ Դրանից հետո գրեք։
Anna
Ak, դիմեք ուրոլոգի կամ մաշկաբանի, կարող է սնկային լինել, իսկ գուցե ուղեկցվում է նաև այլ խնդրով։
Anna
Saqo, այցելեք վիրահատող բժշկին, թող զննեն։
ARTUR
BAREV DZEZ MI HARC . KAROXEQ ASEL ARNANDAMI GLXIK@ GRGRVAC VAXT DJVARE BACVUM AMBOXJUTYAMB. SODAYAJRV TRJOC@ KOGNI …MERSI
Armen
Barev dzez
Bjishk jan mi xndir ka…arnandamis glxiki vra nerqevi hatvacum parer goyacel lvacumner katareci ancav mi4-5 or heto nkateci vor glxiki nerqevi masum ezrery karces kaptavun linen u thach hoter galis lvacumner areci vorosh chapov ancav bayc guyny eli chpoxvec hnaravor che maqrel kaseq inch anem? Ete inch vor ban ka tnayin paymannerum vonc lucem? Qor karmracutyun chka Naxapes shnorhakalutyun
Vahan...*
Bjishk jan arnandami glxiki nerqevi masum par kar havaqvac maqreci loxanalu yntacqum bayc glxiki nerqevi masum ezrery kaptavun er u thach hoter galis hima da el yntacqum lvaluc maqrvec u guyny darav mashkaguyn
Vtang ka vor katoxa borboqum lini??
Naxapes shorhakalutyun
Armennnnn1
Barev dzez bjishk jan arnandami glxiki nerqevi madum ezrery mug kaptavun en u thach hot e galisa mi shabat araj el spitak par kam gndikneri tesqov ban kar loxanalu yntacqum maqreci maqrvec bayc hotn u kaptavun texy mnacin nuyn dzev\r\nNaxapes shnorhakalutyun
Narek ---
Barev dzez Im mizuki cayrum havaqvuma dexin guyni shat qich zangvac. glxike sexmeluc nor dursa galis, urish gangat chka mnacace normala,chek asi inchic kara lini da:naxapes shnorakalutyum
Ak
Barev dzez bjishk jan mi harc unem indz mot ahavor qor u tetev artadrutyun ka inchic klini
Saqo
Bjishk jan arnandamis teliky mi amis araj virahatel en ktrel u dranic heto haraberutyun em unecel mi qani anqam cavacela u sksela hot gal inch xoruhrt ktak anem
Davo
Ayo @ndunel em: serakan kyanqov 1 angam bujumic heto
Anna
AA, սպասելու փոխարեն կարող եք դիմել հիվանդանոցի ուրոլոգիական բաժնի ուրոլոգի, իսկ զուգընկերուհին՝ գինեկոլոգի։ Ախտորոշվելուց հետո կարող եք գալ ինձ մոտ խորհդատվության, և խուսափեք դեղորայքից, հատկապես կերակրող մայրը։
AA
Anna jan mer moti bjshin dimeci zangov asec inqn ivanda u piti spasem lavana nor kkanchi u asec mi vaxecir spasir….Anna bayc zugnkeruhus elee hivandacel inchanem evs erku or spasem vtang chka? Anna mekel zugnkeruhis 4 amsekan erexa uni krcqov kerakrume…
Anna
ARMAN, այո, կարող է, ուստի սկզբից ախտորոշվեք,դրանից հետո նոր պարզ կլինի, թե ինչ է անհրաժեշտ։