Էնդոմետրիոզը սպառնում է կանանց
— Խնդրում եմ գրել էնդոմետրիոզ հիվանդության մասին, կարելի՞ է նման հիվանդության դեպքում ներարգանդային պարույր տեղադրել:
Նունե
Սեռական օրգանների հիվանդացության ցուցակում էնդոմետրիոզն իր հաճախականությամբ գրավում է 3-րդ տեղը՝ զիջելով միայն սեռական օրգանների բորբոքումներին եւ արգանդի միոմային:
Հարցի շուրջ զրուցեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Բուլոյան Սուսաննայի հետ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Ի՞նչ է էնդոմետրիոզը:
-Էնդոմետրիոզը արգանդի լորձաթաղանթին նմանվող հյուսվածքի աճն է նրա նորմալ տեղակայման սահմաններից դուրս: Տարբերակում են սեռական եւ արտասեռական էնդոմետրիոզ: Ներքին սեռական էնդոմետրիոզի թվին է պատկանում էնդոմետրիոիդային գործընթացը, որը տեղակայված է արգանդի մկանային շերտում, արգանդի վզիկում եւ փողի ներպատային հատվածում: Արտաքին սեռական էնդոմետրիոզի ժամանակ ախտահարվում են ձվարանները, հեշտոցը, վզիկի հեշտոցային մասը, արտաքին սեռական օրգանները:
Արտասեռական էնդոմետրիոզի թվին է պատկանում կանանց օրգանիզմի ցանկացած օրգանի ախտահարումը, օրինակ՝ միզապարկի, հաստ աղու, պորտի, թոքերի հետվիրահատական սպին:
-Ինչպիսի՞ գոյացություն է էնդոմետրիոզը:
-Էնդոմետրիոիդ աճն առաջացնում է տարբեր ձեւի եւ մեծության գեղձային գոյացություններ, որոնք լցված են արյունով, լորձով կամ շերտազատված էպիթելով: Դաշտանի ժամանակ գեղձերի լուսանցքը ձգվում է եւ լցվում արյունով:
-Ինչպիսի՞ կլինիկական ախտանիշներ ունի էնդոմետրիոզը:
-Էնդոմետրիոզին բնորոշ է երկարատեւ ընթացքը: Հակում ունի տարածվելու հարակից օրգանների վրա՝ գոյացնելով լայնածավալ կպումներ եւ փոփոխություններ օջախներում: Ամենաբնորոշ ախտանիշը ցավն է, որն արտահայտվում է եւ սաստկանում նախադաշտանային շրջանում եւ դաշտանի ժամանակ: Երկրորդ կարեւոր ախտանիշը դաշտանային ցիկլի խանգարումն է. մուգ-կարմրավուն երանգով, արյունային արտադրությունը հաճախակի է ի հայտ գալիս նաեւ դաշտանից առաջ:
-Ինչպե՞ս է իրականացվում բուժումը:
-Բուժումը պահպանողական է եւ վիրահատական: Նախ պետք է անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները եւ կատարել բժշկի կարգադրությունները: Ինքնաբուժում խորհուրդ չի տրվում, քանի որ կանայք այն կատարում են թերի, կամ նույն դեղամիջոցն այնքան ժամանակ են օգտագործում, որ օրգանիզմն այդ դեղամիջոցի հանդեպ ձեռք է բերում կայունություն:
-Մեր ընթերցողն ուզում է իմանալ՝ էնդոմետրիոզով հիվանդ ժամանակ կարո՞ղ է ներարգանդային պարույր տեղադրելով պաշտպանվել հղիությունից: Ի՞նչ խորհուրդ կտաք:
-Հակաբեղմնավորիչների ընտրությունը կատարում է գինեկոլոգը՝ հետազոտելուց հետո միայն: Ներարգանդային պարույրը շատ հուսալի է եւ առողջությանը վնաս չի հասցնում, եթե կինն առողջ է: Իսկ այս դեպքում խորհուրդ չէի տա, քանի որ պարույրը բորբոքային հիվանդության հիմք է հանդիսանում: Կան շատ այլ հակաբեղմնավորիչ միջոցներ՝ կրեմներ, գելեր, մոմիկներ, պահպանակներ: Կա նաեւ կանացի պահպանակ՝ վզիկային թասակիկ, որն այս դեպքի համար շատ հուսալի է, սակայն այն տեղադրելու համար հմտություն է պետք:
6 մեկնաբանույթուն
Anna
Hasmik, դրանց միջև փոխադարձ կապ կա։
Hasmik
Asaceq xndrem endrometrozn nervayin hamakarqi vra karox e azdel
Anna
Ani, ոչ ուռուցքային շարքից չէ։
Ani
Barev dzez mi harc- endometrioz dasvume Uruguayan hivandutyunEric sharing? ?
Anna
Էնդոմետրիոզով հղիանալը գրեթե անհնար է,այն պետք է բուժել։ Այդ հարցին անդրադարձել ենք «Տնային առողջարանի» 2011թ. 2 համարում։
Anna
Խնդրում եմ կասեք հեշտոց- ուղիղ աղիքային էնդոմետրիոզի ժամանակ հղիանալ հնարավոր է: Շնորհակալություն