
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Կարմիր խնձոր, թե կռվախնձոր
Հունիսի 15, 2014
Ինչու՞ չեմ հղիանում
Դեկտեմբերի 20, 2019
1,368 մեկնաբանույթուն
Roza
Barev dzez es dzez grel em eli ..gnaci bjshkis not ardadrutyan hamar nshanakel e полижинакс momikner …mi angam drel em bayc ardadrutyunn esor aveli shate ..
Liana
42tarekanem 35ora ushacela dashtans, dufastonem xmum u chgitem kkarqavorvi te che, unem dzvaranum kista, argandi vziki polip
Monika
Barev dzes knereq mi harc unem,im mot dzvaranneri polikistoze,indz xorhurden talis anel laparaskopia,ardyoq hetagayum bardutyunner chi arajanum,ev @ndanrapes lrivutuamb anhetanume te noric krknvume?
Seda
barevcez in canot@ 26 tarekan e . bayc erbeq aranc dexeri dashtan chi tesel. inch kaseq?
Ani
Ev amusnus het mi qani or chem pashtpanvel u dranic heto exav xanharum@
Lilit
Barev dzez indz mot linum e aynpes vpr hivandanum em amsva keserin kamel skzbnerin araj edpeser inchic karox e linel erb verjanum e noric amsva 18nayac 17 16 ev edpes ayd jamanak e linum inchic karox e linel knereq ev artadrutyun@ inchic karox e arajanal knereq
Ani
Barev cez es 19 tarekan ev amusnacacem u erku amis dashtanain cikl@ cher linum hajort amis exav u mi amis noric chexav inchek arajarkum
Գոհար
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք.Ունեմ դաշտանային ցիկլի խանգարում և ֆոլեկուլոմետրիայի ժամանակ ֆոլեկոլը ուշ է պայթում։ Բժիշկը նշանակել է Regulon. Հնարավոր է 3 ամսվա փոխարեն 2 ամիս խմեմ։ Նշեմ; որ ունեցել եմ 4 շաբաթական հղիություն դեկտեմբերին վիժել եմ; կանխավ շնորհակալություն։
Anna
No name, պատճառները շատ են, սկսած հորմոնալ խանգարումից վերջացրած միոմայով։ Ամեն դեպքում գինեկոլոգիական խնդիրները գուշակության չեն սիրում։ Ճիշտ կլինի գինեկոլոգի ախտորոշում ստանաք։
No name
Հարցս հետևյալն է դաշտային ցիկլիս օրերը կանոնավոր չեն, դաշտան ունենում եմ ամիսը երկու անգամ ամսվա սկիզբ և վերջ, խնդրում եմ ասեք ինչով կարող է պայմանավորված լինել,
Anna
Seda, նման է կանդիդոզի, ստուգվեք գինեկոլոգի մոտ։
Seda
Knereq mi harc unem xndrumem kpatasxaneq,,,naxqan dashtan sksvel@ mots mi 5 or araj artadrutyun u qor unei heshtocum heto dashtan exa ,dashtanis 5 erord orne aysor bayc erku orel arden nuyn qornem zgum ,,,inchic karoxa linel,u inch xorhurd ktayiq???naxapes shnorhakalutyun…
Anna
Roza,այո, մի ձգեք, շտապ դիմեք ձեր գինեկոլոգին, առջևուն ոչ աշխատանքային օրեր են։
Roza
Mi harcel hnaravor e borboqumic lini jermutyun??
Roza
Lav mersi
Anna
Roza, ճիշտ կլինի նորից դիմեք Ձեզ բուժող բժշկին։
Roza
Barev dzez es eli ey dzez grel u hima Nordic harc unem dzez …1amis Araj gnaci bjshki stugman analiz tveci u lav ujex borboqum uney dexer nshanakec mi 10 or ancel er cavers u ardatrutyuns bayc him a noric ardadrutyun e sksvel…kaseq inch anem
Naira
Isk laparaskopia anelu depqum lrivutyamb anhetanume te noric krknvume?
Anna
Naira, հավանականություն կա, սակայն բուժումը համառություն է պահանջում։
Naira
Barev dzez es mi harc unem xndrumem kpatasxabeq,im mot dzvaranneri polikistoz hamaxtanishne,ardyoq hxianalu hnaravorutyun ka? ev @ndanrapes ardyoq lrivutyamb bujvume te voch???
Anna
Aksanna, տեսականորեն դաշտանի վերջին օրից 4-5 անց սկսվում է հղիության համար նպաստավոր շրջանը, որը տևում է մոտ 2 շաբաթ։ Իսկ այդ ընթացքում կոնկրետ օրերը կարոզ եք որոշել ձվազատման թեստի օգնությամբ։ Այդ մասին մանրամասները կարդացեք «Տնային Առողջարանի» այս տարվա 2–րդ համարում։ Վաճառվում է կրպակներում և փոստային բաժանմունքներում։ Իսկ բնական միջոցների շնորհիվ կարելի է շատ ավելի բարձրացնել հղիանալու հավանականությունը։
Anna
Sona, խնդրեմ, եթե ձեր սովորական գրաֆիկից ուշացումներ լինեն,դիմեք, եթե դեպի կրճատումը գնա, նորմալ է։
Aksanna
Barev dez yes mi harc unem .hxiucan havanakanucun@ bardracnelu hamar yerb karelie serakan haraberucunov zbaxvac dastanic arac te heto ? xntrumem kpatasxanek
Sona
Shat shnorhakalutyun…
Anna
Սոնա, դեռևս մինչև 16 տարեկանը ձեր դաշտանը կարող է լինել անկանոն, այն սովորաբար կանոնավորվում է 1-2 տարվա ընթացքում, դեռևս մի անհանգստացեք։ Սակայն խուսափեք մրսելուց, հորմոնալ սննդից և դիետա պահելուց։
Sona
Inch xorhurd ktaq
Սոնա
Barev cez es mi harc unem …es dashtan tesnum em 2amis@ mek asenq ete hivandanum em april amsin apa hajord hivandanals linuma hunis amsin u amen amis tarber oreri…es 15 tarekan em u arajin dashtans exel e 2016 tvakni hunissin…ardyoq dranic vnas ka?
Anna
Ani, տեսականորեն դաշտանի վերջին օրից 4-5 անց սկսվում է հղիության համար նպաստավոր շրջանը, որը տևում է մոտ 2 շաբաթ։ Իսկ այդ ընթացքում կոնկրետ օրերը կարոզ եք որոշել ձվազատման թեստի օգնությամբ։ Այդ մասին մանրամասները կարդացեք «Տնային Առողջարանի» այս տարվա 2–րդ համարում։ Վաճառվում է կրպակներում և փոստային բաժանմունքներում։
Ani
Barev cez xndrum em patasxaneq im harcin es hivandacel em 6 or shut amsi 30 in kaseq vor orern en im hxianalu orer@
Mane
Barev dez evs mek harc es asaci vor 19 hivandacel em ev dranic 10 heto aryun em tesel karox eq asel te vor or@ motavor khivandanam
Anna
Ani, նման դեպքեր լինում են։
Anna
Քրիստինե, դաշտանից առաջ որոշակի քանակի արտադրություն բոլորն էլ ունենում են, խնդիրը քանակի և ժամկետի մեջ է։ Լիարժեք պատասխան կարող է տալ միայն գինեկոլոգիական զննությունը, հատկապես որ, որքան հասկացա, Ձեր դաշտանն անկանոն է լինում։ Իսկ սա անհանգստանալու ավելի մեծ առիթ է։ Ամեն դեպքում ախտորոշվելուց հետո խորհուրդ կտամ դիմել բնաբուժության միջոցներին։
Ani
Barev cez…xndrum em patasxaneq harcis…hnaravor e hxi linel hamel daastan tesnel
Քրիստինե
Բարեւ ձեզ ես 20 տարեկան եմ եւ ունեմ դաշտան ցիկլի հետ կապված լինում է ժամանակ որ մեկ ամիս դադար է տալիս բայց մինչև արաջին անգամ դաշտան սկսելը ունեցել եմ անգույն արտադրություն որը որ ցիկլի իհայտ գալուն պես շարունակական բնույթ է կրում եւ դարձել է արդեն կաթնագույն ինչ անեմ եւ հնարավոր է որ դա լհանգեցնի անպտղության
Anna
Fenya, նման ախտանիշ ունեն գինեկոլոգիական տարբեր խնդիրներ, սկզբից ախտորոշվեք գինեկոլոգի մոտ։ Դրանից հետո դիմեք, կան դեպքեր, երբ արդյունավետ է բնական միջոցների կիրառումը։
Anna
Mariam, ախտորոշվեք գինեկոլոգի մոտ, առանց դրա սխալ է որևէ բան ձեռնարկել։ Ուրիշ խոսք, որ ըստ ախտորոշման, խնդիրը կարելի է լուծել տարբեր ձևերով։
Fenya
Barev dzez bjishk es 25 tarekan em arden 2 amis e dashtan tevum e 2 or shat qich u shat mug guyn uni bayc cikls chi ushanum.guce lurj xndirner unem xntrum em patasxaneq naxapes shnorhakalutyun
Mariam
Isk inch vor mijoc kam dexer chkan vor karox em ogtacorcel
Anna
Mariam, չի բացառվում, սակայն ճիշտ կլինի ստուգվել գինեկոլոգի մոտ։
Anna
Mane, հետևեք տևողությանը և հաջորդ անգամ երբ և ինչ գույնի կլինի։
Mane
Mersi harcis patasxanelu hamar evs mek harc hima normal aryun e galis voch te shakanakagun artadrutyun
Mariam
Es Ирригоскориа stugman em gnacel mtacum em karox e dranic e
Anna
Arevik, ես Ձեզ խորհուրդ կտամ դիմել բնական միջոցների օգնությանը և այդ հարցում կարող եմ օգնել, սակայն միայն մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո միայն։ Եթե ցանկանաք, դիմեք։
Anna
termine, հնարավոր է, ընդհանրապես կրծկով կերակրելու դեպքում նման երևույթներ լինում են։
Anna
ANULIK JAN, խորհուրդ կտամ հետևել ընթացքին, հաջորդ անգամ ևս եղեք ուշադիր։ Եթե չկարգավորվի, գրեք։ Իսկ այս ամիս տաք պահեք Ձեզ, հատկապես ոտքերը, ձեռքերը։
Anna
Mane, նման ախտանիշ կարող է ունենալ ցանկացած գինեկոլոգիական խնդիր։ Այս դեպքում ճիշտ է դիմել գինեկոլոգի, իսկ հստակ ախտորոշում ունենալու դեպքում դիմեք, կփորձեմ օգտակար լինել։
Anna
Ani, այդպես լինում է կյանքի որոշակի պայմանների փոփոխության ժամանակ, կարող է լինել մի քանի օր շուտ կամ ուշ։ Հետևեք հաջորդ անգամ ինչպես կլինի, լավ կլինի նշեք դաշտանի օրերը օրացույցում, հետո կարող է պետք լինի։
Anna
Mariam, եթե դեղեր եք օգտագործել, ապա ուշացումը կարող է դրա հետ կապված լինի, կամ կան առողջական խնդիրներ։ Իսկ ի՞նչ ստուգում եք անցել։
Arevik
barev dzez bjishk es 20 tarekan em ev 2tari araj vijelem u chem hxianum inche klini pachare?stugvelem ev vochmi xndir chka.
termine
Barev dez…im cikl@ 3 ore ushacel e hnaravor e da paymanavrvace e erexayin krcqov kerakrelu het?arden 2 amis e im ot sksvel er cikl@ bayc ays angam der che..