
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Անհագ ցանկության ծուղակում
Սեպտեմբերի 22, 2014
Ինչու՞ չեմ հղիանում
Դեկտեմբերի 20, 2019
1,368 մեկնաբանույթուն
Mane
Xndrum em harcis patasxaneq
ANULIK JAN
AMEN AMIS NORMAL TESNUM EM DASHATN 4IC 5 OR E TEVUM….ISK AYS AMIS SKSVEC AMSI 2 IN EV SHAT QICH QANAKUTYAMB KARELI E ASEL CHKA..INCH XORHURD KTAQ \\r\\n
Mane
Baev dzez es28 tarekanem marti 19 hvandacel em tevel e 5 or dranic 10 or heto noric caver unem em nkatel em shakanakaguyn artadrutyun xndrum em patasxaneq inchic klini
Ani
Patasxaneq eli
Ani
Es 18 tarekan em 2 amis e amusnacac em dastanem tesel 6 or shut? Da inchi hete kapvac xndrum em patasxaneq
Mariam
Shat em xndrum kpatasxaneq
Mariam
Barev dzez es 18 tarekan em amusnacac em..es 1 amis e dashtan chem tesel hxiutya test em ogtagorcel bayc cuyc e tvel vor hxi chem …uzum em imanal es 2 shabat araj gnacel em bjshki mtacum em karoxe inch stugum stacel em dranic lini vor chem tesel dashtan ays amis
Anna
Anahit, նշեք, ի՞նչ գույնի է արտադրությունը, մշտապե՞ս, թե որոշ օրերին, հոտ ունի՞,բացի դրանից քոր, կարմրածություն կա՞, թե ոչ։
Anahit
Barev dzez knereq mi ban harcnem es 17 tarekan em artadrutyun unem shat inchic karoxe da arajanal
Anna
Кристине, Դուք չեք նշել ձեր տարիքը և հասկանալի չէ,հղիության ինչպիսի՞ նշաններ եք ունենում։
Anna
Roza, քաշն ավելի լավ է վերականգնել ոչ թե դեղորայքով, այլ բնական միջոցներով։ Այլ խորհուրդներ կարելի է տալ միայն մանրամասն ծանոթանալով ձեր առողջական վիճակի և խնդիրների հետ։ Կարող եք գրել ավելի մանրամասն կամ դիմել աշխատանքային օրերին 010–73-15-21 համարով։
Roza
Isq duq cheq karox inchvor dex nshanakel ….ha chishte ahavor niharem u hima vitamin I kompleqs em xmum asum en kogni qashis verakangman@…kxndrey inchvor xorhurd ??
Кристине
Барев цес ми арц карели е.мер маснагетнерин.им мот тароринак цевов е сксел артаhаитвел даштанн.баваканин жаманак чем апрел серакан кянков.ето сксеци апрел нориц има ушацуинер линум нуинис hхиутян ншанер нуиниск курцкс е лцвум баиц hхиутюн чка.инч анем
Anna
Sona, դաշտանի բացակայության պատճառները շատ–շատ են։ Որպեսզի պարզեք, թե Ձեզ մոտ պատճառը ո՞րն է, պետք է դիմեք գինեկոլոգի։ Ախտորոշումն ունենալու դեպքում դիմեք, կփորձեմ օգնել։
Anna
Roza, նման երևույթ կարող է լինել քաշի նորմայից քիչ լինելու, ուժեղ սթրեսի, օրգանիզմի հյուծման, հորմոնալ խանգարման և այլ դեպքերում։ Անհրաժեշտ է հետազոտվել։
Sona
Barev cez es 16 tarekan em 2 angam unecel em dashtan, voric heto arden 1 taruc aveli e dashtan chem tesel, inchne patcar@??
Roza
Barev dzez es 22 tarekan em amusnacac em .hxiutyun chka. bayc dashtan chka indz not kaseq inch karox e linel ?
Anna
Angelina, Ձեր դաշտանը դեռ չի կարգավորվել և այդպես կարող է լինել 1–1.5 տարի։ Դրանից հետո եթե չկարգավորվի, պետք է անհանգստանալ։
Angelina
barev dzez es 13 tarekan em u dashtans ush ush e linum kaseq patchar@?
V
Es 26 tarekan em 11 or e dashtans ushacel e.test em drel bacasakan e.chgitem inch anem.asem vor ankanon e orery.linum e 19.20.21.23 ory mek.inch xorhurd ktaq?
Anna
Ani, հավանականությունը թեև փոքր է, բայց չի էլ բացառվում։
Ani
barev dzez,knereq ete es unecel rm haraberutyun bayc txu mot orgazmi jmnk sermnahexuke chi tapvel heshtoc ayl pahel e poris vra hnaravor e heshtoc ancac lini,u hxiacac linem es?aj kurcqes mecacel ev shat shat e cavum,Shnorhakal em!
Anna
TATEV, եթե որևէ բան Ձեզ չի անհանգստացնում, մնում է ուղղակի հետևել ընթացքին։ Իսկ միոմայի վիճակից լավ կլիներ տեղեկություններ ունենայիք։ Դա Ձեզ կօգներ, եթե փոքր է, կարելի է բնական միջոցներով փորձել վերացնել։ Ամեն դեպքում լավ է իմանալ այսօրվա վիճակը։
TATEV
BAREV DEZ ES 32 TAREKANEM SA ERORD TARINA VOR AYDPES USHANUMA DASHTANIS CIKLN ES UNECELEM MIYOMA BAYC UNECELEM ERKU EREXA EV HIMA CGITEM INC CAPIYA BAC VOCMI CAV INC ANHANGSTACNOX CUNEM
Anna
Միլենա, առաջին դաշտանից հետո գրեթե բոլորի մոտ հաջորդն սկսվում է բավականին ուշ, կարող է անգամ մի քանի ամիս անցնել։ Դաշտանը կանոնավորվում է ժամանակի ընթացքում, յուրաքանչյուրի մոտ յուրովի, սակայն շատ կարևոր է նշումներ անել նրա սկզբի և ավարտի վերաբերյալ, հետո կարող է պետք լինել։
Anna
TATEV, եթե գինեկելեգիական այլ խնդիրներ Ձեզ չեն անհանգստացնում, չի բացառվում, որ դա Ձեր օրգանիզմի յուրահատկությունն է։ Լավ կլիներ նշեիք նաև Ձեր տարիքը և քանի՞ տարի է այդպես։
Միլենա
Առաջին դաշտանից հետո անցել է 1 ամիս, բայց դեռ դաշտան չեմ տեսնում։ Կասե՞ք պատճառը։
TATEV
Barev dez es amen tari ays amsin unenumem dashtani ushacum 15ic 20 or xndrumem kaseq incuya aydpes naxapes shnorhakalutyun
Anna
Liza , սովորաբար աղջիկներն այդ տարիքում արդեն ունենում են դաշտան։ Եթե դուք չունեք գենետիկ պատճառ, այսինքն Ձեր մայրը, տատիկը չեն ունեցել ուշ դաշտան, ուրեմն պետք է այցելեք գինեկոլոգի, հետագայում բարդություններից խուսափելու համար։
Liza
Barev dez…es 15 tarekan em ev chem tesel dashtanayin cikl@ ev shat em anhangstanum..da karoxe lurj xndirner arajacnel??
Anna
Այո։
Lina
Barev dzez )es 17 tarekan em. dashtan unecelem 14 tarekanum henc arajin daashtanic ankanone dashtan unenum em 4-ic erbemn naev 6 amis heto karoxe ayn hangecnel anptxutyan?
Olya
Այո իհարկե ինձ էլ է հետաքրքիր անպայման կտամ բոլոր անալիզները։ Հետո արդյունքների մասին կասեմ Ձեզ 2 ամսվա ընթացքում պիտի հանձնեմ անպայման
Anna
Olya,շատ ուրախ եմ, որ ամեն ինչ կարգին է և վիժումից հետո մնացորդներ չկան։ Շատ կարևոր է պարզել վիժման պատճառը։
Olya
Բարև Ձեզ ես այսօր գնացի բժիշկի անցա սոնոգրաֆիա բժիշկս ասեց որ ամեն ինչ նորմալ է կիստա կամ այլ գոյացություններ չկան ուղղակի դեռ օրգանիզմս մաքրվում է և նշանակեց rigevidon դաշտանիս կարգավորման համար և պիտի հանձնեմ անալիզներ վիժման հիմնական պատճառը գտնելու համար: Ձեզ էլ շատ շնորհակալ եմ անհանգստանալու և հարցերին պատասխանելու համար։
Anna
lilit,օգնել կկարողանամ Ձեր ստուգման պատասխանները տեսնելուց և լրացուցիչ տեղեկություններ ստանալուց հետո։ Կարևոր է, որ գիտակցեք՝ բնական միջոցների արդյունքը տեսանելի է դառնում ժամանակի մեջ, ցավազրկողի պես միանգամից չի ազդում, և պահանջելու է ամենօրյա հետևողական մոտեցում։ Ճիշտ է օրգանիզմի կարգավորումն էլ հիմնովի է լինում։
lilit
ete shat xndrem kogneq der voch mi dex chen nshanakel bnakan mijocnerov bujman hamar shat em xndrum ogneq
Anna
lilit, հնարավոր է, համենայն դեպս նման դեպքեր կան։ Եթե դեղորայքային բուժումից զատ, լուրջ զբաղվեք իմմունային համակարգի ամրապնդմամբ բնական միջոցներով, հնավանականությունը մեծ է։
lilit
barev dzez es Lilitn em 38 tarekan es tveci torchi analizy ev im mot haytnabervec herpes ig ev citomegalovirus ig xndrum em parasxaneq hnaravor e hxianal ev unenal aroxj erexa
Anna
Ձեր առողջական հարցերով կարող եք դիմել աշխատանքային օրերին 11։00–15։00, 010–731521 համարով։
Olya
Լավ, վաղը կգնամ,համենայն դեպս շատ շնորհակալություն հարցերիս պատասխանելու համար
Anna
Anjela, Ձեր նախորդ գրածում կա սխալ տեղեկություն։ Ես մարտի 17–ին, ժ.19։00–ին կազմակերպելու եմ անվճար «Առողջության ժամ»։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Տնային Առողջարան» ֆեյսբուքյան էջում կամ 010 –731516 հեռախոսով, կամ «Տնային առողջարանի» 2–րդ համարում,վաճառքում կլինի մարտի 5-7–ը։
Anna
Olya, շտապեք այցելել գինեկոլոգի վիժումից հետո մնացորդներ կամ բարդություններ հերքելու կամ խուսափելու համար։ Հետո խնդրում եմ գրեք արդյունքի մասին։
Olya
Վիժումը եղել է դեկտեմբերի 31։ մինչ այդ գտնվում էի հիվանդանոցում 15օր ստացել եմ դեղեր որպեսզի կարողանայինք պահպանել բայց չստացվեց վիժումից հետո 15օր արյուն ունեի հետո մաքրվեցի 10օր հետո դաշտան տեսա նորմալ տևեց 5օր հետո 1 շաբաթ հետո նորից արյուն ունեցա օրական 2-3 կաթիլ շատ մուգ կարմիր գույնի
Anna
Olya, վիժումից քանի՞ օր է անցել։
Olya
Վիժումից հետո խմել եմ rigevidon։ Բայց ցավեր չունեմ ոչ մի տեսակի ուղղակի ամեն օր շատ քիչ քանակությամբ շատ մուգ գույնի արյուն ունեմ։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Anjela
Ete hnaravora es im exoyi patasxannern grem, duq cer karciqn aseq , inch kareliya anel
Anna
Liana, չի բացառվում կլիմայական փոփոխությունը պատճառ լինի, սակայն ավելի հավանական է սեռական օրգանների ախտահարումը։ Ճիշտ է սկզբից դիմել գինեկոլոգի, պարզել պատճառը, դրանից հետո դիմեք, նշելով ախտորոշումը։ Իսկ այլ ուղեկցող առողջական խնդիրներ չունե՞ք։
Anna
Լիլիթ, այդպիսի արտադրություն սովորաբար լինում է տրիխոմոնիազի (սնկայինի) դեպքում։ Պետք է դիմել գինեկոլոգի, ստանալ ախտորոշում։ Դրանից հետո դիմեք, կաշխատեմ օգնել։ Չեք նշել, զուգընկեր ունե՞ք։
Anna
Olya, հնարավոր է բորբոքային խնդիր կա կամ հորմոնալ փոփոխություն։ Իսկ որևէ դեղորայք ընդունու՞մ եք։ Ամեն դեպքում ճիշտ է այցելել գինեկոլոգի։