
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Ինչպես երեխաներին բացատրել սեռի հարցերը
Դեկտեմբերի 2, 2014
Ընտանիքը, թե՞ վիրտուալ կյանքը
Փետրվարի 6, 2015
1,368 մեկնաբանույթուն
Մառա
?
Silva
Barev dzez hargeli bjshkuhi,krcqov kerakrelu ev dashtan chtesnelu patcharov ardyoq hxiutyun hnaravore lini???naxoroq shnorhakalutyun
Milena
Tsnndaberelu jamanak im mot arajacav trombofilia ,hnaravore dranicel votqi cav arajana,bujumner arelem u himael em anum ,xmumem Kardiomagnil,ev ogtagorcumem Liaton
Milena
Bjshkuhi jan vor xndrem xorhurd ktaiq inch anel,uxaki erevanum chem aprum
Anna
Milena, ոտքերի խնդիրը կապված է թութքի հետ, եկեք խորհրդատվության, ամենը կբացատրեմ։ Իսկ ինչ վերաբերում է դաշտանին, եթե երեխային կրծքով եք կերակրում, ապա դաշտան կարող է դեռ մի քանի ամիս էլ չլինել, և դա նորմալ է։
Anna
Ani, ստուգվեք գինեկոլոգի մոտ։
Anna
em, Ձեր գրածում ես խանգարում չտեսա, դա նորմայի մեջ է։
Anna
Narine, հավանաբար հորմոնալ խնդիր կա, բայց սկզբից ստուգվեք գինեկոլոգի մոտ, արդյունքների մասին գրեք։
Milena
Mi harcel bjshkuhi jan,dashtan chlinelu patcharov hnaravore votqeri tmracutyun ,cakckoc linel??
Milena
Barev dzez bjshkuhi jan,cnndaberelem ereq amis araj der dashtan chem tesel,ardyoq da normale???u mi harcel,artatorman jamanak nkatumem aryan hetqer,inch xorhurd ktaiq anel vorpesi tutq charajana?naxapes shnorhakalutyun
Ani
Barev dzez es 21 tarekan em u im dashtan@ shat erkara linum shapatner naev amisner inchica???? naxapes shnorhalalutyun
Arpine:
bjishk jan erekoyan jamerin cax krcqavandakis shrjanum caverem unenum.arden ereq ore 18 tarekanem.inchic karoxe linel?
em
barev dzez bjshkuhi indz mot dashtani xangarumner en ev es im dashtani oric 2 3 or shut em linum e tevum e 5 or 5 erord or indz mot muq shakanakaguyn artadrityun e linum inchic karox e da linel naxapes shnorhakalutyun
Narine
ev erek haraberutyun unenaluc heto aryun ekav.kanxav shnorhakslutyun
Narine
Barev dzez bjshkuhi jan.xndrumem patasxaneq.19 tarekanem amusnacac.dashtans ushacele 7 or…3 angam hxiuryan testem arel bayc patasxany bacasakane.xndrumem aseq inchy karoxe patchar linel dashtanis ushacmany
Anna
Lilit, կարծում եմ բորբոքային կամ այլ խնդիր կա, սկզբում այցելեք գինեկոլոգի, արդյունքը գրեք։
Lilit
???
Lilit
Hargeli bjshkhi ogostosi 15 unecel em aryun heto amsi 18 ahavor caver u arat aryun aysor amsi 20e hamarya dadarel e aryune chnayac vor im mot dashtane petq er sksvel ogostosi 22in
stacvel e aynpes vor es dashtan unecel em amen amsi 25 heto da darcav amsi 1 heto amsi 22 hima el asmi 15ic u ahavor caver unem, hargeli bjshkuhi arden 3 amisa porcum em hxianam chi stacvum, gitem 3 amise da erkar jamank chi baic karox e es amen inche xangarel vorovhetev es 2 amis bolor naxanshanere unecel em hxiutyan baic ancac amis henc 22 sksec dashtans ays amisel 15in chgitem inch anem
inch xorhurd ktaq?
Anna
Lilit, ի՞նչ է նշանակում karces hivandacel em և դա մե՞կ օր է տևել կամ գրեք մանրամասներ։
mari
exav shnorhakalutyun
Lilit
Hargeli bjshkuhi im mot arka hxiutyan bolor naxanshannere es peq e hivandana ogostosi 22in baic caver une vorovayni shrjanum u amsi 15/08/2018 aden karces hivandacel em baic miyevnuyn jamanak srtxarnoc, glxaptuyt ev beranums thaj ham ka; hnaravor e hxityun u hxiutyan teste cuyc kta vor hima anem?
naxapes shnorhakaluyun
Anna
mari, կատարեք քսուքի անալիզ, պատասխանի թղթային տարբերակն ուղարկեք կամ գրեք ախտորոշումը։
mari
voch analizner chem tvel indz asacin borboqac e ev axajrov lvacum nshanakecin ev verj
Anna
Gayane, թեստը առավոտյան կատարեք։
Anna
mari, ի՞նչ բուժում եք ընդունել։ Հեռակա կարգով խորհուրդ տալ չեմ կարող, անալիզներ կատարե՞լ եք։
mari
???
Gayane
Xntrum em shut patasxaneq ha bjshkuhi jan u im mot misht exela normal dashtan em unecel xaxtvac chi exel erek el jermutyun uneyi chgitem inch anem uxaki chem karcum vor hxiutyun klini
Gayane
Barev bjshkuhi ja knereq eli vaxi mej em kuys em @nkers kpela miamit indz tapvele poris u nerqnazgestis dashtans ushacel e mot 10 or test areci erekoyqn cuyc tvec hxiutyun aravotyan areci cuyc chtvec unem glxacav miqich mejchki cav u pori hatvacum nenca voncvor uzuma sksvi bayc der chka inch xorhurt ktaq hxiacac klinem
mari
es gnacel em indz asacin borboqvac em indz asacin vor borboqvace ev inchic e arajanum ayt snkain ev inch xorhurd ktaq anel tnayin paimannerum
Anna
mari, դա սնկային է, չեմ բացառում նաև այլ վարակի զուգորդում, այցելեք գինեկոլոգի,ախտորոշվեք, դրանից հետո գրեք Ձեր ստացած ախտորոշումը։
mari
???
Svetlana
Shat lav shat shnorhakalutyun xorhrdi hamar
mari
amen dashtanic arach unem antaneli qor evkatnaguyin artadrutyun ev dashtanic heto eli artadrutyun unenum em baic qich qanakov ays angam shakanakaguyn artadrutyun unem ev artadrutyan het ka manr xmoranman inchvor ban
Anna
mari, ոչ, հղիություն չի, բայց եթե ավելի մանրամասն ներկայացնեք, գուցե կարողանամ օգնել։
mari
????
mari
barev dzez bjshkuhi es mi harc unem es ankanon dashtan uneamen amis dashtan oric 3 4 or shut em tesnum.hulis amsni tesel em dashtans amsi 21 in ev dashtanic 3 4 or heto haraberutyun em unecel hima shakanakaguyn artadrutyun unem hnaravor e hxiutyan nshan lini
Anna
Anahit, ստուգեք հղիության թեստով։
Anahit
Barev dzez, es 27 tarekanem u misht indz mot dashtanayin cikl@ sksvum er 26 or@ mek, voch mi angam chi popoxvel, bayc ays angam cikl@ 2 or ushacomov exav, ev shat shat qich , hnaravor e ardyoq hxiutyun ays depqum ,unem 2 erexa, bayc voch meki hxiutyan jamanak dashtan chi exel
Anna
Svetlana, դեռևս ուղղակի հետևեք ընթացքին և գրաֆիկ կազմեք։
Anna
SHaqe, ենթադրում եմ, Ձեզ մոտ հորմոնալ խանգարում կա։ Եթե բնական միջոցների կողմնակից եք, եկեք ինձ մոտ խորհրդակցության, կփորձեմ օգնել։
Svetlana
Bjshkuhi jan es hunis ev hulis amisnerin exel em ahangstanalu kariq chka Che?
SHaqe
es 19 tarekan em dashtans shat ankanon e 4 5 amis dashtan chem unenum 5 6 rd amsum unenum em normal heto noric sksum e u aydpes sharunak
Anna
Qristine, պոլիկիստոզը հորմոնալ խանգարում է, որն անհրաժեշտ է կարգավորել, սակայն ցանկալի է սկզբում դիմել բնական միջոցների օգնությանը։
Anna
Goharik, հորմոնալ խանգարումը պետք է կարգավորել բնական միջոցներով, կարող եմ առաջարկել խորհրդատվություն։
Anna
Svetlana, դաշտանի խանգարման պատճառը հասկանալու համար պետք են հանգամանալից տեղեկություններ, որոնք այս կերպ ստանալ հնարավոր չէ, անհրաժեշտ է անհատական զրույց։
Anna
Կար, ավելի հավանական է, որ ուղղակի բորբոքում է, աղը թավայի վրա տաքացրեք, դրեք թաշկինակի մեջ, կապեք և հաճելի տաքության ժամանակ պահեք երեխայի ցավող ականջին, կատարեք ամեն օր, երեկոյան, քնելուց առաջ մինչև անցնելը։
Anna
Arpi, չի բացառվում, սակայն ուշադիր հետևեք ընթացքին, եթե հաջորդ անգամ էլ չկարգավորվի, գրեք։
Anna
Arpine, սկզբից պարզեք, հնարավոր է, որ Ձեր մայրիկը, տատիկը ևս 37 օր մեկ են ունեցել դաշտան։ Այդ դեպքում Ձեզ մոտ դա ժառանգական է և անհանգստանալու կարիք չկա։ Պարզելուց հետո, խնդրում եմ գրեք։
Anna
Len, այդ խնդիրը կարելի է վերահսկել բնական միջոցներով և խուսափել դեղերից, սակայն ընտրությունը իհարկե Ձերն է։
Qristine
Barev dzez bjshkuhi mi harc unem polikistoze da jarangabar e poxancvum te uxaki arajanum e,ev kaseq dra arajacman patcharnere?…….