
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Հղիանալը դեռ մայրանալ չէ
Փետրվարի 11, 2015
Ընտանիքը, թե՞ վիրտուալ կյանքը
Փետրվարի 6, 2015
1,368 մեկնաբանույթուն
Anna
Anna, այո, իհարկե։
Anna
Barev dzez, knereq mi harc tam, tarorinak karox e hnchel bayc harcnem, hnaravor e dzvazatum chlini bayc dashtan tesnes???
Anna
ArmineR, այս տեղեկությունը բավարար չէ Ձեր հարցին պատասխանելու համար։ Իսկ Ձեր ամուսինը ստուգվե՞լ է։
ArmineR
barev dzez ,bjishk jan shatem xndrum patasxaneq arden 6 amise amusnacacem bajc chem hxianum dashtan amen amis tesnumem,sonografia mi qani or arajem ancel aselen kanaci xndir chka,inchic karox e linel?
Anna
Nona, որպեսզի կարողանամ պատասխանել, պիտի շատ մանրամասն տեղյակ լինեմ Ձեր առողջական վիճակին և ցավերի բնույթին։ Կարծում եմ, որ այդ դեղամիջոցները նշանակողն ավելի տեղյակ է Ձեր խնդիրներից, քան ես, ուստի Ճիշտ կլինի պարզեք իր հետ։ Կամ կարող ենք հանդիպել, այդ դեպքում ես կստանամ իմ հարցերի պատասխանները, նաև կկարողանամ օգնել Ձեզ։
Anna
Barev dzez es kerakrox mayrem 6 amis dashtan chem tesel hnaravore aranc dashtani hxiyutun
Anna
Armine, մի քանի օր տատանումը նորմայի մեջ է։
Anna
Lian, այդպես լինում է կլիմայական փոփոխության դեպքում, խորհուրդ կտամ կատարեք սոնոգրաֆիա, եթե կարիք լինի, դիմեք անհատական խորհրդատվության համար։
Anna
lusine, չի բացառվում, կարող է նաև հորմոնալ խախտում լինի։ Իսկ գիտե՞ք, Ձեր մայրիկի մոտ ե՞րբ է այն սկսվել։
Anna
Mari, հղիանալ հնարավոր է, սակայն եղեք կրկնակի ուշադիր արտարգանդային հղիություն չլինի։ Իսկ վիրահատությունից հետո հարաբերությունը առնվազն 2–3 շաբաթից,եթե լապարասկոպիկ է եղել, իսկ ավելի լավ է դիմեք Ձեզ վիրահատող բժշկին և՛ կիմանաք հետվիրահատական վիճակը, և կպարզեք սեռական կյանքի հարցը։ Ամեն մարդու մոտ յուրովի է ընթացքը լինում։
Nona
Barev dzez knereq mi harc unem,hxi em 9 shapatakane arden,mi qich koxqers caver unem,xmum em Mgb6,ardyoq vtangavor chi vor caver unem?
Armine
barev dzez, es amusnacacem dashtanayin cikls amen amis karoxe 3-4 or shut sksvel kam ushanal inchic karox e linel?
Lian
Barev dzes es verjin angam dashtan em tesel september 28 in rusastanum ei eto. Eka. Hayastan. U der chem hivandacel. Arden 4 amise vor amusnacel em u. Vochmi. Xndir. Chem unecel .inche karox e pachar linel. Angam test em arel. Vochinch chi exel..
lusine
barev cez .es 42 tarekan em
unem tashtanaiin cikli xangarum arajin angam .ancac amsva hoktemberi 20 in er ,isk hima el ays amsis el noiemberi 7 in .Karox e im mot arden klimaksi srjan eeee ?
Mari
Bjishk jan im dzax dzvaran@ mi qani or sraj heracrel en . Mi dzvaranov hnaravor e hxianal. Ev virahatutyunic inchqan jamansk heto kareli e harabefutyun unenal
Anna
marianna,մենք պիտի հանդիպենք և զրուցենք, ցանկալի է գաք ծնողի հետ, եթե դեմ չեք։ Եթե ունեք կատարած ստուգումներ և ախտորոշումներ, բերեք Ձեզ հետ։ Հանդիպման համար նախապես զանգեք աշխատանքային օրերին (010) 73-15-21 կամ (091) 51-72-07 համարով Աննա Պետրոսյանին։
marianna
isk inch xorurd ktaq bjish jan..inchpes bnakan mijochnerov bujvem
Anna
Lilit, ես բնական միջոցների կողմնակից եմ, սակայն միայն սննդակարգը բավարար չէ։ Հստակ, կիրառելի խորհուրդներ կարող եմ տալ Ձեր բոլոր ախտորոշումներին ցանոթանալուց հետո։ Կարող եմ առաջարկել անհատական կոնսուլտացիա։
Anna
marianna, Ձեզ խորհուրդ կտամ կարդալ հոդվածի վերջում հղումով նյութը դաշտանի խանգարումների մասին։ Ձեր դեպքում անհրաժեշտ է կարգավորել բնական միջոցներով։ Կարող եմ առաջարկել անհատական խորհրդատվություն
Lilit
Barev dzez bjshkuhi jan mi es 15tarekanic tesel em dashtan u i skzbane ankanone exel nshem vor 25tarekanem..bjishki dimel em bazmativ hetazotutyunneric heto aryan hormonneri qsuki analizneric heto indz nshanakel en dieta nyutapoxanakutyuns kargavorox sakayn mievnuyna ankanona linume mek amis linume mek amis voch kam erku ereq amis@ mek…inch xorhurd ktaq?
Lilit
4amsekan hxi em poris nerqevi shrjanum koxkis masy,cav ka bayc qich da inchic klini?
marianna
remn bjshkuhi jan amenaskzbic vor hivandacha petrvari 19 er 7-8 or dashtans tevech heto mart amsin chem hivandachel . aprilin .ev mayis amsin 5-7 or dashtan em tesel el dranich heto minchev 2017 tvakani hunis@ dashtan chem tesel nor arden hulisin 9-10 or e tevel dashtans..isk ogostosin 5-7 or hima arden 2 amisa chem hivandanum..aysqan@ ev verju
Anna
marianna, 2–րդը առաջինից քանի՞ ամիս հետո եղավ։
marianna
1 tari heto vor 2angam dastan em tesel..arajin amis@ 9-10 or a tevel..isk 2rd angam@ 5-6 or
Anna
Լուսինե, առանց Ձեր ախտորոշումն իմանալու և ստացած բուժմանը ծանոթանալու, չեմ կարող ասել, սակայն հավանականությունը մեծ է։
Լուսինե
իսկ դա վտանգաոր է՞.հետագայում կարող է անպտղության պատճառ դառնալ՞։
Լուսինե
լավ շնորհակալություն
Anna
Լուսինե,ամեն դեպքում անհրաժեշտ է ձգտել կարգավորել դաշտանը։ Եթե բնական միջոցների կողմնակից եք, կարող եմ առաջարկել անհատական խորհրդատվություն։
Anna
Liitt, որքա՞ն է հղիությունը, և դա ասելուց հետո, ի՞նչ խորհուրդ են տվել Ձեզ։
Liitt
chgitem asel en qich qanakutyamb
Լուսինե
Բարև Ձեզ .ես 22տարեկան եմ ունեմ դաշտանի խանգարումներ լինում է ամիս որ շատ լավ եմ հիվանդանում. լինում է որ ամսվա մեջ 2 անգամ .կամ էլ մի ամիս չի լինում հավաքվում և ուժեղ արյունահոսություն եմ ունենում ու լերդացաց է գալիս ։երկար ժամանակ կիստաի դեմ բուժվելեմ ներծծվել է .վիճակս շատ է անհանգստացնում բայց լարվածությունս է պատճար հանդիսանում խանգարումներիս։
Anna
Lilit, կախված հեղուկի քանակից, քանի՞ մմ ծավալով է հեղուկը։
Lilit
Բարև ձեզ,ես հղի եմ և ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տալիս,տղի սրտի մոտ իչ քանակությամբ հեղղուկ,դա ինչ է արդյոք վտանգավոր է.
Anna
marianna, այդ 2 անգամը ինչպիսի՞ պարբերականությամբ է եղել։
Anna
Karine, ասելով aranc mijamtutyan lucvi, ի՞նչ նկատի ունեք։
marianna
barev.dzez es 15 tarekan em im mot dashtanayin chikli xangarumner ka..es araji angam dashtan ei tesel 1 tari araj 2 amis ..el dranich heto chem tesel dashta 1 tari heto sksel em norich dashtan tesnel 2 amis el chem tesnum dashtan.. karox eq asel inch problem unem es?
Karine
Isk hnaravore vor ayd xndiry aranc mijamtutyan lucvi?
Anna
Karine, ինքնուրույն հացը լուծել չեք կարողանա, մանրամասներ պարզելու համար պիտի անհատական զրուցենք, լավ կլինի մայրիկն էլ լինի։ Պայմանավորվելու համար զանգահարեք աշխատանքային օրերին (010) 73-15-21 կամ (091) 51-72-07 համարով Աննա Պետրոսյանին։
Karine
Ayo unem xndrum em aseq inchpes harcy lucem.
Anna
Karine, դա օրգանիզմի դիմադրողականության թուլացման արդյունք է, բնակական միջոցներով լուծվող հարց է։ Ցան, արտադրություն ունե՞ք։
Karine
Isk da inchi patcharov karox e linel bnakan mijocnerov hnaravor e?
Anna
Karine, այո, կարող է, ավելի լավ է դրանից արագ ազատվեք։ Կարող եմ առաջարկել անհատական խորհրդատվություն։ Ցանկության դեպքում գրեք։
Karine
Ete hnaravore xndrum em arag patasxanel
Karine
Barev dzez es 14 tarekan em im mot hachax linum en serakan organi qor.Aseq inc xndrum em da karox e hetagayum xndirner arajacnel kam dastani het kapvac xndirne.
Lilit
shnorhakal em sha
Anna
Liana, 15–ից հետո կարող եք թեստ անել, սակայն ավելի հավաստի կլինի դրանից էլ 1 շաբաթ անց։
Anna
Lilit, թեև ուշացումով, բայց կարծում եմ առաջիկա ամիսներին էլ կարող է պետք գալ։ Գրիպի, մրսածության ժամանակ առաջին հերթին պետք է հաճախակի թեյեր խմել ազնվամորիով, կիտրոնով, մեղրով։ Ամրապնդեք օրգանիզմը սոխով, սխտորով, նիշաստայով, խուսափեք հիվանդներից, քթանցքները հաժախ մշակեք օղով։
Liana
Qani oric karelie test dnel vor cuyc ta?
Liana
Barev dzez,mi harc unem,dashtan teselem septemberi 8 in,xmum em dyufaston bayc der dashtan chem tesel,hnaravore hxiutyun lini???
Sir
isk bnakan chanaparov inchpes xtanem dashtanin
Lilit
Barev dez,hxi em hazum em ev erevi grip em yngnum,inch xorurd ktaq?