
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Ինչու՞ չեմ հղիանում
Դեկտեմբերի 20, 2019
Հեշտանքի գաղտնիքները
Ապրիլի 9, 2019
1,368 մեկնաբանույթուն
Anna
Sir, հիմա թեստի տվյալը կարող է սխալ լինել, իսկ կեսարյանից 1 տարի անց հղիանալն իսկապես վտանգավոր է։ Թեստ արեք մեկ շաբաթից, իսկ մինչ այդ փորձեք բնական միջոցներով դաշտանը խթանել։
Sir
xndrumem patasxaneq bjshkuhi jan.
Sir
erexayis unecelem kesaryan hatumov .ardyoq vtangavor klini noric hxianal@ mek tari heto
Sir
knereq mi harc tam.erexas 1 tarekan e.krcqov em kerakrum.dashtans arden 5 or ushacel e.hnaravor e hxiutyun lini.u test@ cuyc kta hima?
Մարիա
Bjshkuhi jan xndrum em ogneq,minchev aysor dashtans chi exel,artadrutyun@ ka,bayc arden katnaguyn,spitak guyn uni,ev mek el portics mi poqr verev aj koxmi vra spazmi pes cav e linum ev ancnum e,krcqeris uracutyun@ ev cav@ chi ancel,inch anem?
Kima
Barev Dzez,Bjshkuhi kaseq inch azdecutyun uni aspirin@(acetilsalicilattun) dashatni u @ndhanrapes aroxjutyan vra? Dashtani ushanalu depqum aspirin ogtagorcel@ ardyoq chisht e?
Lilit
Exav shat shnorhakal em
Մարիա
Bjshkuhi jan 2-3 or e inch hachaxamizutyun e indz mot,aveli shat aravotyan jamerin.Kaseq da inchic e? Ev kap uni dashtani ushacman het?
Մարիա
Shat shnorhakal em.Ancac amis amsi 24-in er exel dashtans,hima arden 5 oric avel e chka,teyn el xmum em,bayc eli chi linum.Glxacav chunem,urci shnorhiv,vori hamar shat shnorhakal em Dzez Bjshkuhi jan,uxxaki chgitem el inch anem,vor dashtans sksvi.
Anna
Lilit, միջինը 15-16 շաբաթականն է, սակայն դա անհատական է. որոշ դեպքերում նույնիսկ 10 շաբ. է երևում, իսկ կան դեպքեր, որ 20–ում էլ չի նշմարվում։
Anna
Մարիա, ուրցը բազում օգտակար հատկություններ ունի, թվարկելու համար մի քանի էջն էլ չի բավարարի։ Ձեր դեպքում կթուլացնի գլխացավը, հակաբորբոքային է և կնպաստի դաշտանին։
Lilit
Barev dzez bjishk kaseq hxiutyan vor shabatakanum e,pory erevum arden?
Մարիա
20 tarekan em.Anchap shnorhakal em amen inchi hamar,uxxaki hima heru em ev chem karox gal.Mi ban el asem,vor artadrutyun unem,mi poqr shat.U arden 2 or e urcov tey em xmum,kaseq inchin e ognum urc@?
Anna
Մարիա, իսկ Դուք քանի՞ տարեկան եք։ Կրծերի ցավը, գլխացավը՝ նախադաշտանային նշաններ են, բոլորի մոտ լինում են ավելի կամ պակաս, սակայն գլխացավի դեպքում անպայման չափեք ճնշումը, արդյունքի մասին գրեք։ Հիմա կարող եք անանուխով, ուրցով թեյ խմել։ Իսկ հիմնովին օգնել կկարողանամ միայն անհատական զրույցի դեպքում, այս կերպ հնարավոր չէ պարզել բոկոր մանրամասները։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։
Մարիա
Նորից սխալվեցի,պետք է Մարիա գրեի:Եվ մոռացա ասել,որ ուժեղ գլխցավ եմ ունենում:Ի՞նչ անեմ,որ սկսվի դաշտանս:Շատ շնորհակալ կլինեմ,եթե ինձ օգնեք:
Իրինա
Ոչ մի տեսակի քոր չունեմ,ոչ էլ կարմրություն:Ցավ ունեմ,բայց աջ կողմում:Դաշտանից առաջ կրծքերս ուռում են և ցավում,հիմա այդպես է,բայց արդեն 3 օր է ուշանում է:
Anna
Մարիա, իսկ այլ անհանգստացնող երևույթներ չկա՞ն. քոր, կարմրություն, ցավ։
Մարիա
????
Մարիա
Կներեք,Իրինայի փոխարեն պետք է Մարիա գրեի:
Իրինա
Եվ ասեմ,որ արտադրություն ունեմ:Գույնը մուգ սպիտակ է լինում,այսօր նկատեցի,որ կանաչ երանգ ունի:Ի՞նչ պետք է անել:
Մարիա
Բարև Ձեզ Բժշկուկի ջան,արդեն 2-3 ամիս է ինչ դաշտանային ցիկլիս օրերը խախտվել են:Դեռ մի քանի ամիս առաջ ամեն ինչ նորմալ էր,իսկ հիմա ուշանում է,կարող է անգամ 1 շաբաթ ուշանալ:Ի՞նչն է պատճառը:Խնդրում եմ օգնել:
Lilit
Bjishks nshanakela peptoment,srtxarnoci hamar,moracel em harcnem aravoty xmem amen or te menak en jamanak erb sirts xararni,duq kaseq inc
Anna
Lilit, այդ խորհրդատվությունն անհատական է, առաջինն անվճար է, գրանցվելու համար զանգահարեք աշխատանքային օրերին (010) 73-15-21 կամ (091) 51-72-07 համարով Աննա Պետրոսյանին։
Lilit
Իսկ ինչ սննդ միջոցով?
Anna
Mari, կուսությունից զրկվելն ինքնին դաշտանի ուշացման պատճառ չի լինում, սակայն եթե դրան գումարվի հոգեբանական սթրես կամ բորբոքային ընթացք,ապա դաշտանը կարող է ուշանալ։
Anna
LILIT,հնարավոր է, հորմոնալ խախտում լինի, սակայն ենթադրությունս անպայման պիտի հաստատվի գինեկոլոգի կողմից։ Ստացեք ախտորոշում, դրանից հետո գրեք, կօգնեմ խնդիրը լուծել բնական միջոցներով։
Anna
Gayane.A, պատճառները շատ բազմազան են, սկսած սննդի, միջավայրի փոփոխությունից,ավարտած որևէ առողջական խնդրով։ Սկսեք գինեկոլոգի այցելությունից։ Դրանից հետո գրեք, կփորձեմ օգնել։
Anna
Lilit, դա մոտ է նորմայի վերին սահմանին, ճիշտ կլինի սննդի միջոցով նվազեցնեք այն։
Mari
Barv dzez hargeli bjishk dzez mi sat mech xntranq unem karox e ardyok kusutyunich zrkveluc heto dhastan@ ushana,et hxiutyun cka,satem xntrum patasxanel
LILIT
BAREV es Lilitnem 20 tarekan arden 2 amis e chem hivandanum mtacum ei te hxi em bayc shat tester em ogtagorcel ardyunq2 bacasakan e xndrum em kaseq inchne pachar@
Gayane.A
Barev dzez. Es 29 tarekan em amusnacel em 8 amis araj bayc ays verjin 3 amis@ im mot dashtani jamana aryun@ qiche u bac karmir.da inchic karox e linel.kanxav shnorhakalutyun
Lilit
Barev dzez,es hxi em isk kriatinins`97 e da normal e te barcr e?
Anna
Sona, հաջորդ դաշտանին եղեք առավել ուշադիր. սկիզբը, քանակը, գույնը, տևողությունը։ Եթե անսովոր բան նկատեք, ուրեմն խնդիր կա։
Anna
Sona, հաջորդ դաշտանին եղեք առավել ուշադիր. սկիզբը, քանակը, գույնը, տևողությունը։ Եթե անսովոր բան նկատեք, ուրեմն խնդիր կա։
Gohar Fahradyan
Bjisk jan es djvarem Tanum Dastane inc anem vor
lavanam
Sona
Barev dzez es 23 tarekan em amusnacac chem….. hulis amsin dashtans sksvec amsi 18 in ev tevec mek or….heto ogostosi erkusin sksvegc tevec 7 or bayc shat qich artadrutyamb…karox eq asel vtangavor e ardyoq da???
ANJELA
BAREV CEZ ;;ES 27 TAREKANEM ,IM MOTEL DASHTANI XANGARUME;;AYCELECI BJJKI DASHTANIC 4 OR HETO;;HETAZOTUTYUNIC HETO ASECIN VOR ARGANDI XORO4UM ARUN KA KUTAKVAC ;;DEXER NSHAANAKECIN BAIC VO4 MI POPOXUTYN
Լենա
Բժիշկը ասել է եթե անհրաժեշտ լինի մենք բուժում կնշանակենք:Հիմա սնսդով:isk duq incheq arajarkum?
Anna
Լենա, նման դեպքերում բոլորն էլ բժիշկների հսկողության տակ են գտնվում, դա բավարա՞ր եք գտնում։
Լենա
ես հսկողության տակ եմ բժիշկների կողմից
Anna
Լենա, նորմայից բարձր սպիտակուցը վտանգավոր է և՛ Ձեր, և՛ պտղի առողջության համար, ուստի պետք է աշխատել այն նվազեցնելու ուղղությամբ, ընդ որում բնական միջոցներով, որոնք չունեն կողմնակի ազդեցություններ։ Չի բացառվում, որ հետագայում այն ավելի բարձրանա, եթե ոչինչ չձեռնարկեք։։
Լենա
Բարև ձեզ,ես թ2 ամսեկան հղի եմ,սպիտակուցս 1.15 ե շատ վտանգաոր է,ինչ անեմ?
Anna
NANE, կարծում եմ դաշտանի խանգարումը կարող էր հորմոնալ, սթրեսի, օդի փոփոխության կամ մրսածության արդյունք լինել։ Հետևեք հաջորդի սկզբին, ընթացքին, եթե սովորականի պես չլինի, ուրեմն պետք է այցելել գինեկոլոգի։
Anna
Լուսինե, նման ուշացում էլի է եղել, թե՞ սա առաջինն է։
Լուսինե
19տ
NANE
arajin sksve e amsi 4 in isk erkrord 26 in ..isk hnaravor e vor vijum lini
NANE
27 arden 1 erexa unem
Anna
NANE, հնարավոր է, եթե առաջինը սկսվել է ամսի 1–ին, իսկ 2–րդը 28-29–ին, իհարկե կանոնավոր 28-29–օրյա ցիկլի մասին է խոսքը։ Դուք քանի՞ տարեկան եք։
NANE
XNDRUM EM PATASXANEQ
NANE
arajin normal er erkrord mug u sovorakanic shat
NANE
BAREV DEZ CEIQ ASI MI AMSVA MEJ ERKU DASTAN HNARAVOR E