
Դաշտանի խանգարումներ
Հարգելի՛ ընթերցողներ, խմբագրությունը աղջիկներից բազմաթիվ հարցեր է ստանում դաշտանային ցիկլի կանոնավորության վերաբերյալ: Մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Անտոնյանի հետ ունեցած զրույցից պարզեցինք, որ դաշտանի խանգարումները կարող են ծագել տարբեր պատճառներից, օրինակ, սեռական օրգանների հիվանդություններից, հորմոնալ խանգարումներից, ընդհանուր գերհոգնածության, ֆիզիկական գերլարվածության, հուզումների, ծանր ապրումների կամ հոգեկան ցնցումների հետեւանքով:
-Տիկին Անտոնյան, մեր ընթերցողը դիմել է այսպիսի մի հարցով. նա 15 տարեկանում հետեւել է խիստ սննդակարգի եւ 6 ամիս դաշտան չի ունեցել: Հիմա ամեն ինչ կարգավորվել է, սակայն նա մտավախություն ունի՝ արդյո՞ք դա չի հանգեցրել անպտղության:
-Սննդի եւ վիտամինային զրկանքներ կրող, այլ կերպ ասած, սննդակարգի հետեւող անձը կարող է չունենալ դաշտան: Կանոնավոր դաշտանային ցիկլի խանգարումներն ամենից հաճախ տեղի են ունենում առանց պատճառի, հետո վերականգնվում է առաջվա նման կանոնավոր ընթացող դաշտանային ցիկլը: Դաշտանի վերսկսելն ու կարգավորվելը դեռ քիչ են վստահ լինելու համար, որ կինը կամ աղջիկը լիարժեք առողջ է եւ կարող է երեխա ունենալ: Անպտղության կարող է հանգեցնել այն դեպքում, եթե դաշտան կա, բայց չկա ձվազատում: Ձվազատմանը հետեւելու համար պետք է դիմել գինեկոլոգի, դա ինքնուրույն կամ տնային պայմաններում հնարավոր չէ պարզել:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Մյուս ընթերցողի հարցն այսպիսին է. 21 տարեկան է, դաշտան ունենում է, բայց ոչ այնպես ուժեղ, ինչպես սովորաբար, այսինքն՝ առաջին օրերին ուղղակի շագանակագույն արտադրության տեսքով, իսկ այնուհետեւ 4-6 օր նորմալ:
-Այս դեպքի համար կարող եմ ասել, որ շագանակագույն արտադրություն կարող է նկատվել հորմոնալ խանգարումների, ձվարանների պոլիկիստոզի դեպքում: Սակայն առավել լուրջ են համարվում դաշտանային ցիկլի այնպիսի խանգարումները, որոնց դեպքում ամեն անգամ դաշտանից առաջ ունենում են արյունոտ կամ վարդագույն քսվող արտադրություն: Սա սկսվող կամ արդեն սկսված էնդոմետրիոզ հիվանդության ախտանիշի է նման: Իսկ ճիշտ եւ ստույգ իմանալու համար պետք է դիմել գինեկոլոգի: Ընդհանրապես կուզեի նշել, որ դաշտանային ցիկլի կանոնավորության խանգարումների, դրա հետ կապված անհանգստացնող երեւույթների դեպքում պետք է դիմել գինեկոլոգի. սա վերաբերում է նաեւ սեռական հասունացման հասակի աղջիկներին, երբ հաճախակի է նկատվում դաշտանային ցիկլի անկանոնություն:
Մեծ սխալ կլինի սպասել, մինչեւ դա անցնի ինքնիրեն, քանի որ ձվարանների գործունեությունը կարող է ընդհանրապես կանգնել: Մի քանի տարի շարունակ հորմոնների արտադրության երկարատեւ խանգարումները կարող են առաջացնել արգանդի լորձաթաղանթի անցանկալի փոփոխություններ, որոնք իրենց հերթին կարող են անպտղության պատճառ դառնալ: Իսկ այսպիսի խանգարումների բուժումը հաճախ երկարատեւ է:
-Մյուս ընթերցողը դիմել է հետեւյալ հարցով. նա 18 տարեկան է, դաշտանի հետ կապված խնդիրներ ունի, արդեն մոտավորապես 4 ամիս դաշտան չի ունեցել եւ վախենում է, որ հետագայում երեխա չի կարողանա ունենալ: Ընթերցողը հարցնում է նաեւ, թե հնարավո՞ր է, որ դա սթրեսի արդյունք լինի:
— Սովորաբար առաջին դաշտանի սկիզբը համարում են նաեւ սեռական օրգանների հասունացումը, սակայն իրականում, թեկուզեւ ներքին օրգանները կարելի է համարել հասունացած, աղջկա ոսկրային համակարգը, հատկապես կոնքը դեռ շարունակում է հասունանալ մինչեւ 20-22 տարեկանը: Որոշ աղջիկների դաշտանը մեկ անգամից չի կայունանում: Այն սկսվում է առաջին անգամ, այնուհետեւ մի քանի ամիս ընդմիջում է լինում, ապա նորից է սկսվում եւ կրկնվում պարբերաբար ամեն ամիս: Այսպիսի դրությունը կապված է ձվարանների եւ ընդհանրապես սեռական օրգանների ոչ լրիվ հասունացման հետ: Սակայն նյարդահոգեկան լարվածության մեջ գտնվող աղջիկը դաշտան կարող է չունենալ: Նման դեպքերում անհրաժեշտ է լինում նաեւ նյարդաբանի միջամտությունը, այսինքն՝ այս հիվանդը պետք է դիմի նյարդաբանի եւ գինեկոլոգի օգնությանը միաժամանակ: Եթե հոգեկան սթրեսի բուժումից հետո դաշտանը կարգավորվում է, հետազոտությունից հետո հաստատվում է, որ ձվարաններում ֆոլիկուլները հասունանում են, եւ ձվազատումը տեղի է ունենում, ապա անպտղության ոչ մի վտանգ չի կարող լինել:
-Ի՞նչ եղանակով են ստուգվում կույսերը կամ անչափահասները:
-Ստուգումը կատարվում է նույն ձեւով, ինչպես եւ մեծահասակների մոտ: Իսկ եթե խոսքը կուսաթաղանթի վնասելու մասին է, ապա ասեմ, որ կույսերի ստուգումը տանում ենք ծայրահեղ զգույշ եւ հատուկ ձեւերով: Կուսաթաղանթը լորձաթաղանթի մի ծալք է, որն ունի մեկ կամ մի քանի անցքեր, որտեղից դուրս են գալիս դաշտանային արյունը եւ արգանդի այլ արտադրությունները:
Մենք կատետրը այդ անցքի միջով անց ենք կացնում եւ վերցնում լաբորատոր քննության համար անհրաժեշտը: Այդ ամենն արվում է, բնականաբար, առանց որեւէ վնաս հասցնելու կուսաթաղանթին:
Գոյություն ունեն ստուգման բազմաթիվ միջոցներ՝ մանկական հայելիներ, որոնց միջոցով տեսանելի է ներսը, կատարվում է ռեկտալ զննում, այսինքն՝ զննում վերջնաղիքից: Վերջնաղիքից զննումը կատարվում է ցուցամատով:
Եվ լավագույն միջոցներց մեկն է սոնոգրաֆիան, որը կատարում է անվնաս հետազոտություն՝ բացարձակ ոչ մի շփում չունենալով արտաքին սեռական օրգանների հետ: Այնպես որ, անհանգստանալու եւ վախենալու ոչ մի պատճառ չկա:
-Բժշկուհի՛ Անտոնյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչպե՞ս պահեն իրենց դաշտանի ժամանակ եւ ընդհանրապես, ի՞նչ անեն, որպեսզի չվնասեն սեռական օրգան-համակարգերը եւ հետագայում հղիանալու խնդիր չունենան:
-Նախ եւ առաջ՝ դաշտանի ժամանակ պետք է պահպանել սեռական արտաքին օրգանների խիստ մաքրությունը: Պետք չէ երկար ժամանակ պահել մեզը, միզապարկի մշտական լիքը լինելը կամ փորկապությունն անդրադառնում են արգանդի դիրքի վրա. նորմալ դիրքի փոխարեն առաջանում է հետ թեքված կամ հետ ծալված արգանդ, որը հետագայում կարող է առաջացնել դաշտանի խանգարումեւ դժվարացնել հղիացումը: Դաշտանի ժամանակ չի թույլատրվում գործածել սուր համեմունքեր եւ ոգելից խմիչքներ, քանի որ դրանք առաջացնում են գերարյունություն, ինչի հետեւանքով դաշտանը երկարում է եւ առատանում: Դաշտանային ցիկլի ժամանակ պետք է հետեւել ստամոքսի կանոնավոր գործելուն. փորկապության ժամանակ գոյանում են որոշ թույներ, որոնք աղիքից դուրս արտաթորվելու փոխարեն կրկին ներծծվում են արյան մեջ եւ, թունավորելով այն, առաջացնում գլխացավ, գլխապտույտ, ախորժակի կորուստ, սրտխառնոց եւ փսխում: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ պետք է իր դաշտանի մասին լրիվ տեղեկություն ունենա՝ երբ է առաջին անգամ սկսվել, ինչպիսին է սովորական ընթացքը, ինչ փոփոխություններ են կատարվել: Երբ այն տարբերվում է սովորականից, պետք է դիմել գինեկոլոգի՝ պատճառն իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հարակից նյութեր

Ինչպե՞ս բարձրացնել սերմնաբջջի ակտիվությունը
Ապրիլի 25, 2019
Սեքսը և հղիությունը
Հուլիսի 2, 2014
1,368 մեկնաբանույթուն
Anii
Schat schnorhakalutyn bjschkuhi jan.isk hormonal xangarumneri hamar aranc nschanakman haber xmel kareli e te voch?
Anna
Mili,վախենալու կարիգ չկա, պետք է ընդամենը դիմել Ձեր պոլիկլինիկայի տեղամասային թերապևտին և ստանալ պարզաբանումներ։ Բոլոր բժիշկների խորհրդատվությունը և անալիզները կատարվում են անվճար։ Կարևորը՝ ժամանակ մի կորցրեք։
Anna
Anii,կանոնավոր 4–5 օր ուշացումը կարող է Ձեր օրգանիզմի առանձնահատկությունը լինի, այսինքն նորմալ համարվի, եթե վստահ լինեք, որ չունեք, օրինակ, բորբոքում, ի դեպ մուգ շագանակագույն արտադրությունը հուշում է,որ պետք է ստուգվել, թեկուզ Էխո։
Anna
<Տնային Առողջարանը> ամսագիր է, որը պարզաբանում է առողջության պահպանման և բարելավման հարցեր։ Այն վաճառվում է թերթերի կրպակներում և փոստոային բաժանմունքներում։Գինը՝ 290 դր, կարող եք նաև պատվիրել 73–15–16 հեռախոսահամարով։
Qristine
Kaseq et tnayin aroxjaran@ vortexa inch pes nayenq
Mili
barev cez es 15 tarekan em dashtan unecel em 1 angam 8 amis araj ,shat em vaxenum ,inch xorhurd ktaq.naxapes shnorakalutyun
Anii
Xndrum em patasxaneq.karox e hetagayum bartutyuner arajanal hxiutyan.?schnorhakalutyun.
Anii
Barev cez xndrum em aseq es 20 tarekan em u amen angam daschtanic uschacnum em 4 .5 or .u amen amis scharunak.skzbi orern el mug schaganakaguyn .linum e 1 or e linum ev mug karmir.naxapes schnorhakalutyun.
lusine
barev cez im dashtanic ushacel e 15 or test em arel shat angm cuyc chi tvel drakan mi angam areci shat qich cuyc tvec heto eli cuyc chtvec da inch e nshanakum naxapes shnorhakalutyun
Anna
Ani, Ձեզ անհրաժեշտ է շտապ ստուգվել գինեկոլոգի մոտ։ Մի՛ հետաձգեք։
Ani
barev dzez. es katarelem dexamijocnerov hxiutyan vijum. dexern yndunelic mit 2 jam anc aryunem tesel ktornerov bayc dranic heto yndhameny qsvanqneren. da inch e nshanakum? hnaravor e vor nersums masnikner mnacac linen?
Anna
Դաշտանի խանգարումների շուրջ այս էջի հարցերը պարզաբանվել են մասնագետի կողմից և տպագրվել են «Տնային Առողջարան»–ի 2016թ. 5,6,7 համարներում։ Մի մաս հարցերն Էլ տեղ են գտնելու 2016թ.11–րդ համարում։ Ամսագիրը հարցրեք կրպակներում և փոստային բաժանմունքներում։
Anna
Qristine և Nare նորմալ է, երբ դաշտանը լինում է ամեն ամիս մի քանի օր շեղումով, իսկ ձեր դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգին, հետազոտվել։
Nare
barew dzez es 17 tarekan em bayc arden mek tari e inch dashtans xangarvac e 2 amis mek em hivandanum jamanak e linum vor aveli ush inch xorurd ktaq naxapes shnorakalutyun
Haypi
barev dzez hargeli bjisht es 22 tarekan em 1tari e @nkerojs het parum rm serakan kyanqov. bayc mi dashtani xangarumner unem.aysinqn erb tvyal amsum haraberutyun em unenum xangarvum e mi 10 -20 ushacumov. bayc indz mi ban e mtahogum dashtani jamanak haraberutyun unenaluc heto sa arden 2rd amisn e linelu dashtan chem unecel.. bayc dashtani naxanshaner unem krcqers cavum en. sacer unem pori hatvacum… ev da karox e naev kap unenal texapoxutyunic. es hayastanic durs em ekel ayc @ntacqum.
Qristine
Barev dez es 20 tarekanem ev xndrumem ind ognel,kaseq normal e ardyoq vor dashtan@ linum e mi amis hajord amis@ dadarum heto noric etpes misht u verjanaluc heto misht unenum em spitak kam aveli chisht katnaguyn artadrutyun
Anna
Suso, առաջին հերթին խորհուրդ կտամ չվախենալ և տագնապի չմատնվել։ Երկրորդը՝ իմացեք ձեր մայրը,քույրը,տատիկը որ տարիքում են ունեցել առաջին դաշտանը։ Երրորդը՝ հետևեք«Տնային առողջարանի» թողարկումներին, որտեղ մասնագետները
պարզաբանում են նման հարցերը, օրինակ այս տարվա 5,6,7 համարները։ Չորրորդը՝ մրսելը,սթրեսը, սննդակարգ պահելը, նորմայից ցածր քաշը և այլն կարող են դաշտանի բացակայության պատճառ լինել։ Հինգերորդը՝ եթե հոդվածներում և վերը նշվածում ձեզ շտկելու բան չգտնեք, դիմեք գինեկոլոգի ստուգման։
Anna
Ani, Vika, Axavni ձեզ խորհուրդ կտամ կարդալ գինեկոլոգի հարցազրույցը «Տնային Առողջարանի» թ.5,6 համարներում,հենց ձեր հարցերի շուրջ։ Իսկ եթե ունենաք բժշկի ախտորոշում, ապա «Տնային Առողջարանը» կկարողանա իր թողարկումներում պարզաբանել այն։
narine
barev dzez… es 21 tarekanem. unem dashtani ananonavorutyun es amusnus het haraberutyunem unecel im dashtanic 21ord or@ karoxe hianalu havanakanutyun@ mecacac lini
Axavni
es 17 tarekan em u arden 3 amis e dashtan chem tesnum,inchic klini, inch xorhurd ktaq?
Vika
Barev dzez … Es 16 tarekan em … Unem mi ayslisi harc ka jamanak erku amis hivandanum em u dadarum e mi erku ereq amis u nuyn@ sksvum misht inch anem ?
Suso
xndrumem patasxanek shat em xndrum im harcin patasxanek naxapes shnorakalutyun
Suso
es 14 tarekan em dastan chem tesnom inch xorurt ktak es shat em vaxenum
Asia
ES29 tarekan em dastanayin cikli xangarman hamar inc nsanakelen REMENS dex uzumem imanam kogni te 4e
Yana
Es14 tarekan em ev dashtan chem tesnum ogneq xndrum em Shnorhakalutyun
Ani
Ես 16 տարեկան եմ դաշտան չեմ տեսնում ինչ խորհուրդ կտաք? Շնորհակալություն
Anna
Zara, Ձեր հարցի պարզաբանումը տպագրվել է «Տնային առողջարանի» 2016թ. 7–րդ համարում, այն արդեն վաճառվում է թերթի կրպակներում և փոստային բաժանմունքներում։
Anna
Anjela, նորմայից ցածր քաշը կարող է անպտղության պատճառ լինել։ Աշխատեք այն ավելացնել, և իհարկե ստուգվեք գինեկոլոգի մոտ այլ պատճառներ բացառելու համար։
Asya
Barev cez knereq inc mi harce shat tanjum unecelem kanonavor dashtan bayc ancac amis depq e patahel stresem tarel amsi 2 hivandanalu poxaren hivandacelem 10 …bayc ays amis arden 16-ne chem hivandanum unem 6 or ushacum test@ hxiutyun chi cuyc talis hnaravore hxiutyun linel bayc test@ cuyc chta????xndrumem patasxaneq
Anahit
Այստեղի շատ հարցերին արդեն պատասխանել են գինեկոլոգները «Տնային առողջարանի» թ.5.6 համարներում։ Կարդացե՛ք, ձեր հարցերի պատասխանը։ Իսկ դեռևս չպարզաբանված հարցերը ընթացքում են, դրանց պատասխանները կարդացեք «Տնային առողջարանի» հետագա համարներում։ Բոլոր հարցերը անպայման կպարզաբանվեն մասնագետների կողմից։
Anna
Qristina, իմ կարծիքով, պետք է շտապ այցելեք գինեկոլոգի։
Qristina
Xntrum em patasxaneq naxapes shnorakal em
Qristina
Barev dzes kaseq es arten 3 amisa dashtan chem tesel baych vor kurcqs scmum em jura galis baych test dnum em cuich chi talis incj xorury ktaq
Susanna
barev dzez,es 27 tarekan em, 1,5 tari amusnacac em u der erexa chem spasum, im mot ka dashtani xangarumner,skzbnakan shrjanum normal er dashtan@, aynuhetev xaxtvec ev es 4amis dashtan chtesa,heto uneca dashtan,voric heto krkin arden 4 amis e es der dashtan chunem,xndrum em ogneq.
Zara
Barev dzez es 16 tarekan em bayc zrkvel em kuysutyunic bayc voch setakan haraberutyan jamanak.depq exav vor ayd jamanak es zrkveci dranic isk hima sncek e 1 amsic aveli jamanak vorindz mot cikl chi sksvum xndrum em ogneq naxapes shnorhakalutyun.
susik
che chem asi
Shahane
Susik jan kasek inchpes e texi unenum cer inknazgacoxutyan vatacum@? Vorovhetev im mot el e linum
susik
barev dez es 28 tarekanem dashtan tesnum em amen amsva grete nuyn or@ bayc 1 ic 2 or ev inknazgacoxutyan vatacume linum inch xorhurd ktak
DIANA
BAREV DEZ ES 20 TAREKAN EM BAYCH DASTANIS OR@ 1 SHAT CHAVOTA INCH XORHURT KTAQ.
ALINA
ES 40 TAREKAN EM NORMAL CHEM TESNUM DASHTAN INCH XORHURT KTAQ
Anna
barev dzez knereq im dashtani ornern e bayc unem shakanakaguyn artadrutyun inchice kqroxeq ognel
Shahane
Barev cez es26 tarekan em,arden 5 amis e unem dashtani het kapvac xndir, amen amis 2 kam 3 or shut em tesnum u shat kich kanakutyamb,isk arden 3 amis e nayev inknazgacoxutyan vatacum e linum mots srtxpocner, voncvor amboxch marmins pahi tak varvi, cerqers en tmrum karces aryuns chi hasnum gluxs: xndrum em mi xorhurd tvek. Naxapes shnorhakalutyun
Alla
Barev dzez es 33 tarekan em dashtan tesnum em amen amis bayc 1 or ev shat qich qanakutyamb unem amen or glxacaver da karox e voch normal dashtanic lini shnorakalutyun
Mane
Dashtann ushacel e mot 15 or,da inchi karoxe linel ev inch vor vtang nerkayacnuma irenic.
Liana
Es 28 tarekan em dashtan tesnum em amen amis 28 kam 29 erord or bayc tevume mek or da normale
Anna
Barev dzez, es 31 tarekan em,inc mot ushacum er linum dashtani ginekolog@ nshanakec diane35 , inc mot kargavorvec, vorosh jamanak heto erb aylevs chem ogtagorcum noric xaxtvac e ev arden 3 or e chnchin aryun e nkatvum bayc dashtan chem tesnum.inchov e da paymanavorvac. Shnorhakalutyun.
Marine
Barev cez es 24 tarekanem ev araj chem unecel xndir dashtani het kapvac bayc arden 4 amisa vor unem. Dashtan tesnumes amsi 28in myus amis 26in heto 24 u aydpes minjev ays petrvar amsin darcav 16in xndrumem karoxeq asel injic da klini.naxapes shnorhakalutyun cez
lia
barev dez im dashtane 2amise meka linum dashtani vor orumen haraberutyun unenum hxiananlu havanakanutyune mechana
Anna
Barev dzez . Im mot ays amis dashtans ushacel e 20 or testy hxiutyun chi cuyc talis.ogtagorcum em angiovit ev deksametazon,hnaravor e testi bacasakan patasxany dexeric lini?shnorhakalutyun
Gohar
Barev cez es 19 tarekan em der 13 14 tarekanic unecel em dashtani xangarum…ayn nman cher nornal dashtanin linum er 2 shabat@ 3 shabat@ mek …bayc erbeq bjshki chem dimel bayc hima amusnacac em dashtans linum e amis@ mi angam bayc mi amis karox e shat qich gal isk myus@ normal….es zbaxvum em serakan kyanqov arden 9 amise
..es karox em hxianal erbeve….shnorakalutyun
anjela
es 47kg em, karoxta e ta patjar lini im tashtani xankarman@ es mi amis linum em mi amis chem linum isk es virji amisnerin @ntanrabes chivantaca